Լուկօյլ

նավթային ընկերություն

«Լուկօյլ» ԲԲԸ, ռուսական նավթային ընկերություն։ Պաշտոնական անվանումը՝ «Լուկօյլ նավթային ընկերություն» ԲԲԸ[5]։ Ընկերության անվանումը եկել է նավթագործների քաղաքների առաջին տառերից (Լանգեպաս, Ուրայ, Կոգալիմ) և «օյլ» բառից (անգլ.՝ oil՝ նավթ)[6][7]։

Լուկօյլ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և gas station chain?
Հիմնադրված էնոյեմբերի 25, 1991
ՀիմնադիրVagit Alekperov?
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
ՏնօրենVagit Alekperov?[1]
Արդյունաբերություննավթահանույթ և նավթարդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ6,86 տրլն ₽ (2021)[2]
Հասույթ9,44 տրլն ₽ (2021)[2]
Աշխատողների թիվ101 000 մարդ (2019)[3][4]
Դուստր ընկերություններԼուկօյլ-Ավիա, Teboil?, Lukoil-Bulgaria?, Lukoil Serbia? և Lukoil Bielorussija?
ՍեփականատերVagit Alekperov? և Լեոնիդ Ֆեդուն
Կայքlukoil.com
ԲորսաMCX: LKOH, Լոնդոնի ֆոնդային բորսա և Ֆրանկֆուրտի ֆոնդային բիրժա
 LUKOIL Վիքիպահեստում

Ընկերության գործունեության հիմնական ձևերը՝ հետախուզություն, նավթի և բնական գազի հայտնաբերումն ու վերամշակումը, նավթի և նավթամթերքների իրացումը։

«Էքսպերտ» ամսագրի տվյալների համաձայն՝ «Գազպրոմ»-ից հետո իր շահույթի ծավալով երկրորդ ընկերությունը Ռուսաստանում (2012 թվականի արդյունքներով)[8]։ Մինչև 2007 թվականը համարվել է Ռուսաստանի ամենամեծ ընկերությունը արտադրանքի թողարկման ծավալով («Ռոսնեվթը» առաջ անցավ «ՅՈՒԿՈՍ»-ի ակտիվների գնումից հետո)[9]։ Ըստ ածխաջրածինների պաշարների՝ «ԼՈՒԿօյլը», իր սեփական տվյալներով, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, համարվել է երրորդ նավթային մասնավոր ընկերությունն աշխարհում (նավթի պաշարներով՝ առաջինը)[10]։

«Լուկօյլի» առևտրային ապրանքանիշը ռուսական երկու բրենդներից մեկն է, ներառված է 100 խոշոր առևտրային ապրանքանիշների ցուցակում՝ կազմված 2007 թվականի ապրիլին բրիտանական Financial Times ամսագրի կողմից[11]։ Այնուամենայնիվ, համանման վարկանիշների արդյունքներում, որը կազմվել է 2009 թվականին, 100-յակի մեջ «Լուկօյլը» չհայտնվեց[12]։

«Լուկօյլի» գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, Սրետենյան բուլվարում։ Ինչպես նաև ընկերությունը ունի հյուսիսամերիկյան գլխավոր գրասենյակ Իսթ Մեդոուում՝ Նյու Յորքի արվարձաններից մեկում։

Պատմություն խմբագրել

Ընկերության հիմնումը խմբագրել

Պետական նավթային կոնցեռն «ԼանգեպասՈւրայԿոգալինեվթ»-ը («Լուկօյլ») ստեղծվել է ԽՍՀ Նախարարների խորհուրդի № 18 որոշման համաձայն 1991 թվականի նոյեմբերի 25-ին։ Նոր նավթային կոնցեռնում միավորվել էին երեք նավթարդյունաբերական ձեռնարկություններ՝ «Լանգեպասնավթագազ», «Ուրայնավթագազ», «Կոգալիմնավթագազ», ինչպես նաև հանքավերամշակման «Պերմնեֆտեօրգսինթեզ», Վոլգոգրադյան և Նովոուֆիմյան նավթամշակման գործարաններ (վերջինը շուտով անցավ Բաշկորտոստանի ենթակայության տակ)։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 1992 թվականի նոյեմբերի 17-ի № 1403 հրամանագրով՝ «Պետական ձեռնարկությունների, նավթային, նավթավերամշակման ձեռնարկությունների և նավթամթերքների ապահովման արտադրական և գիտա-արտադրական միավորումների սեփականաշնորհման և բաժնետիրական ըւնկերությունների փոխարկման առանձնահատկությունների մասին» 1993 թվականի ապրիլի 5-ին պետական կոնցեռնի հիման վրա ստեղծվեց «Լուկօյլ նավթային ընկերություն» բաց բաժնետիրական ընկերությունը։

1990-ական թվականներ խմբագրել

1994 թվականին կայացան ընկերության բաժնետոմսերի առաջին սեփականաշնորհման աճուրդները, սկսվեց բաժնետոմսերի առևտուր երկրորդային շուկայում։

1995 թվականին ՌԴ կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի № 861 որոշման համաձայն «Լուկօյլի» թույլատրելի կապիտալը տրվեց 9 նավթարտադրության, վաճառքի և ծառայության ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները Արևմտյան Սիբիրում, Ուրալում, Մերձվոլժյան տարածքում (այդ թվում՝ «Նիժնեվոլժսկնեֆտ», «Պերմնեֆտ», «Կալինինգրադմորնեֆտգազ» և այլն)[13]։

1995 թվականին բաժնետոմսերի համեմատաբար փոքր (5 %) փաթեթը վաճառվել է պետության կողմից սեփականաշնորհման գրավային աճուրդի ժամանակ։ Այդ փաթեթը հասավ նրանց ընկերության սկզբնական գնի նվազագույն ավելացմամբ. մրցույթում չէին թույլատրվել արտասահմանյան մասնակիցներ[14]։

1996 թվականին «Լուկօյլը» տեղադրեց ամերիկյան դեպոզիտային անդորրագրեր արևմտյան ֆոնդային շուկաներում։ Ինչպես նաև այդ տարին նշանավորվեց մեծ ադրբեջանական նավթային ընկերություն՝ Շահ-Դենիզ, «Լուկօյլի» մուտքով և ընկերության սեփական տանկային նավատորմի սկզբնական կառուցմամբ։

1997 թվականին ռուսական ընկերությունը պայմանագիր ստորագրեց Իրաքի նավթի նախարարության հետ Արևմտյան Կուրնա-2-ի երկրորդ հերթի նավթահանքի մշակման և արդյունահանման համար։ Սադամ Հուսեյնի ռեժիմի դադարեցումից հետո ծրագրի իրականացումը դադարեցվեց, իսկ պայմանագիրը չեղյալ հայտարարվեց[15]։ Նույն 1997 թվականին ստեղծվեց «Լուկօյլ-Նավթաքիմ»-ը, որի ղեկավարությամբ գործարքներ են կատարում վերջին մի քանի տարվա նավթաքիմիական ընկերությունները («Ստավրոլեն», «Սարատովօրգսինթեզ» և «ԼՈՒԿՕՐ»)։

1999 թվականին «Լուկօյլը» մի շարք խոշոր միջոցառումներ կատարեց, որոնց թվում էին Օդեսայի Նավթաքիմիական գործարանը, նմանատիպ գործարանը Բուրգասում, «ԿոմիՏԷԿ» ԲԲԸ և այլն[13]։

2000-ական թվականներ խմբագրել

2000 թվականին ռուսական ընկերությունը ձեռք բերեց ամերիկական Getty Petroleum Marketing Inc ընկերությունը՝ այդ ձևով ստանալով ավտոլցակայանների ցանցի վերահսկողությունը ԱՄՆ-ում և առաջին անգամ դուրս եկավ նավթամթերքի ամերիկական մանրածախ շուկա[13]։ Նույն թվականին ընկերությունը իր վրա վերցրեց Կստովսկիի նավթավերամշակման գործարանի վերահսկողությունը, որը բերեց «Սիբուր» ընկերության հետ ընդհարման, ով ցանկանում էր ունենալ նավթավերամշակման գործարանների հետ տեխնիկական կապեր։ Արդյունքում «Լուկօյլը» ստացավ Պերմի Նավթավերամշակման գործարանը՝ զիջելով Նիժնինովգորոդյան գոծարանի ակտիվները «Սիբուրին»։

2001 թվականին հերթական խոշոր ձեռքբերումներն էին «Յամալնեվթագազ» ԲԲԸ, «Արխանգելսկեօլ» ԲԲԸ, Լոկոսովսկի նավթավերամշակման գործարանը։ 2002 թվականին «Լուկօյլը» սկսեց Վիսոցկի նավահանգստի սեփական տերմինալի կառուցում նավթամթերքների վերբեռմամբ։

2004 թվականին «Լուկօյլը» վերջնականապես դարձավ մասնավոր ընկերություն. պետության մոտ մնացած 7,59 % բաժնետոմսերը վաճառվեցին ամերիկական նավթային ConocoPhillips ընկերությանը 1,988 միլիարդ դոլարով։ Որոշ մեկնաբանների կարծիքով այդ բաժնետոմսերի բաց վաճառքի արդյունքները կանխորոշված էին դեռ վաղուց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ConocoPhillips ընկերության նախագահ Ջեյմս Մալվի հանդիպման ժամանակ[16]։ Վաճառքից հետո «Լուկօյլը» և ConocoPhillips-ը հայտարարեցին ռազմավարական դաշինքի մասին։ Ավելի ուշ ամերիկական ընկերությունը մեծացրեց իր մասնակցության բաժինը «Լուկօյլի» կապիտալում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի իր ավտոլցակայանների ցանցի մի մասը հանձնեց ռուսական ընկերությանը։

2005 թվականին «Լուկօյլը» ձեռքբերեց Nelson Resources ընկերությունը, որն աշխատում էր Ղազախստանում, 2 միլիարդ դոլարով։

2011 թվականի փետրվարին ConocoPhillips վերջնականապես դուրս եկավ «Լուկօյի» կապիտալից՝ վաճառելով իր բաժնետոմսերը ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով[17]։

2012 թվականի վերջում «Լուկօյլը» դարձավ պետական աճուրդի հաղթող՝ ստանալով Խանտ-Մանսի ինքնավար օկրուգում գտնվող Իմիլորսկի, Արևմտյան Իմիլորսկի, Իստոչնիի շրջանների ածխաջրածնային հանքավայրերի հետազոտման և զարգացման իրավունք։ Այդ մրցույթում «Լուկօյլը» շրջանցեց «Ռոսնեֆտին» և «Գազպրոմնեֆտին»՝ պետությանը վճարելով 50,8 միլիարդ ռուբլի[18]։

2013 թվականի փետրվարին «Լուկօյլը» պայմանագիր կնքեց ուկրաինական «Արևելա-եվրոպական վառելիքաէներգետիկական ընկերության» հետ Օդեսայի նավթամշակման գործարանի վաճառքի մասին[19]։

2014 թվականին ընկերությունը բախվեց Ուկրաինայում մանրածախ առևտրի կտրուկ անկման, որն առաջացրեց Ռուսաստանի հետ սառը հարաբերություններ (ըստ Վագիտա Ալեկպերովայի հայտարարության՝ 2014 թվականին նախորդ տարվա համեմատ վաճառքը նվազել է 42 %-ով)։ Այս կապակցությամբ «Լուկօյլի» ղեկավարությունը համաձայնեց «Լուկօյլ Ուկրաինա» քույր ընկերության 100 %-անոց վաճառքի վերաբերյալ ավստրիական AMIC Energy Management ընկերությանը, որի մասին հայտարարվեց 2014 թվականի հուլիսի վերջին[20][21]։

Բաժնետերերը և ղեկավարությունը խմբագրել

Ընկերույթան գլխավոր կառավարիչներին 2010 թվականի հուլիսին պատկանում էր ընկերության բաժնետոմսերի ամենախոշոր փաթեթը (ավելին, քան 30 %), այդ թվում՝ «Լուկօյլի» նախահագ Վագիտ Ալեկպերովին՝ 20,6 %, փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունին՝ 9,08 %։ Ամերիկական ConocoPhillips նավթային ընկերությանը պատկանում էր 19,21 %։ Մնացած բաժնետոմսերը գտնվում էին Լոնդոնի ֆոնդային սակարանում, Ֆրանկֆուրտի ֆոնդային սակարանում, Մոսկվայի սակարանում ազատ շրջանառության մեջ։ Շուկայական կապիտալիզացիան՝ $64,4 միլիարդ (2008 թվականի սեպտեմբերի 1)[22]։

2006 թվականին «Լուկօյլ» ԲԲԸ-ի նախագահ վերընտրվեց Վագիտ Ալեկպերովը՝ 5 տարի ժամկետով։

Ընեկերության տնօրենների խորհուրդը կամզված է 11 անդամներից։ 2014 թվականի ընտրված[23] տնօրենների խորհուրդ՝ Վագիտ Ալեկպերով, Վիկտոր Բլաժեև, Վալերի Գրայֆեր, Իգոր Իվանով, Ռաֆիլ Մագանով, Ռիչարդ Խ. Մացկե, Սերգեյ Միխայլով, Մարկ Մոբիուս, Գուլելմո Անտոնիո, Կլաուդիո Մոսկատո, Իվան Պիտկե, Լեոնիդ Ֆեդուն։ Տնօրենների խորհուրդի նախագահ ընտրվեց Վալերի Գրայֆերը։

Գործունեությունը խմբագրել

Նավթա և գազաարտադրություն խմբագրել

Ածխաջրածնային պաշարները խմբագրել

Ընկերության ածխաջրածինների հաստատված պաշարները 2011 թվականի հունվարի 1-ին կազմել են 17,255 միլիարդ նավթին համարժեք բարել, այդ թվում՝ 13,319 միլիարդ նավթի բարել և 0,67 տրլն կուբամետր գազ[24]. Նավթի պաշարներով «Լուկօյլը» համարվել է ամենախոշոր նավթային ընկերությունն աշխարհում, իսկ գազի պաշարներով՝ 6-րդը[25]։

Ի հավելում դրան՝ ածխաջրածինների հավանական պաշարները 2011 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել են 8,46 միլիարդ բարել (այդ թվում՝ նավթը՝ 6,47 բարել, գազը՝ 0,34 տրլն կուբամետր), հնարավոր պաշարները՝ 3,17 միլիարդ բարել (այդ թվում՝ նավթը՝ 2,78 միլիարդ բարել, իսկ գազը՝ 65,7 միլիարդ կուբամետր)[24]։

«Լուկօյլի» նավթի պաշարների կեսից ավելին կենտրոնացված է Արևմտյան Սիբիրում (արտադրության հիմնական օպերատորը համարվում է «Լուկօյլ-Արևմտյան Սիբիր» ԲԲԸ-ն (գտնվում է Խանտ-Մանսի ինքնավար օկրուգում), 100 % բաժնետոմսերը, որոնք պատկանում են «Լուկօյլին» և համարվում են «Լուկօյլի» ամենախոշոր ակտիվները)։ Բնական գազի շուրջ կեսը գտնվում է հանքավայրերում՝ տեղակայված Գիդանսկի թերակղզում և Յամալո-Նեմեցյան ինքնավար մարզում)։

Ընկերության 10 խոշոր նավթարդյունահանման հանքավայրերը՝

համար հանքավայր 2007 թվականի արդյունահանում
(հազ. տոննա)
1 Թևլինյան-Ռուսկինյան 9486
2 Վատյոգանյան 8086
3 Պովխովյան 6183
4 Պոկաչովյան 3582
5 Հարավյագունյան 3142
6 Խարյագինյան 2874
7 Կոգալիմյան 2793
8 Պամյատնո-Սասովյան 2464
9 Ուրևյան 2227
10 Ուսինյան 2113

«Լուկօյլի» նավթահորերի աշխատանքային ֆոնդը 2005 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 26 626 հոր, ոչ աշխատանքային ֆոնդերը՝ 4532 կամ աշխատանքայինի 17 %-ը։ Համեմատած 2005 թվականի սկզբին՝ աշխատանքային ֆոնդը մեծացել էր 124 հորով, իսկ ոչ աշխատանքայինը 209-ով կրճատվել էր։ Ներկրման աշխատանքային ֆոնդը 2005 հոկտեմբերի 1-ին կազմել է 8079 (133 հոր ավելի, քան 2004 թվականի վերջին էր), գործող ֆոնդը՝ 6238 հոր (263-ով ավել, քան 2004 թվականի սկզբին)։

Համատեղ ծրագրեր Ռուսաստանի տարածքում խմբագրել

«Լուկօյլը» և ConocoPhillips-ը ռազմավարական ալյանսի շրջանակներում 2005 թվականի հուլիսի 1-ին Տիմանո-Պեչորսկի մարզի նավթի և գազի հանքավայրերի զարգացման նպատակով Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում ստեղծեցին համատեղ «Նարյանիմարնեֆտեգազ» ձեռնարկությունը։ «Լուկօյլի» բաժինը ստեղծված ձեռնարկությունում կազմում էր 70 %, իսկ ConocoPhillips-ինը՝ 30 %։

2011 թվականի դեկտեմբերին «Լուկօյլը» ստեղծեց համատեղ ընկերություն «Բաշնեֆտի» հետ Ռոման Տրեբսի և Անատոլիա Տիտովի անունը կրող խոշոր հանքավայրերի զարգացման համար[26]։ Նավթի ընդհանուր վերօգտագործման պաշարներն ու ռեսուրսները նշված հանքավայրերում կազմում էին 89,73մլն տոննա՝ ըստ С1 կատեգորիայի, 50,33 մլն տոննա՝ ըստ С2-ի և 59,29 մլն տոննա՝ ըստ С3-ի[27][28]։

Արտասահմանյան ծրագրեր խմբագրել

«Լուկօյլի» արտասահմանյան ծրագրերի ղեկավարը հետախուզական և արտադրական սեկտորում համարվում է «Լուկօյլ Օվերսիզ» դուստր ընկերությունը։

«Լուկօյլը» մասնակցում է կառույցների և հանքավայրերի հետխուզման և արտադրության նպատակով կազմված 16 ծրագրերի իրականացմանը հետևյալ երկրների տարածքում՝

Ածխաջրածինների արտադրություն իրականացվում է միայն Ղազախստանում։

Նավթի և գազի վերամշակում խմբագրել

 
Նավթավերամշակման գործարան «Լուկօյլ-Պերմենֆտեօրգսինթեզ»-ը Պերմիայում

«Լուկօյլը» տնօրինում է 7 նավթավերամշակման գործարաններ, որոնց տարեկան հզորությունը կազմում է 58 միլիոն տոննա նավթ։

Երկիր Անվանում Շրջան Մեկնարկի տարին Ձեռքբերման տարին Հզորություն, միլիոն տ
  Ռուսաստան Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ Կստովո 1958 2000 17,0
  Ռուսաստան Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ Պերմ 1958 1991 13,0
  Ռուսաստան Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերեռաբոտկա Վոլգոգրադ 1957 1991 11,0
  Ռուսաստան Լուկօյլ-Ուխտանեֆտպերեռաբոտկա Ուխտա 1934 2000 3,7
  Ուկրաինա Լուկօյլ-Օդեսա Օդեսա 1937 1999 2,8
  Բուլղարիա Լուկօյլ Նեֆտոխիմ Բուրգաս Բուրգաս 1964 1999 8,8
  Ռումինիա Petrotel-LUKOIL Պլոեշտի 1904 1998 2,4
  Իտալիա ISAB Օրիոլո-Գագայլո 1975 2008* 16,0*
  Նիդերլանդներ TRN Ֆլիսսինգեն 1973 2009* 7,9*

* — բաժնետոմսերի 49 %-ը (2013-ին՝ 100 %-ը) ISAB-ում, 45 %-ը՝ TRN-ում

 
«Լուկօյլի» մոտ գտնվող ցայտաղբյուրը Վոլգոգրադում

2007 թվականին ընկերությունը մշակել է 52 164 հազար տոննա նավթ, այդ թվում՝ ռուսական գործարաններում՝ 42 548 հազար տոննա։ Ընկերության գազավերաշակման գործարաններում 2005 թվականին վերամշակվել է 2691 մլն մ³ գազի հումք և 479 հազար տ բնական գազի հեղուկներ։

2006 թվականի հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Նյու Յորքի մամուլի ասուլիսում՝ ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովը հայտնեց, որ Լուկօյլը հրաժարվում է Ռուսաստանում նոր նավթավերամշակման գործարանի կառուցումից։ Իր խոսքերով՝ «այս շրջանում այն տեղին չէ և տնտեսապես ոչ արդյունավետ»[29]. Դրա հետ միասին՝ «Լուկօյլը» ծրագրում էր կառուցել Կալմիկայում մեծ համալիր բնական գազի վերամշակման համար։ Աշխատանքները նախատեսվում էին սկսել 2008 թվականի գարնանը։ 2007 թվականի մարտին հայտարարվեց, որ «Լուկօյլը» պատրաստվում է ընդլայնել Բուրգասի գործարանի հզորությունը տարեկան 7,5 միլիոն տոննայից մինչև 10 միլիոն տոննա նավթ։

 
«Լուկօյլի» Բուլղարիայի «Նեֆտոխիմ Բուրգաս» գործարանը

Նավթաքիմիա խմբագրել

«Լուկօյլ-Նեֆտոխիմ» դուստր ընկերությունը կարգավորում է նավթաքիմիական հարաբերությունները «Ստավրոլեն», «Սարատովորգսինթեզ», «Կարպատնեֆտեխիմ», (Ուկրաինա) ընկերությունների միջև։ Նավթաքիմիական հզորությունը գտնվում է նաև Բուլղարիայի «Նեֆտոխիմ Բուրգաս» գործարանում։ «Լուկօյլը» համարվում է օլեֆինների, ակրիլանաթթվի նիտրիտների (հումք սինթետիկ մանրաթելերի արտադրության համար) արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունը Արևելյան Եվրոպայում։ Ինչպես նաև «Լուկօյլ-Նեֆտոխիմը» «Սիբուրի» հետ միասին տնօրինում է «Պոլիեֆ» գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։

2005 թվականին «Լուկօյլ-Նեֆտոխիմի» նավթաքիմիական ձեռնարկություններում արտադրվել է 1,8 միլիոն տոննա իրացվելի արտադրանք, այդ թվում՝ 402 հազար տոննա պոլիէթիլեն, 128 հազար տոննա ակրիլանաթթվի նիտրիտ։ Դրանից բացի՝ բուլղարական նավթավերամշակման «Լուկօյլ Նեֆտոխիմ Բուրգաս» գործարանում արտադրվել է 372,5 հազ տոննա նավթաքիմիական արտադրանք։

«Լուկօյլի» կարևոր հեռանկարային ծրագիրը նավթաքիմիայի շրջանակներում համարվում է Կասպյան գազի քիմիական համալիրի կառուցումը (սպասվում է, որ այն կօգտագործի բնական գազի և գազի կոնդենսատի ռեսուրսներ, որոնք գտնվում են Կասպից ծովում)։ Ենթադրվում է, որ ընկերությունը կթողարկի լայնածավալ նավթաքիմիական արտադրանք՝ ներառյալ հիմնական օրգանական սինթեզի, պոլիէթիլենի, պրոլիպրոպիլենի և այլնի արտադրանքը։

Բեռնափոխադրում խմբագրել

«Լուկօյլի» արտադրած նավթի բեռնափոխադրումը Ռուսաստանում մեծ մասամբ իրականցվում է «Տրանսնեֆտի» խողովակաշարերով, ինչպես նաև երկաթուղային և ջրային տրանսպորտով։ Նավթը, արտադրված Ղասախստանի նավթաքիմիական ընկերությունում, փոխադրվում է նաև Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի խողովակներով։

«Լուկօյլին» են պատկանում մի շարք նավթային և նավթարտադրական տերմինալներ, որոնք օգտագործվում են նավթի արտահանման համար՝

  • Վիսոցկի նավահանգստի տերմինալ Բալթիկ ծով)՝ տարեկան 10,7 միլիոն տոննա նավթ,
  • Վարանդեյ գյուղի մերձակայքում գտնվող տերմինալ՝ տարեկան 12,5 միլիոն տոննա նավթ,
  • Բալթիկ ծովում գտնվող նավահագստի (Կալինինգրադի շրջան) տերմինալ՝ տարեկան 6 միլիոն տոննա նավթ,
  • Իլյինկա գյուղում գտնվոց «Աստրախանսկի» տերմինալ՝ տարեկան 2 միլիոն տոննա նավթ։
 
«Լուկօյլի» բենզալցակայանը Նյու Յորքի № 94 մայրուղու վրա (ԱՄՆ)

Իրացում խմբագրել

«Լուկօյլ» ընկերության նավթամթեքրների իրացման ցանցը ընդգրկում է աշխարհի 18 երկիր՝ ներառյալ Ռուսաստանը, ԱՊՀ երկրները (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), Եվրոպայի երկրները (Բուլղարիա, Հունգարիա, Կիպրոսի Հանրապետություն, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սերբիա, Ռումինիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Էստոնիա) և ԱՄՆ։ Ընկերությանն են պատկանում 199 նավթաբազաներ և 5830 բենզալցակայաններ։

Նավթամթերնթների մանրածախ վաճառքը իրականցվում է մեծ մասամբ «Լուկօյլ» ապրանքանիշի ներքո (Ռուսաստանում՝ «Лукойл», LUKOIL՝ արտասահմանում)։ ԱՄՆ-ում ընկերության բենզալցակայանների մի մասը աշխատում է Getty և Mobil ապրանքանիշերի ներքո։

2008 թվականի հուլիսին «Լուկօյլը» ձեռք բերեց թուրքական Akpet ընկերությունը, որին պատկանում էր 693 բենզալցակայան, 8 նավթամթերքների տերմինալներ, 5 հեղուկ բնական գազի պահեստ, 3 ավիացիոն վառելիքների համալիր և Թուրքիայի տարածքում շարժիչի յուղերի արտադրման գործարան։ Գործարքի արժեքը կազմեց ոչ ավել, քան 500 միլիոն դոլար[30]։

Էլեկտրաէներգետիկա խմբագրել

«Լուկօյլին» են պատկանում նշանակալից թվով էլեկտրակայաններ և այլ էներգետիկական կայանքներ։ Սեփական էներգիական հզորությունը 2009 թվականին ընդգրկել է 463 արտադրական կայաններ 337 ՄԲ հզորությամբ։

Բացի դրանից՝ «Լուկօյլ» ընկերությունը վերահսկում է «Լուկօյլ-էկոէներգո» ընկերության 100 % բաժնետոմսերը[31]։

Սոցիալական քաղաքականությունը խմբագրել

«Լուկօյլը» իր վրա է կրում բավականաչափ բարձր սոցիալական ծանրաբեռնվածություն, հատկապես նավթարտադրող շրջաններում։ Ընկերության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բաժինը ամբողջ քաղանքերի բնակչության մեջ կազմում է՝ Լանգեպաս՝ 42,7 %, Ուրայ՝ 29,5 %, Կոգալիմ՝ 37,4 % (2004 թվական)[32]։ Ընկերության հաշվեկշռում գտնվում են մի շարք կրթական, բժշկական և առողջարարական հաստատություններ։ Ընկերության հաշվեկշռում գտնվում են կրթական, բժշկական և առողջարարական հաստատություններ։ 2002 թվականից գործում է «Լուկօյլ» ԲԲԸ-ի սոցիալական օրինագիծը»։ 2010 թվականին բարեգործական նպատակներով կատարված ծախսերը կաղզմում են 3,2 մլրդ ռուբլի։

«Լուկօյլը» և սպորտը խմբագրել

2001 թվականից ընկերությունը համարվում է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը, իսկ 2003 թվականից ակումբի սեփականտերը համարվում է ընկերության փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը։ 2001 թվականից ընկերությունը ցուցաբերում է հովանավորական աջակցություն Երեխաների ֆուտբոլային լիգային։ Դրանցի բացի, ընկերությունը համարվում է մի շարք շրջանային ռուսական թիմերի հովանավոր՝ տարբեր սպորտաձևերում։ Մասնավորախես, ընկերությունը աջակցում է վոլգոգրադյան «Լուկօյլ-Սպարտակ» ջրագնդակների թիմին, «Լուկօյլին» են պատկանում ավտոմոբիլային «Լուկօյլ Ռեյսինգ Թիմը», որը համարվում է ավտոսպորտի առաջատարերից մեկը։ «Լուկօյլ Ռեյսինգ Թիմ» ընկերությունը մասնակցում է «Տուրինգ-Լայթ» ռուսական առաջնություններին 2004 թվականից։ Ընկերությունը նաև աջակցում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին։ 2013 թվականից սկսած՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության աջակցությանը զուգահեռ ընկերությունը իրականացնում է Երեխաների ֆուտբոլի առաջնություն, որը միավորում է 30 ակումբներ 23 երկրներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.aljazeera.com/amp/economy/2022/4/21/russias-lukoil-chief-alekperov-resigns-after-being-sanctioned
  2. 2,0 2,1 Consolidated Financial Statements IFRS 12 m 2021Lukoil, 2022. — P. 53.
  3. 2019 Annual ReportLukoil, 2020. — P. 151.
  4. Годовой отчет Публичного акционерного общества «Нефтяная компания «ЛУКОЙЛ» за 2019 год (ռուս.)Лукойл, 2020. — С. 311.
  5. Ընկերության կանոնադրությունը Արխիվացված 2015-02-23 Wayback Machine իր կայքում
  6. «"Լուկօյլ" ապրանքանիշի պատմությունը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  7. «What does LUKOIL stand for?». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  8. Ռուսաստանի խոշոր ընկերությունների արտադրանքի իրացման ծավալի վարկանիշը
  9. «ՅՈՒԿՈՍի» ակտիվների գնումից հետո «Ռոսնեվթը» դարձավ ճյուղի առաջատարը(չաշխատող հղում)
  10. «- ОАО «Լուկօյլ»». // lukoil.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. Ապրանքանիշի գինը // 23 ապրիլ,2007
  12. . Թանկարժեք նավթ, 28 ապրիլ, 2009 թվական
  13. 13,0 13,1 13,2 Ալեքսանդր Տուտուշկին։ «Իմ առաքելությունը դեռևս ավարտված չէ», — Վագիտ Ալեկպերով, «Լուկօյլ» ընկերության նախագահ // Լուրեր, № 164 (2862), 02 սեպտեմբերի 2010
  14. «Ինչպես է սեփականշնորհվել նավթի արդյունաբերությունը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  15. Օլգա Ալեքսեևա, Ալեքսեյ Տոպալով։ «Լուկօյլը» կհաղթահարի Դուբայի ակտիվների հետ ծագած խնդիրը. Արխիվացված է 5 հունվարի 2013 սկզբնաղբյուրից:
  16. Համարյա ընկերներ
  17. Ալիսա Ֆիալկո. «Conoco-ից ոչ մի հետք». // Ведомости, 23.05.2011, № 91 (2857). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  18. ««Լուկօյլը» գնեց Իմիլորսկի հանքավայրը 50,8 մլրդ ռուբլիով՝ երկու անգամ վաել մեկնարկային գնից». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  19. Իրինա Կեզիկ. ««Լուկօյլը» համաձայնեց Օդեսայի նավթավերամշակման գործարանի վաճառքին». // vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  20. Վերոնիկա Լիսովսկայա, Անաստասիա Կլենիցկայա, Վկլադիմիր Տոդորով։. ««Լուկօյլը» վաճառեց Ուկրաինան». // gazeta.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. ««Լուկօյլը» վաճառեց Ուկրաինայի նավթավերամշակման գործարանը». // gazeta.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  22. Շուկայան արժեքով (կապիտալիզացիա) խոշոր ընկերությունների ցուցակը 2008 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ
  23. «Տնօրենների խորհուրդի կազմը՝ ընտրված 2014 թվականի սեպտեմբերի 26-ի ժողովի ժամանակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  24. 24,0 24,1 «Նավթի և գազի պաշարները». // lukoil.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. «Հիմնական փաստեր» (PDF). // lukoil.ru. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. ««Լուկօյլը» և «Բաշնեֆտը» ստեղծեցին ձեռնարկություն Տրեբսի և Տիտովի հանքավայրերի շահագործման համար». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  27. Տրեբսի և Տիտովի մրցույթը չկայացավ, արտոնագիրը կստանա «Բաշնեֆտը» // rian.ru
  28. Բաշնեֆտը ստացավ Տրեբսն ու Տիտովը // finmarket.ru
  29. Օտարության մեջ երջանկության հետևից
  30. Ելենա Մազնևա։ Լցակայանի թուրք աշխատողը 29 հուլիս 2008
  31. ««Լուկօյլ» ԲԲԸ-ի եռամսյակային հաշվետվությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  32. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկօյլ» հոդվածին։