Ռուսաստանի էներգետիկ քաղաքականություն

Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը առաջին անգամ հաստատվել է 2000 թվականին «Էներգետիկ ռազմավարություն» փաստաթղթով, որը սահմանում է կառավարության քաղաքականությունը մինչև 2020 թվականը (երկարաձգվել է մինչև 2030 թվական)։ «Էներգետիկ ռազմավարությունը» նախանշում է մի քանի հիմնական առաջնահերթություններ՝ էներգախնայողության բարձրացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազում, կայուն զարգացում, էներգետիկ և տեխնոլոգիական զարգացում, ինչպես նաև արդյունավետության և մրցունակության բարձրացում։ Ռուսաստանի կողմից ջերմոցային գազերի արտանետումները մեծ են նրա էներգետիկ քաղաքականության պատճառով[1]։ Ռուսաստանը՝ աշխարհի էներգետիկ գերտերություններից մեկը, հարուստ է բնական էներգետիկ ռեսուրսներով, զուտ էներգիայի ամենամեծ արտահանողն է աշխարհում և Եվրամիության հիմնական մատակարարներից մեկը։ Մինչ Ռուսաստանը նույնպես ստորագրել և վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, բազմաթիվ գիտնականներ նշում են, որ Ռուսաստանն օգտագործում է իր էներգակիրների արտահանումը որպես արտաքին քաղաքականության գործիք այլ երկրների նկատմամբ[2][3]։

Պուտինը Խաբարովսկում գազատարի բացման արարողության ժամանակ

2008 թվականի հուլիսին Ռուսաստանի նախագահը ստորագրեց օրենք, որը թույլ է տալիս կառավարությանը առանց աճուրդի անցկացման ընթացակարգի հատկացնել մայրացամաքային ծանծաղուտում նավթի և գազի ռազմավարական հանքավայրերը։ 2011 թվականի փետրվարի 17-ին Ռուսաստանը գործարք կնքեց Չինաստանի հետ, որում ասվում էր, որ ռուսական նավթային ընկերություններին 25 միլիարդ դոլարի չինական վարկերի դիմաց Ռուսաստանը առաջիկա 20 տարիների ընթացքում հում նավթ կմատակարարի Չինաստանին[4]։ 2014 թվականի դրությամբ նավթն ու գազը կազմում են Ռուսաստանի արտահանման ավելի քան 60%-ը և կազմում են երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 30%-ը[5]։ Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը՝ օրական 10,6 մլն բարել նավթ մղելու համար[6], կազմում է տարեկան մոտ 4 մլրդ բարել։

2014 թվականի դրությամբ նավթն ու գազը կազմում են Ռուսաստանի արտահանման ավելի քան 60%-ը և կազմում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 30%-ը[7]։ Ռուսաստանի ապացուցված նավթի պաշարները կազմում են 200 միլիարդ բարել։ Դրա հասանելի ածխաջրածնային ներուժը կկարողանա ապահովել երկրի տնտեսության աճը 30 տարվա ընթացքում։

Ռուսաստանին է պատկանում աշխարհի ընդհանուր գազի պաշարների 54%-ը, ածխի՝ 46%-ը, ուրանի՝ 14%-ը և նավթի՝ 13%-ը։ Ռուսական նավթի արդյունահանումն ու արտահանումը զգալիորեն աճել են 2000 թվականից ի վեր, իսկ 2006 թվականին ժամանակավորապես գերազանցել են Սաուդյան Արաբիայի արտադրությունը։ 2016 թվականից Ռուսաստանը հում նավթի առաջատար արտադրողն է։ Ռուսաստանը նաև աշխարհում էներգակիրների խոշորագույն արտադրողն է։ Ռուսաստանը ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ չէ և ներկայանում է որպես Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսների այլընտրանք՝ պնդելով, որ իրականում «հուսալի էլեկտրաէներգիայի մատակարար է, և որ ձգտում է՝ օգտագործել իր կարևոր մատակարարի դիրքը՝ գլոբալ էներգետիկ անվտանգության բարձրացման համար»[8]։

Ռուսաստանի տնտեսությունը մեծապես կախված է բնական ռեսուրսների՝ նավթի և բնական գազի արտահանումից, և Ռուսաստանն այդ ռեսուրսները օգտագործում է իր քաղաքական շահերի համար[9][10]։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներ աշխատել են Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից և նրա ռեսուրսներից թուլացնելու ուղղությամբ[11]։ 2000-ականների կեսերից Ռուսաստանն ու Ուկրաինան ունեին որոշ վեճեր, որոնցում Ռուսաստանը սպառնում էր դադարեցնել գազի մատակարարումը։ Քանի որ Ռուսաստանի գազի մեծ մասը Եվրոպա է արտահանվում խողովակաշարերով, որոնք անցնում են Ուկրաինայի միջով, այդ վեճերն ազդել են եվրոպական մի քանի այլ երկրների վրա։ Պուտինի օրոք հատուկ ջանքեր գործադրվեցին Եվրոպայի էներգետիկ ոլորտի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար[11]։ Ռուսաստանի ազդեցությունը մեծ դեր խաղաց «Նաբուկկո» գազատարի շինարարությունը չեղյալ հայտարարելու գործում, որը բնական գազը կմատակարարեր Ադրբեջանից՝ հօգուտ «Հարավային հոսքի» (չնայած «Հարավային հոսքը» նույնպես հետագայում չեղյալ հայտարարվեց)[12]։ Ռուսաստանը նաև ձգտել է ստեղծել Եվրասիական տնտեսական միությունը, որը բաղկացած էր իրենից և այլ հետխորհրդային երկրներից[13]։

Էներգետիկ ռազմավարություն խմբագրել

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տնտեսությունը հիմնված էր արտադրության, կոլտնտեսության, արդյունաբերական արտադրության և կենտրոնացված վարչական պլանավորման միջոցների պետական սեփականության համակարգի վրա։ Տնտեսությունը բնութագրվում էր ներդրումների պետական վերահսկողությամբ և արդյունաբերական ակտիվների հանրային սեփականությամբ։ Խորհրդային Միությունը մեծ ներդրումներ կատարեց ենթակառուցվածքային նախագծերի մեջ, ներառյալ հսկայական տարածքների էլեկտրաֆիկացումը, բնական գազի և նավթամուղերի կառուցումն ու պահպանումը, որոնք ձգվում էին Ռուսաստանից դեպի ԽՍՀՄ յուրաքանչյուր հանրապետություն։ Ներդրումների այս տեսակը Ռուսաստանի համար էներգետիկ գերտերություն դառնալու հիմք ստեղծեց[14]։

Ռուսաստանի ազգային էներգետիկ քաղաքականության հայեցակարգը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից 1992 թվականին, և կառավարությունը որոշում կայացրեց մշակել էներգետիկ ռազմավարությունը[15]։ Այդ նպատակով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով։

1994 թվականի դեկտեմբերին կառավարության կողմից հաստատվեց «Ռուսաստանի էներգետիկ ռազմավարությունը» (հիմնական դրույթներ), որին հաջորդեց նախագահի 1995 թվականի մայիսի 7-ի հրամանագիրը, որում նախանշվեց հետխորհրդային ռուսական էներգետիկ առաջին ռազմավարությունը` «էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղությունների ու վառելիքի վերակազմավորման մասին և Ռուսաստանի Դաշնության էներգետիկ արդյունաբերությունը մինչև 2010 թվականը ժամանակահատվածի համար», և կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը, որով հաստատվեց «Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռազմավարության հիմնական դրույթները»[16]։

Ռազմավարությունը լրամշակվեց Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք։ 2000 թվականի նոյեմբերի 23-ին կառավարությունը հաստատեց մինչև 2020 թվականի Ռուսաստանի էներգետիկ ռազմավարության հիմնական դրույթները։ 2002 թվականի մայիսի 28-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը մանրամասն նկարագրեց հիմնական դրույթները։ Այս փաստաթղթերի հիման վրա մինչև 2020 թվականը Ռուսաստանի նոր էներգետիկ ռազմավարությունը հաստատվել է 2003 թվականի մայիսի 23-ին և կառավարության կողմից` 2003 թվականի օգոստոսի 28-ին։ Էներգետիկ ռազմավարության հիմնական նպատակը սահմանվել է վառելիքի ու էներգետիկ խառնուրդի ավելի լավ որակի հասնելը և համաշխարհային շուկայում ռուսական էներգիայի արտադրության ու ծառայությունների մրցունակության բարձրացումը։ Այդ նպատակով երկարաժամկետ էներգետիկ քաղաքականությունը պետք է կենտրոնանար էներգետիկ անվտանգության, էներգաարդյունավետության, բյուջեի արդյունավետության և էկոլոգիական էներգետիկ անվտանգության վրա[17]։

Էներգետիկ ռազմավարությունը սահմանում է Ռուսաստանի էներգետիկ ռազմավարության հիմնական գերակայությունը որպես էներգաարդյունավետության բարձրացում (նկատի ունի արտադրության և էներգամատակարարման ծախսերում էներգիայի ինտենսիվության նվազում), շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում, կայուն զարգացում, էներգետիկայի զարգացում և տեխնոլոգիական զարգացում, ինչպես նաև արդյունավետության և մրցունակության բարելավում[18]։

Բնական գազ խմբագրել

 
Ռուսաստանի խոշոր բնական գազի ավազանները

Ռուսաստանում հիմնական բնական գազի արտադրողներն են «Գազպրոմ», «Նովատեկ», «Իտեռա», «Նորթգազ» և «Ռոսպան» գազային ընկերությունները, ինչպես նաև «Սուրգուտնեֆթեգազ», «ՏՆԿ-ԲՊ», «Ռոսնեֆթ» և «Լուկօյլ» ինտեգրված նավթային ու գազային ընկերությունները[19]։

Մեծամասամբ պետականաշնորհված «Գազպրոմը» ունի բնական գազատարների մենաշնորհ և ունի բնական գազի արտահանման բացառիկ իրավունք՝ տրված «Գազի արտահանման մասին» դաշնային օրենքով, որն ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 20-ից[20]։ «Գազպրոմը» վերահսկողություն ունի նաև Կենտրոնական Ասիայից դուրս գտնվող բոլոր գազատարների վրա, և այդպիսով վերահսկում է մուտքը եվրոպական շուկա[21]։ Ռուսաստանն օգտագործել է Կենտրոնական Ասիայի գազը, առաջին հերթին Թուրքմենստանի գազը, այն դեպքերում, երբ ինքը չի կարողացել կատարել սեփական արտադրության իր առաքման բոլոր պարտավորությունները[22]։ Օրինակ՝ 2000 թվականին «Գազպրոմը» թույլ տվեց Թուրքմենստանին իր խողովակաշարերով գազ մատակարարել Ռուսաստանի ներքին շուկա, որպեսզի «Գազպրոմը» կարողանա կատարել իր պարտավորությունները եվրոպական հաճախորդների առջև[23]։

Պատմականորեն Մեդվեժյեի, Ուրենգոյի և Յամբուրգի գազի հանքավայրերը կազմել են «Գազպրոմի» արտադրության հիմնական մասը[22][24]։ Այնուամենայնիվ, առաջիկա 10-20 տարիներին «Գազպրոմի» արտադրության աճող մասնաբաժինը կհասնի նոր հանքավայրերի։

Էներգետիկ ռազմավարությունը նախատեսում է, որ Գազպրոմից բացի, մնացյալ արտադրությունը 2008 թվականին 17% բաժնեմասից բարձրանա 25-30% մինչև 2030 թվականը, ինչը ենթադրում է տարեկան 114-ից մինչև մոտ 245 մետր խորանարդի աճ[22]։

Ռուսական բնական գազի հիմնական արտահանման շուկաներն են Եվրամիությունն ու ԱՊՀ-ն։ Ռուսաստանը մատակարարում է ԵՄ գազի սպառման քառորդ մասը՝ հիմնականում Ուկրաինայի (Սոյուզ, Եղբայրություն) և Բելառուսի (Յամալ-Եվրոպա գազատար) միջով։ Հիմնական ներկրողներն են Գերմանիան[25], ինչպես նաև Ուկրաինան, Բելառուսը, Իտալիան, Թուրքիան, Ֆրանսիան և Հունգարիան

Վարչապետ Վլադիմիր Պուտինը 2009 թվականի սեպտեմբերին ասաց, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կփորձի ազատականացնել ներքին գազի շուկան, բայց մոտ ապագայի հեռանկարում կպահպանի «Գազպրոմի» արտահանման մենաշնորհը[26]։

Նավթ խմբագրել

 
Ռուսաստանի խոշոր նավթային ավազանները

Էներգետիկան խորհրդային տնտեսության ողնաշարն էր։ 1973 թվականի նավթային էմբարգոն շրջադարձային պահ դարձավ խորհրդային հասարակության համար։ Նավթի գնի բարձրացումն ամբողջ աշխարհում ԽՍՀՄ-ին դրդեց սկսել նավթի արտահանումը փողի ու արևմտյան տեխնոլոգիայի դիմաց։ Արևմուտքի՝ ռուսական ռեսուրսներից կախվածության ավելացումը էլ ավելի ամրապնդեց Ռուսաստանի էներգետիկ ոլորտի կարևորությունը ընդհանուր տնտեսության համար[27]։

Երբ գլոբալ տաքացման պատճառով Արկտիկայի սառույցը հալվում է, ենթադրվում է, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավթի որոնման հեռանկարը մեծանում է[28]։ 2001 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանը փաստաթղթեր ներկայացրեց ՄԱԿ-ի մայրացամաքային ծանծաղուտի սահմանների վերաբերյալ հանձնաժողով, որով պնդում էր, որ Ռուսաստանի մայրացամաքային ծանծաղուտի սահմանափակումները ընդլայնում է նախորդ 200 մղոնի գոտուց դուրս`Ռուսաստանի արկտիկական հատվածում[29]։ 2002 թվականին ՄԱԿ-ի հանձնաժողովը առաջարկեց Ռուսաստանին լրացուցիչ հետազոտություններ կատարել, որոնք սկսվել են 2007 թվականին[29]։ Ենթադրվում է, որ տարածքը կարող է պարունակել 10 մլրդ տոննա գազի և նավթի պաշարներ[30]։

Էլեկտրաէներգիա խմբագրել

Ռուսական էլեկտրաէներգիայի շուկայում գերակշռում են «Ինտեր ՌԱՕ»-ն և «Գազպրոմ Էներգոհոլդինգ»-ը` «Գազպրոմի» էլեկտրաէներգիայի արտադրության դուստր ձեռնարկությունը։ Մինչ արտադրությունն ու մանրածախ վաճառքը բաց են մրցակցության համար, փոխանցումն ու բաշխումը մնում են պետական վերահսկողության ներքո։

Վերջին տարիներին տեղի են ունեցել մի քանի հոսանքազրկումներ, մասնավորապես` 2005 թվականի Մոսկվայի հոսանքազրկումները[31]։

Կլիմայի փոփոխություն խմբագրել

Վլադիմիր Պուտինը հաստատեց Կիոտոյի արձանագրությունը 2004 թվականի նոյեմբերի 4-ին, իսկ Ռուսաստանը 2004 թվականի նոյեմբերի 18-ին պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին դրա վավերացման մասին։ Ռուսաստանի վավերացման հարցը հատկապես ուշադրությամբ դիտվեց միջազգային հանրության շրջանում, քանի որ համաձայնագիրն ուժի մեջ մտավ Ռուսաստանի վավերացումից 90 օր անց (2005 թվականի փետրվարի 16)։

Նախագահ Պուտինը ավելի վաղ՝ 2004 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի կառավարության հետ հօգուտ արձանագրության որոշում կայացրեց[32]՝ ընդդիմանալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիային, Արդյունաբերության և էներգետիկայի նախարարության և այդ ժամանակվա նախագահի տնտեսական հարցերով խորհրդատուն Անդրեյ Իլլարիոնովին՝ ԵՄ-ի կողմից ԱՀԿ-ում Ռուսսաստանի անդամակցությանն աջակցելու համար[33]։ Ինչպես կանխատեսվում էր դրանից հետո, խորհրդարանի ստորին (2004 թվականի հոկտեմբերի 22-ին) և վերին պալատի վավերացումը խոչընդոտների չի հանդիպել։

Կիոտոյի արձանագրությունը արտանետումները սահմանափակում է մինչև 1990 թվականի մակարդակի տոկոսային աճ կամ նվազում։ Ռուսաստանը չի ենթարկվել պարտադիր կրճատումների, քանի որ նրա ջերմոցային գազերի արտանետումները զգալիորեն ցածր են 1990 թվականի ելակետիc՝ Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսական արտադրանքի անկման պատճառով[34]։ Դրա պատճառով, չնայած իր աճող տնտեսությանը, Ռուսաստանը մինչև 2012 թվականը ոչ մի դեպքում չի գերազանցել 1990 թվականի արտանետումների մակարդակը, որը Կիոտոյի արձանագրության մեկնարկման տարին է[35]։

Վերականգնվող էներգիա խմբագրել

Վերականգնվող էներգիան Ռուսաստանում համեմատաբար թերզարգացած է՝ կառավարության համապատասխան քաղաքականության շրջանակի բացակայության և հստակ քաղաքական ազդանշանների բացակայության պատճառով[36]։ Բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման համար սուբսիդիաների առկայությունը խոչընդոտել է նաև վերականգնվող էներգիայի աճը երկրում[37]։

Ռուսաստանը և ՕՊԵԿ-ը խմբագրել

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը մի քանի անգամ անհաջող կերպով խնդրել է Ռուսաստանին անդամակցել[38]։ 2008 թվականին նավթի գների անկման հետ մեկտեղ, Ռուսաստանը հայտարարեց, որ կաշխատի ՕՊԵԿ-ի հետ`արդյունահանման կրճատումը համակարգելու ուղղությամբ[39]։

Հաղորդվում էր, որ 2013 թվականին Սաուդյան Արաբիան Ռուսաստանին հորդորում էր միանալ ՕՊԵԿ-ին, բայց Ռուսաստանը մերժեց առաջարկը։ Ռուսաստանը հայտնել է իր ցանկությունը դառնալ դիտորդ ՕՊԵԿ-ում, ինչը կարող է հանգեցնել ավելի մեծ հաղորդակցության, որը Ռուսաստանը փնտրում է 2014 թվականի նավթի գնի անկումից սկսած[40]։ 2015 թվականին գնահատվում էր, որ ՕՊԵԿ-ի հետ աշխատող Ռուսաստանը մոտ մեկ երրորդով կբարձրացնի կարտելի ազդեցությունը[41]։

Ռուսաստանը և ՕՊԵԿ-ը 1999 թվականի մարտին նավթի արդյունահանման կրճատման մի քանի պայմանագրեր են կնքել նավթի գինը բարձրացնելու համար, երբ ՕՊԵԿ-ի և ոչ-ՕՊԵԿ-ի նավթարդյունաբերողների միջև համաձայնագրի շրջանակներում գործարք է կնքվել հումքի գները ցածր մակարդակից բարձրացնելու մասին[42]։

2015 թվականի հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի ալ-Նաիմիի հետ ընդունեց փոխթագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանին։ Վերջինս խոսեց երկու երկրների միջև նավթային դաշինք ստեղծելու մասին` ի շահ միջազգային նավթային շուկայի, ինչպես նաև արտադրող երկրների և շուկան կայունացնելու և բարելավելու[43]։ 2016 թվականի նոյեմբերի վերջին Ռուսաստանը համաձայնել է միանալ ՕՊԵԿ-ի երկրներին՝ նավթի արդյունահանման ծավալները կրճատելու համար, ընդ որում կրճատումներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տևելու են վեց ամիս[44][45][46]։

Էլեկտրաէներգիայի օգտագործում խմբագրել

Ռուսական էլեկտրաէներգիայի պահանջարկի կառուցվածքի տեսանկյունից` ներքին արտադրությունը մեծապես գերազանցում է ներքին պահանջարկը` Ռուսաստանը դարձնելով աշխարհի առաջատար զուտ էլեկտրաէներգիայի արտահանող։ Դաշնային սակագնային ծառայությունը սահմանում է գազի և մեծածախ էլեկտրաէներգիայի գները, տարածաշրջանային էներգետիկ հանձնաժողովները՝ համատեղ արտադրվող էլեկտրաէներգիայի և ջեռուցման գները, իսկ քաղաքապետարանները՝ ջերմային հաղորդման և քաղաքային կաթսաների կողմից ջերմության արտադրման գները։ Կենտրոնական տեղական տարածքից ջերմության բաշխումը դուստր առևտրային կամ բնակելի տարածքներ, մեծ դեր է խաղում ՝ ապահովելով արդյունաբերության էներգիայի պահանջների ավելի քան մեկ երրորդը և առևտրային և տնային տնտեսությունների մոտավորապես կեսը։ Ռուսաստանում առաջնային էներգիայի սպառման գրեթե 50 տոկոսն օգտագործվում է ջերմության արտադրման, փոխանցման և բաշխման համար։ Ներքին գազի գները հիմնականում կազմում են շուկայական տեմպի հազիվ 15-20 տոկոսը, որով Ռուսաստանի գազը վաճառվում է Գերմանիային[47]։

Էներգիան արտաքին քաղաքականության մեջ խմբագրել

Ռուսաստանի էներգետիկ գերտերության կարգավիճակը 2006 թվականին բուռն թեմա դարձավ Եվրամիությունում[48]։ Ռուսաստանի բնական գազի մեծ պաշարները օգնել են նրան գերտերության տիտղոսը շնորհել առանց շատ բանավեճերի[49]։

Ռուսաստանը բնութագրել է բնական գազը՝ որպես հիմնական ռազմավարական ակտիվ, և 2006 թվականի հուլիսի 20-ից «Գազպրոմն» ունի բնական գազ արտահանելու բացառիկ իրավունք։ Ռուսաստանի կառավարությունը «Գազպրոմի» խոշորագույն բաժնետերն է, և նրան մեղադրում են քաղաքական պատճառներով գները շահարկելու մեջ, մասնավորապես ԱՊՀ երկրներում[50]։

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և 2014 թվականին Արևելյան Ուկրաինայի պատերազմին ներգրավվելուց հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին՝ ուղղված Ռուսաստանի նավթի և գազի սեկտորի դեմ։ Պատժամիջոցները չհանգեցրին Ռուսաստանի տնտեսության փլուզմանը, բայց նոր նավթագազային հանքավայրերի շահագործման երկարատև հետամնացության պատճառով կարող են ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալ ռուսական նավթի արդյունահանման վրա[51]։

Էներգետիկ վեճեր խմբագրել

Ռուսաստանը մեղադրվում է Արևմուտքում (այսինքն Եվրոպայում և Միացյալ Նահանգներում) իր բնական ռեսուրսներն՝ որպես քաղաքական գործիք, օգտագործելու մեջ, որը պետք է կիրառվի օրինախախտ պետությունների դեմ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և այլ պետություններ, որոնց նա ընկալում է որպես իր հզորության խոչընդոտներ։ Ըստ մեկ գնահատման՝ 1991 թվականից ի վեր տեղի են ունեցել ավելի քան 55 էներգետիկ վեճեր, որոնցից ավելի քան 30-ը ունեցել են քաղաքական հիմքեր։ Միայն 11 վեճ քաղաքական հիմքեր չեն ունեցել[52]։ Մյուս կողմից, Ռուսաստանի պաշտոնյաները սիրում են իրենց արևմտյան գործընկերներին հիշեցնել, որ նույնիսկ Սառը պատերազմի թեժ պահին Խորհրդային Միությունը երբեք չի խաթարել Արևմուտքին էլեկտրաէներգիայի մատակարարումը[53]։ Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի էլեկտրաէներգիան՝ որպես արտաքին քաղաքական գործիք օգտագործելու կարողությունը, կաշկանդված է բազմաթիվ գործոններով[54]։

Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Արևմուտքին շուկայական սկզբունքներին վերաբերող երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ նշելով, որ ինքը գազ է մատակարարում տվյալ պետություններին համաշխարհային շուկայի մակարդակից զգալիորեն ցածր գներով, իսկ որոշ դեպքերում այդպիսին է մնում նաև թանկացումներից հետո։ Ռուսաստանը պնդում է, որ պարտավոր չէ արդյունավետորեն սուբսիդավորել հետխորհրդային երկրների տնտեսությունները` նրանց ռեսուրսներ մատակարարելով շուկայականից ցածր գներով։

Նախկին Խորհրդային Միության պետությունների համար մատակարարման ընդհատումների վտանգ դեռ կա։ Կախված երկկողմ հարաբերություններից և ներկա համատեքստից․ մասնակի և (կամ) կարճատև անջատումների ռիսկը մեծ է։ 1991 թվականից էներգիայի լծակն օգտագործվում է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի վրա քաղաքական կամ տնտեսական ճնշում գործադրելու համար, ինչը հետագայում ազդեց Եվրոպայի մեծ մասի վրա։ Ռուսաստանի հարկադրական քաղաքականության անմիջական պատճառները, կարծես, քաղաքական զիջումն են ընթացող բանակցություններում, ենթակառուցվածքների գրավումն ու տնտեսապես բարենպաստ գործարքների կնքումը կամ քաղաքական հայտարարություններ անելը։ Դեպքերի մեծ մասում կան տնտեսական հիմքեր, և Ռուսաստանի պահանջները պարտքերի վճարման համար օրինական են։ Այնուամենայնիվ, դեպքերի կեսից ավելիում կան նաև քաղաքական հիմքեր, և մի քանի դեպքերում ակնհայտ են բացահայտ քաղաքական պահանջները[55]։

Ադրբեջան և Հայաստան խմբագրել

2007 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը Ադրբեջանին տրվող բնական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 110 ԱՄՆ դոլարից բարձրացրեց՝ դարձնելով 235 ԱՄՆ դոլար։ (Այն ժամանակ «Գազպրոմը» ԵՄ-ից գանձում էր 250 ԱՄՆ դոլար:) Ադրբեջանը հրաժարվեց վճարել այս գինը, և դադարեցվեց գազի մատակարարումը Ադրբեջան։ Իր կողմից Ադրբեջանը դադարեցրեց դեպի Ռուսաստան և Ռուսաստանի միջով նավթի արտահանումը[56]։

Վլադիմիր Սոկորը նկատել է, որ մեկ տարի առաջ արևմտամետ Վրաստանի նման ռուսամետ Հայաստանը տուժեց նույն 100%-անոց գնի թանկացումից[57]։

Բելառուս խմբագրել

Ռուսաստան-Բելառուս էներգետիկ վեճը սկսվեց այն ժամանակ, երբ ռուսական պետական գազամատակարար «Գազպրոմը» պահանջեց բարձրացնել բենզինի գները, որը վճարում է Բելառուսը, երբ վերջինս սերտորեն դաշնակցում է Մոսկվայի հետ և ազատ միութենական պետություն է ստեղծում Ռուսաստանի հետ։ Այն սրվեց 2007 թվականի հունվարի 8-ին, երբ ռուսական պետական «Տրանսնեֆտ» գազատար խողովակաշարային ընկերությունը դադարեցրեց նավթի մղումը «Դրուժբա» նավթատարի մեջ, որն անցնում էր Բելառուսով[58]։ «Տրանսնեֆտը» մեղադրում է Բելառուսին այն բանի համար, որ նա ստիպել է դադարեցնել աշխատանքը՝ խողովակաշարից նավթ գողանալով, և դադարեցնել է նավթի փոխադրումը[59]։ Հունվարի 10-ին «Տրանսնեֆտը» վերսկսեց նավթամթերքի արտահանումը խողովակաշարով այն բանից հետո, երբ Բելառուսը դադարեցրեց սակագինը[60]։

Չեխիա խմբագրել

2008 թվականի հուլիսի 9-ին Միացյալ Նահանգների և Չեխիայի միջև հակաբալիստիկ հրթիռային համակարգի ռադարի տեղակայման մասին համաձայնագիր ստորագրելուց հետո, ռուսական նավթի հոսքը Դրուժբա խողովակաշարով դեպի Չեխիա սկսեց կրճատվել։ Չնայած պաշտոնապես չէր պնդվում նավթի մատակարարումների կրճատման և ռադարային համաձայնագրի կապը, այն կասկածվում էր։ «Տրանսնեֆտը» հերքեց ռադարային համաձայնագրի հետ կապ ունենալը` ասելով, որ կրճատումը զուտ առևտրային է, քանի որ «Թաթնեֆտը» ու «Բաշնեֆտը» սկսեցին ավելի շատ նավթ վերամշակել իրենց վերամշակման գործարաններում[61]։ Չնայած վարչապետ Պուտինը փոխվարչապետ Իգոր Սեչինին խնդրեց «աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի խափանումներ չլինեն», իրականում մատակարարումները կրճատվեցին մինչև 50%[62]։

Վրաստան խմբագրել

2006 թվականի հունվարին Հյուսիսային Օսիայի ենթադրյալ դիվերսիաներում տեղի ունեցան միաժամանակ երկու պայթյուններ Մոզդոկ-Թբիլիսի խողովակաշարի հիմնական ճյուղի և պահուստային ճյուղի վրա Ռուսաստանի սահմանային Հյուսիսային Օսիա շրջանում։ Վրաստանի հարևանությամբ գտնվող Կարաչաևո-Չերկեսիա շրջանի հարավային տարածաշրջանում էլեկտրաէներգիայի փոխանցման գիծը պայթյունի արդյունքում իջեցվեց մի քանի ժամ անց։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին ամենացուրտ եղանակի ժամանակ Վրաստանի էներգետիկ համակարգի վրա ճնշում գործադրելու մեջ[63]։

2006 թվականի նոյեմբերի 1-ին «Գազպրոմը» հայտարարեց, որ կառուցելու է ուղիղ գազատար դեպի Վրաստանի անջատված տարածաշրջան` Հարավային Օսիա։ Խողովակաշարի աշխատանքները սկսվել են Հարավային Օսիայի՝ Վրաստանից բաժանվելու մասին նոյեմբերի 12-ին անցկացվող հանրաքվեից անմիջապես առաջ[64]։ 2007 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմը» բարձրացրեց Վրաստան մատակարարվող բնական գազի գինը միջազգային միջադեպից հետո, որը ենթադրաբար փորձում էր ուժեղ ազդեցություն ունենալ վրացական ղեկավարության կողմից Մոսկվայի դեմ։ Ներկայիս գինը հազար խորանարդ մետրը 235 ԱՄՆ դոլար է, որն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում։

1990-ականների սկզբից Վրաստանից փաստացի անկախացած Հարավային Օսիայի ինքնավար շրջանի շուրջ 2008 թվականի օգոստոսի ռազմական բախումը Վրաստանի և Ռուսաստանի միջև, հավանաբար, փոփոխեց ուժերի հավասարակշռությունը Կասպից և Կենտրոնական Ասիայի էներգետիկայի ապագայի ձևավորման մեջ ներգրավված հիմնական դերակատարների միջև, ներառյալ․

• Արտադրող և տարանցիկ երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Թուրքիա և Իրան

• Տարածաշրջանի ածխաջրածնային հատվածում գործող արտասահմանյան կորպորացիաներ

• Արտաքին հիմնական դերակատարներ՝ Չինաստան, Ռուսաստան, Եվրամիություն և Միացյալ Նահանգներ

Այս տրանզիտային երթուղիների անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կձևավորի միջազգային նավթային ընկերությունների ներդրումային որոշումները, որոնք մասնակցում են Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի ածխաջրածինների արտահանման զարգացմանը և դրանց համաշխարհային շուկաներ տեղափոխմանը։ Ռեսուրսներով հարուստ այս երկրների կառավարությունները պարտավոր են լուրջ մտահոգություններ ունենալ Վրաստանի Սևծովյան Բաթումի, Կուլևի և Փոթի նավահանգիստներում BTC, WREP և BTE խողովակաշարերի, երկաթուղային ցանցերի և նավթային տերմինալների անվտանգության վերաբերյալ, որոնք բոլորն էլ կասեցվել են վրաց-ռուսական ռազմական գործողությունների պատճառով։ Այս իրավիճակում Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի արտադրողները կարող են նախընտրել Ռուսաստանի միջոցով ավանդական արտահանումը (եթե Մոսկվան հաջողությամբ ընդլայնի նավթի և գազի արտահանման ուղիների հզորությունը) և դեպի Չինաստան արտահանման նոր խողովակաշարերը[65]։

Լիտվա խմբագրել

2006 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանը դադարեցրեց նավթի արտահանումը Լիտվայի Մաչեիկիչ նավթավերամշակման գործարան այն բանից հետո, երբ Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցավ «Դրուժբա» խողովակաշարային համակարգի վրա նավթի արտահոսք, այն կետի մոտ, որտեղ դեպի Բելառուս և Լիտվա հիմնական արտահանման խողովակաշարներն են դուրս գալիս։ «Տրանսնեֆտը» հայտնեց, որ վնասված հատվածը վերականգնելու համար իրեն մեկ տարի և ինն ամիս ժամանակ է պետք։ Չնայած Ռուսաստանը վկայակոչեց Լիտվա նավթի մատակարարումը դադարեցնելու տեխնիկական պատճառները, Լիտվան պնդում է, որ նավթի մատակարարումը դադարեցվեց, քանի որ Լիտվան վաճառեց Մաչեիկիչ նավթավերամշակման գործարանը լեհական «PKN Orlen» ընկերությանը[66]՝ փորձելով խուսափել նավթավերամշակման գործարանն ու ենթակառուցվածքները Ռուսաստանի կողմից գնվելուց[67]։ Ռուսական հում նավթն այժմ փոխադրվում է «Būtingė» նավթային տերմինալի միջոցով ։

Լեհաստան խմբագրել

Վարշավայում մերձեցում է տեղի ունեցել Տուսկի կառավարության հետ Կաչինսկու պահպանողական կառավարության հետ երկամյա լարվածությունից հետո։ Յամալ-Եվրոպա խողովակաշարի շուրջ համագործակցությունը շարունակվել է առանց լուրջ խնդիրների։ Այնուամենայնիվ, Յամալ-Եվրոպա խողովակաշարի վերահսկման և տարանցիկ գնագոյացման հետ կապված որոշ տարաձայնություններ դեռ մնում են։ Չնայած լարվածությունը թուլացնելու փորձերին, Լեհաստանի կառավարությունները կտրականապես դեմ են «Հյուսիսային հոսք» նախագծին` շրջանցելով Լեհաստանը և կողմ են ցամաքային այլընտրանքների հետագա զարգացմանը։ Վիճելի հարց է մնում այն, որ 2009 թվականին ռուս-ուկրաինական գազի մատակարարման վեճի արդյունքում լեհական «PGNIG» գազային ընկերությունը չի ստացել Ուկրաինայից ռուսական գազի պայմանագրային մատակարարումներ[68]։

Ուկրաինա խմբագրել

2006 թվականի սկզբին Ռուսաստանը մեծապես թանկացրեց Ուկրաինայի համար գազի գինը`այն շուկայական արժեքներին համապատասխանեցնելու համար։ Ռուսաստանի պետական մատակարար «Գազպրոմի» և Ուկրաինայի միջև բնական գազի գների շուրջ վեճը սկսվել է 2005 թվականի մարտին (բնական գազի գնի և «Գազպրոմի» գազը Եվրոպա անցնելու գների շուրջ)։ Երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ վեճը լուծելու համար, և Ռուսաստանը 2006 թվականի հունվարի 1-ին ժամը 10։00-ին դադարեցրեց գազի արտահանումը Ուկրաինա։ Մատակարարումը վերականգնվեց հունվարի 4-ին, երբ երկու գազային ընկերությունների միջև նախնական համաձայնություն կայացվեց։ Այլ վեճեր ծագեցին 2007 թվականի հոկտեմբերին և 2009 թվականի հունվարին, այս վեճը կրկին հանգեցրեց այն բանին, որ եվրոպական 18 երկրներ հայտնեցին Ուկրաինայի միջով Ռուսաստանից տեղափոխող իրենց գազի մատակարարումների մեծ անկման կամ դադարեցման մասին։ Գազի մատակարարումները վերսկսվել են 2009 թվականի հունվարի 20-ին և ամբողջությամբ վերականգնվել են 2009 թվականի հունվարի 21-ին։

ԵՄ-Ռուսաստան էներգետիկ երկխոսություն խմբագրել

ԵՄ-Ռուսաստան էներգետիկ երկխոսությունը մեկնարկեց Փարիզում կայացած ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովին 2000 թվականի հոկտեմբերին։ Եվրահանձնաժողովի էներգետիկայի և տրանսպորտի գլխավոր հանձնակատար Ֆրանսուա Լամուրոն և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն ստանձնեցին միակ զրուցակիցների դերը։ Երկխոսության համակարգող նշանակվեց Քրիստիան Քլյոտինսը՝ այն ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Աշխատանքային մակարդակում էներգետիկ երկխոսությունը բաղկացած է երեք թեմատիկ աշխատանքային խմբերից։ Էներգետիկ երկխոսության մեջ ներգրավված են ԵՄ անդամ երկրները, էներգետիկ արդյունաբերությունը և միջազգային ֆինանսական հաստատությունները[69]։

Էներգետիկ խարտիայի պայմանագրի վավերացում խմբագրել

Ռուսաստանը 1994 թվականին ստորագրեց Էներգետիկ խարտիայի պայմանագիրը, բայց կտրականապես հրաժարվեց վավերացնել իր ներկայիս վերանայումը։ Վավերացման վերաբերյալ Ռուսաստանի հիմնական առարկությունները պտտվում են երրորդ կողմի ՝ խողովակաշարերի մուտքի և տարանցման վճարների վերաբերյալ դրույթի շուրջ[70]։ Չնայած այն փաստին, որ Ռուսաստանը չվավերացրեց պայմանագիրը, Իվան Մատերովը՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալը, աշխատում է որպես Էներգիայի խարտիայի խորհրդաժողովի փոխնախագահ, իսկ Անդրեյ Կոնոպլյանիկը՝ որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։

Ռուսաստանը և Եվրամիությունը նույնպես չեն կարողացել ավարտին հասցնել տարանցման մասին էներգետիկ խարտիայի արձանագրության շուրջ բանակցությունները։ Հիմնական խնդիրը մնում է բաց․ այն, թե ինչպես և որքանով արձանագրությունը կներառի երկարաժամկետ տարանցիկ պայմանավորվածություններ հաստատելու մեխանիզմներ[71]։ Երրորդ կողմի մուտքն իր գազատարի ենթակառուցվածքը մնում է Ռուսաստանի հիմնական առարկությունը արձանագրության վերաբերյալ։

Հակասություններ խմբագրել

Կոռուպցիա խմբագրել

Շվեդ տնտեսագետ Անդերս Ասլունդի գնահատմամբ՝ 2008 թվականին պետական «Գազպրոմի» ներդրումների 50%-ը կորել է կոռուպցիոն գործողությունների արդյունքում[72]։ Օրինակ՝ «Կապույտ հոսք» գազատարի ռուսական հատվածի մեկ կիլոմետրը կառուցելը երեք անգամ ավելի թանկ էր, քան գազատարի թուրքական հատվածը։

Փորձագետները կարծում են, որ Բիլ Բրոուդերի [Ն 1] «վիզայի խնդիրը» կապված է նրա հետ, որ նա հարցեր է ուղղել «Գազպրոմի» կեղտոտ միջնորդների վերաբերյալ, որոնք գումար են ստանում «Գազպրոմից»[72]։

«Նավթ՝ սննդի համար» ծրագիր խմբագրել

Ռուսաստանի կառավարությունը և ռուսական էներգետիկ ընկերությունները «Նավթ՝ սննդի համար» ծրագրի շահառուներն էին[73]։

ՕՊԵԿ-ը ժամանակավորապես իջեցնում է նավթի գինը խմբագրել

Հում նավթի գները նվազել են մեկ բարելի դիմաց ավելի քան 100 դոլար՝ 2014 թվականին, մինչև 2015 թվականը՝ 50 ԱՄՆ դոլարից ցածր։ Ռուսաստանը փորձեց և չկարողացավ ստանալ ՕՊԵԿ-ի աջակցությունը արտադրության կրճատումներին և այժմ մեծացնում է նավթի արդյունահանումը` նավթի եկամուտների անկումը նվազեցնելու համար[74]։ ՕՊԵԿ-ի նավթի մատակարարման քաղաքականությունն ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա և էներգետիկ քաղաքականության վրա[75]։

Տարաձայնություններ կան նավթի գինը իջեցնելու ՕՊԵԿ-ի քաղաքականության պատճառների վերաբերյալ[76]։ Ռուսաստանը պատասխանել է ՕՊԵԿ-ի քաղաքականությանը` ավելացնելով ՕՊԵԿ-ի հետ երկխոսությունը[77]։

Տես նաև խմբագրել

Ռուսաստանի տնտեսություն

Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Russian Federation». climateactiontracker.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  2. Baran, Z. (2007). EU Energy Security: Time to End Russian Leverage. The Washington Quarterly, 30(4), 131–144.
  3. Robert Orttung and Indra Overland (2011) ‘A Limited Toolbox: Explaining the Constraints on Russia’s Foreign Energy Policy’, Journal of Eurasian Studies, Vol. 2, No. 1, pp. 74-85. https://www.researchgate.net/publication/251718767
  4. «China, Russia Ink Oil Loan Agreement». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  5. «How does the price of oil affect Russia's economy?». Investopedia.com. 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  6. http://www.themoscowtimes.com/business/article/russia-sees-2015-oil-output-at-10-6-million-barrels-per-day/513149.html
  7. «How does the price of oil affect Russia's economy?». Investopedia.com. 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  8. 8. Lough, John. "Russia's Energy Diplomacy". Chatham House, 1 May 2011. Web. <https://www.chathamhouse.org/publications/papers/view/171229 Արխիվացված 2015-01-06 Wayback Machine>.
  9. Finn, Peter (2007 թ․ նոյեմբերի 3). «Russia's State-Controlled Gas Firm Announces Plan to Double Price for Georgia». Washington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «Putin's 'Last and Best Weapon' Against Europe: Gas». 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  11. 11,0 11,1 Klapper, Bradley (2015 թ․ փետրվարի 3). «New Cold War: US, Russia fight over Europe's energy future». Yahoo. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  12. Yardley, Jim; Becker, Jo (2014 թ․ դեկտեմբերի 30). «How Putin Forged a Pipeline Deal That Derailed». New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  13. Neyfakh, Leon (2014 թ․ մարտի 9). «Putin's long game? Meet the Eurasian Union». Boston Globe. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  14. Davies, R. W. «The Economic Transformation of the Soviet Union, 1913–1945». Cambridge University Press. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. Y. Bushuyev; A. Makarov; A. Mastepanov; N. Shamrayev. «A New Energy Policy of Russia: Implementation Experience». World Energy Council. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)
  16. Michael Fredholm (2005 թ․ սեպտեմբեր). MF.pdf A New Energy Policy of Russia: Implementation Experience (PDF). Conflict Studies Research Centre, Defence Academy of the United Kingdom. ISBN 978-1-905058-37-2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  17. name=summary>«The Summary of the Energy Strategy of Russia for the Period of up to 2020» (PDF). Ministry of Energy of the Russian Federation. 2003 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. Lough, John. "Russia's Energy Diplomacy". Chatham House, 1 May 2011. Web.<https://www.chathamhouse.org/sites/default/files/19352_0511bp_lough.pdf>.
  19. «The Independent Gas Producers in Russia». Alexander's Gas & Oil Connections. 2006 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  20. Neil Buckley; Tobias Buck (2006 թ․ հունիսի 16). «Duma votes for Russian gas export monopoly». Financial Times. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  21. Isabel Gorst (2006 թ․ դեկտեմբերի 13). «Caspian boost for US policy». Financial Times. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  22. 22,0 22,1 22,2 Lunden, Lars; Fjaertoft, Daniel; Overland, Indra; Prachakova, Alesia (2013 թ․ հոկտեմբերի 1). «Gazprom vs. other Russian gas producers: The evolution of the Russian gas sector». Energy Policy. 61: 663–670. doi:10.1016/j.enpol.2013.06.055.
  23. Judy Dempsey (2006 թ․ դեկտեմբերի 12). «Russia takes heat over energy supply». International Herald Tribune. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  24. Söderbergh, B., Jakobsson, K., Aleklett, K., 2010. European energy security: an analysis of future Russian natural gas production and exports. Energy Policy 38 (12), 7827–7843.
  25. Dieter Helm (2006 թ․ դեկտեմբերի 12). «Russia, Germany and European energy policy». openDemocracy.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  26. Russia to maintain Gazprom export monopoly-PM Putin, UNIAN Retrieved on 2009-10-01
  27. 4. "Origins of the 1973 world oil shock." 1973 Oil Crisis. Արխիվացված 2014-05-23 Wayback Machine, Action Forex, 9 May 2014
  28. The Battle for the Next Energy Frontier: The Russian Polar Expedition and the Future of Arctic Hydrocarbons, by Shamil Midkhatovich Yenikeyeff and Timothy Fenton Krysiek, Oxford Institute for Energy Studies, August 2007
  29. 29,0 29,1 Outer limits of the continental shelf beyond 200 nautical miles (370 km) from the baselines: Submissions to the Commission: Submission by the Russian Federation CLCS. United Nations
  30. guardian.co.uk
  31. Robert L. Larsson Russia's Energy Policy: Dimensions and Russia's Reliability as an Energy Supplier Արխիվացված 11 Սեպտեմբեր 2008 Wayback Machine, FOI-R-- 1934 –SE, March 2006
  32. «Russian Government Approves Kyoto Protocol Ratification». mosnews.com. 2004 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 2-ին.
  33. «Russia forced to ratify Kyoto Protocol to become WTO member». Pravda.com. 2004 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 3-ին.
  34. «Tony Johnson, staff writer: Council on Foreign Relations». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  35. Viktor Danilov-Danilyan for RIA Novosti Moscow (RIA Novosti) 21 February 2007
  36. Overland, Indra; Kjaernet, Hilde (2009). Russian renewable energy: The potential for international cooperation. Ashgate.
  37. Overland, Indra; Kutschera, Hilde (2011). «Pricing Pain: Social Discontent and Political Willpower in Russia's Gas Sector». Europe-Asia Studies. 63 (2): 311–331. doi:10.1080/09668136.2011.547700.
  38. Why Isn't Russia a Part of OPEC? FOX Business, 29 March 2017.
  39. Russia Volunteers to Join an OPEC Cut in Oil Output NYT, 10 December 2008.
  40. Russia’s Complicated Relationship With OPEC 12 February 2015.
  41. Russia Seeks Common Ground with OPEC at Meeting: Move is the latest attempt by the two big oil producers to develop closer ties WSJ, 2 June 2015.
  42. «THE HISTORY AND POLITICS OF RUSSIA'S RELATIONS WITH OPEC». 2009 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին.
  43. «About-Face! Saudi Arabia and Russia Ink Six New Deals, Embark on New 'Petroleum Alliance'». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  44. Russia and Others Join OPEC in Rare, Coordinated Push to Cut Oil Output NYT, 10 December 2016.
  45. Exclusive: How Putin, Khamenei and Saudi prince got OPEC deal done Reuters, 1 December 2016.
  46. OPEC reaches a deal to cut production The Economist, 3 December 2016.
  47. Grant, Dansie; Marc, Lanteigne; Overland, Indra (2010 թ․ փետրվարի 1). «Reducing Energy Subsidies in China, India and Russia: Dilemmas for Decision Makers». Sustainability. 2 (2): 475–493. doi:10.3390/su2020475.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  48. Beware Russia, energy superpower Արխիվացված 3 Սեպտեմբեր 2007 Wayback Machine, by Philip Delves Broughton, The First Post, 12 October 2006
  49. How Sustainable is Russia's Future as an Energy Superpower?, by the Carnegie Endowment for International Peace, 16 March 2006
  50. John Lough, "Russia's Energy Diplomacy". Chatham House, 1 May 2011.
  51. Fjaertoft, Daniel; Overland, Indra (2015). «Financial Sanctions Impact Russian Oil, Equipment Export Ban's Effects Limited». Oil & Gas Journal. 113 (8): 66–72.
  52. Robert L. Larsson Russia's Energy Policy: Dimensions and Russia's Reliability as an Energy Supplier Արխիվացված 11 Սեպտեմբեր 2008 Wayback Machine, FOI-R-- 1934 –SE, March 2006
  53. «RUSSIA'S ENERGY CONUNDRUM -- LONG TERM BENEFIT OR SHORT TERM GAIN?». The Jamestown Foundation. 2007 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  54. Robert Orttung and Indra Overland (2011) 'A limited toolbox: Explaining the constraints on Russia’s foreign energy policy', Journal of Eurasian Studies, Vol. 2, No. 1, pp. 74-85. https://www.researchgate.net/publication/251718767
  55. Larsson, Robert L.. "Russia's Energy Policy: Security Dimensions and Russia's Realibility as an Energy Supplier." FOI – Swedish Defence Research Agency: n. pag. Web.
  56. «Azerbaijan halts oil exports to Russia». Radio Free Europe. 2007 թ․ հունվարի 8. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
  57. «ARMENIA GAINS SHORT REPRIEVE FROM 100% PRICE HIKE ON RUSSIAN GAS». The Jamestown Foundation. 2006 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  58. «Russia oil row hits Europe supply». BBC. 2007 թ․ հունվարի 8. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
  59. «Russian oil flows via Belarus halted». Upstreamonline. 2007 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 9-ին.
  60. Finn, Peter (2007 թ․ հունվարի 11). «Russia-Belarus Standoff Over Oil Ends, Clearing Way for Accord». Washington Post. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
  61. Fabrichnaya, Yelena (2008 թ․ հուլիսի 14). «Russia says Czech oil supply cut "not political"». Reuters. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  62. Andrew E. Kramer (2008 թ․ հուլիսի 22). «Putin Orders Restored Oil Flow to Czechs». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  63. Russia blamed for 'gas sabotage', by BBC News, 22 January 2006
  64. Russia: Ossetia Pipeline Adds Fuel To The Georgia Fire Արխիվացված 9 Հունվար 2007 Wayback Machine, by Nona Mchedlishvili, RFE/RL 6 November 2006
  65. The Georgia-Russia standoff and the future of Caspian and Central Asian energy supplies. Արխիվացված 19 Նոյեմբեր 2008 Wayback Machine, by Shamil Midkhatovich Yenikeyeff, August 2008
  66. Russian oil supplies to Lithuania cut off Արխիվացված 21 Նոյեմբեր 2006 Wayback Machine, by Vladimis Socor, Eurasia Daily Monitor Volume 3, Issue 150 (3 August 2006)
  67. Baltic lessons for EU in dealing with a resurgent Russia Արխիվացված 2007-05-13 Wayback Machine, Financial Times, (24 November 2006)
  68. Aleksander Kotlowski (University of Oxford) (2009 թ․ հունիսի 7). Russian Energy Strategy and Transit Routes in Eastern Europe. published in Oil, Gas & Energy Law Intelligence OGEL special issue on 'EU - Russia relations', Vol. 7 - issue 2, May 2009, available at Berkeley Press. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին. {{cite book}}: External link in |publisher= (օգնություն)
  69. EU-Russia Energy Dialogue Արխիվացված 2006-05-14 Wayback Machine, by EurActiv.com, 12 January 2007
  70. Russia gets tough on energy sales to Europe: No foreign access to pipelines, official says, by Judy Dempsey, International Herald Tribune 12 December 2006
  71. Transit Protocol. Background to the Negotiations Արխիվացված 10 Փետրվար 2012 Wayback Machine. Background information by the Energy Charter Secretariat
  72. 72,0 72,1 Smith, Keith C. (2008 թ․ հոկտեմբեր). Russia and European Energy Security - Divide and Dominate (PDF). Center for Strategic and International Studies. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  73. Robert L. Larsson (2006 թ․ մարտ). «Russia's Energy Policy: Security Dimensions and Russia's Reliability as an Energy Supplier» (PDF). Swedish Defence Research Agency. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  74. «Everything you want to know about falling oil prices - The Economist explains». Economist.com. 2015 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  75. «Is Saudi Arabia Leaving The U.S. Behind For Russia?». OilPrice.com. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  76. https://www.theglobeandmail.com/report-on-business/industry-news/energy-and-resources/the-conspiracy-theories-behind-plunging-oil-prices/article22361121/
  77. «Reuters: Russia says to discuss oil markets, Iran with OPEC». KyivPost. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.

Նշումներ խմբագրել

  1. Բիլլ Բրոուդերը բրիտանացի ֆինանսիստ և քաղաքական ակտիվիստ է։ Նա <<Էրմիտաժ կապիտալ մենեջմենթի>> գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է, <<Էրմիտաժ>> հիմնադրամի ներդրումային խորհրդատու, որը ժամանակին հանդիսանում էր արտասահմանային խոշորագույն պորտֆոլիոյի ներդրողն է Ռուսաստանում