Իգոր Սեչին (ռուս.՝ Игорь Иванович Сечин, սեպտեմբերի 7, 1960, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ։

Իգոր Սեչին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1960(1960-09-07)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ռուսաստանցի օլիգարխ
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Բարեկամության շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան Դաղստանի Հանրապետությանը ծառայությունների շքանշան
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
ԱնդամությունNavalny 35?
 Igor Sechin Վիքիպահեստում

1999 թվականի դեկտեմբերի 31-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, 2004 թվականից՝ ՌԴ նախագահի օգնականը, 2008 թվականի մայիսի 12-ից 2012 թվականի մայիսի 21-ը՝ ՌԴ փոխվարչապետը։

2004-2011 թվականներին եղել է «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2012 թվականի մայիսի 23-ից՝ նույն ընկերության նախագահը։ 2014 թվականի մարտի դրությամբ տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 0,1273 %-ը՝ 3 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ։

«Ռոսնեֆտեգազ» պետական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է[2][3][4]։

Ըստ «Վեդոմոստի» թերթի, CNBC-ի և Ֆորբս ամսագրի՝ 2009 թվականից Սեչինը համարվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդը՝ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո[5][6][7][8]։

Կրթությամբ բանասեր-վիպասաց է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

2014 թվականի մարտին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոց կիրառեց Սեչինի նկատմամբ՝ Ուկրաինայում ընթացող խռովություններում ՌԴ կառավարության ունեցած դերին ի պատասխան։ Պատժամիջոցը ներառում էր ԱՄՆ մուտքի արգելքը, ԱՄՆ-ում նրա ամբողջ ունեցվածքի սառեցումը, Սեչինի և ամերիկյան քաղաքացիների ու կազմակերպությունների միջև բիզնես փոխանցումների արգելքը[9][10]։

Կենսագրություն խմբագրել

Իգոր Սեչինը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 7-ին Լենինգրադում աշխատավորի ընտանիքում։ Հայրը և մայրն աշխատում էին մետաղագործական գործարանում։ Երկվորյակ քրոջ՝ Իրինայի հետ սովորում էր նույն դասարանում։ Ծնողներն ամուսնալուծվեցին, երբ երեխաները դեռ սովորում էին դպրոցում[11]։

1977 թվականին ավարտել է № 133 միջնակարգ դպրոցը՝ ֆրանսիական թեքումով[12]։ Նույն թվականին ընդունվում է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ[13]։ Սովորել է պորտուգալերենի խմբում։ Համալսարանը պետք է ավարտեր 1982 թվականին, սակայն 5-րդ կուրսում նրան, որպես թարգմանիչ, գործուղում են Մոզամբիկ՝ նախկին պորտուգալական գաղութ, որտեղ անկախություն ձեռք բերելուց հետո քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Երկրի ազգային Զինված ուժերի ստեղծմանը մասնակցում էին խորհրդային ռազմական խորհրդատուները և մասնագետները, ովքեր մշակում էին կազմակերպչական-հաստիքային կառույցներ, կազմակերպում էին զորքերի ծառայությունը, մարտական պատրաստվածությունը, նյութատեխնիկական ապահովումը։ Զինամթերքը և ռազմական տեխնիկան բերվում էր ԽՍՀՄ-ից[14][15]։ 2 տարի անց Աֆրիկայից վերադառնալով Լենինգրադ՝ Սեչինը 1984 թվականին ավարտեց ուսումը՝ ստանալով բանասեր-վիպասացի, պորտուգալերենի և ֆրանսերենի ուսուցչի որակավորում[5][16], получив специальность — филолог-романист, преподаватель португальского и французского языков[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. «ВЕДОМОСТИ - «Роснефтегаз» втайне от правительства купил 0,23% «Газпрома»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Для усиления контроля российской энергетики Путин привлек Дарта Вейдера». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Новости NEWSru.com :: Сечин "тайно" обеспечил Кремлю контроль над "Газпромом", выяснили "Ведомости"». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  5. 5,0 5,1 «ВЕДОМОСТИ - Игорь Сечин, первый возле Владимира Путина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  6. Сечин влиятельнее Медведева: Forbes опубликовал рейтинг мировых лидеров :: РБК daily 12.11.2009
  7. Charles Clover, David Gardner, Catherine Belton. The third man ler.ru/Russia/head/6751952/ Влиятельный соратник Путина и Медведева выходит из тени]
  8. Peleschuk, Dan (2014 թ․ դեկտեմբերի 24). «Think it's just Putin who runs Russia? Guess again». CNBC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Announcement Of Additional Treasury Sanctions On Russian Government Officials And Entities». US Department of the treasury.
  10. «Executive Order - Blocking Property of Additional Persons Contributing to the Situation in Ukraine». The White House - Office of the Press Secretary.
  11. http://www.vedomosti.ru/library/articles/2012/03/19/pervyj_vozle_putina Игорь Сечин, первый возле Владимира Путина
  12. Завербовали на 3 курсе, газета «Ленинградская правда», 27.03.2007
  13. «Ведомости», Игорь Сечин
  14. Вооруженная борьба народа Мозамбика за свободу и независимость (1965—1979 гг.)
  15. «Сечин установил слежку за людьми Нарышкина — статья на Ура. Ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  16. «Lobbying.Ru, Сечин Игорь Иванович». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  17. «Игорь Сечин :: Top.rbc.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Սեչին» հոդվածին։