Ռոզոնդա Թոմաս
Ռոզոնդա Օսիելյան Թոմաս (անգլ.՝ Rozonda Ocielian Thomas, փետրվարի 27, 1971, Ատլանտա), առավել հայտնի է Չիլի (անգլ.՝ Chilli) կեղծանվամբ, ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի, ամերիկյան TLC գըրլ բենդի անդամ։
Ռոզոնդա Թոմաս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Benjamin Elijah Mays High School? (1989) |
Մասնագիտություն | դերասանուհի, երաժիշտ, երգչուհի և պարուհի |
Rozonda Thomas Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է 1971 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Կոլումբուս քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Բենջամին Էլյա Մեյսի անվան ավագ դպրոցը[1]։ Նրա հայրը, Աբդուլ Ալին, ունի բանգլադեշցու և արաբի արմատներ, իսկ մայրը, Էյվա Թոմասը, աֆրոամերիկուհի է։ Թոմասը, որին մեծացրել է մայրը, ավելի ուշ թույլ է տվել Սալի Ջեսի Ռաֆայելի հեռուստատեսային թոք-շոուի ժամանակ ցուցադրել իր հոր հետ առաջին անգամ հանդիպելու հոլովակը 1996 թվականին, երբ նա 25 տարեկան էր[2][3]։
Երբ նա երեխա էր, իր մեծ տատիկի հետ, որին նա անվանում էր Բիգ Մամա (Big Mama), հաճախում էր Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցի[4]։
Երաժշտական կարիերա
խմբագրել1991-ներկա։ TLC
խմբագրելԹոմասը Damian Dame խմբի առաջին պարուհին է եղել։ 1991 թվականին նա միացել է TLC-ին՝ փոխարինելով Կրիստալ Ջոնսին։ Լիզա Լոպեսը նրան անվանել է Չիլի (անգլ.՝ Chilli), որպեսզի նրա անունը համապատասխանի խմբի հապավմանը (Ուոտկինս՝ «T-Boz», Լոպես՝ «Left Eye», Թոմաս՝ «Chilli»)։ Ողջ աշխարհում խումբը վաճառել է 65 միլիոն ալբոմի օրինակ՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն վաճառված ամերիկյան գըրլ բենդը և երկրորդը ողջ աշխարհում Spice Girls-ից հետո[5]։ Չիլին արժանացել է չորս Գրեմմի մրցանակի TLC-ի կազմում[6]։
2002 թվականի ապրիլին, խմբի անդամ Լիզա «Left Eye» Լոպեսի մահից հետո, Թոմասն ու Թիոն Ուոտկինսը երբեմն հանդես են եկել որպես դուետ։ 2009 թվականին Թոմասը և Ուոտկինսը ելույթ են ունեցել մի շարք համերգներով Ասիայում[7]։
2011-ի վերջին VH1 հեռուստաալիքը հայտարարել է TLC-ի մասին կենսագրական ֆիլմ արտադրելու մտադրությունը, որը թողարկվելու է 2013 թվականին[8]։ Թոմասն ու Ուտկինսը հանդիսանում են ֆիլմի պրոդյուսերները։ Դերասանուհի և երգչուհի Կիկի Պալմերը կերտել է Թոմասի դերը «CrazySexyCool: The TLC Story» կենսագրական ֆիլմում[9]։
2019 թվականին Թոմասը կորցրել է իր ձայնը և բժիշկները նրան խորհուրդ են տվել չերգել։ TLC-ն ստիպված էր չեղարկել իր ելույթները Կալիֆոռնիա նահանգային տոնավաճառի և Ստանիսլաուսի տոնավաճառի համար[10]։
Սոլո կարիերա
խմբագրելԹոմասը սկսել է աշխատել իր սոլո ալբոմի վրա 2000 թվականին TLC-ի երրորդ՝ «FanMail» (1999) ալբոմի առաջխաղացման ավարտից հետո։ Նա դադարեցրել է արտադրությունը, երբ սկսել է աշխատել TLC-ի հաջորդ՝ «3D» (2002) ալբոմի վրա։ 2006 թվականին հաղորդվել է, որ նա պայմանագիր է կնքել Էյքոնի՝ Konvict Muzik լեյբլի հետ, և որ նրա դեբյուտային ալբոմը թողարկվելու է հաջորդ տարի, բայց այն այդպես էլ չի թողարկվել[11]։ 2008 թվականի ապրիլի սկզբին թողարկվել է Թոմասի առաջին պաշտոնական սոլո սինգլը՝ «Dumb, Dumb, Dumb»-ը։ 2012 թվականին «Միայնակ կանայք» կատակերգական դրամայի երկրորդ եթերաշրջանի սերիայի ժամանակ Թոմասը կատարել է «Flirt» երգը[12]։
2016 թվականի հունվարին իր ֆիթնեսի մարզումների արշավի առաջխաղացման համար թողարկել է «Body» սինգլը[13]։
Դերասանական գործունեություն
խմբագրելԹոմասը նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են «Պարքերները», «Այդ 70-ականների շոուն», «Ապրելով միայնակ» և «Ուժեղ բժշկություն»։ 1992 թվականինին նա փոքր դեր է կատարել Kris Kross դուոյի «Jump» տեսահոլովակում։ 2000 թվականին նա նկարահանվել է «Դիվայի Սուրբ Ծննդյան երգը» և «Սիրային երգ» (մտերիմ ընկերուհի Մոնիկայի հետ) հեռուստատեսային ֆիլմերում և «Ձյան օր» ֆիլմում։ 2001 թվականին նկարահանվել է «Ժամացույցի մեխանիզմ» մարտաֆիլմում, որի ռեժիսորն Ալբերտ Փյուն է։ Նա նաև փոքր դեր է խաղացել «Տնային երեկույթ 3» և 1997 թվականին նկարահանված «Hav Plenty» ֆիլմերում։
2005 թվականին Թոմասը և Ուոտկինսը «R U The Girl» ռեալիթի շոուի միջոցով TLC-ի նոր անդամ են փնտրում[14]։ 2009 թվականի հունիսին VH1-ը հայտարարել է «Ինչ է ուզում Չիլին» ռեալիթի հեռուստասերիալի հեռարձակման մասին՝ Թոմասի գլխավոր դերակատարմամբ։ Սերիալը փաստում է Թոմասի՝ սիրո և հարաբերությունների փորձագետ Թիոննա Թի Սմոլսի օգնությամբ սեր գտնելու և իր կյանքը կառավարելու ձգտումը, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի ապրիլի 11-ին[15]։ «Ինչ է ուզում Չիլին» ռեալիթի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարի 2-ին[16]։ 2011 թվականին Թոմասը հանդես է եկել VH1-ի «Միայնակ կանայք» սերիալի առաջին եթերաշրջանի ընթացքում։ 2012 թվականին Թոմասը նկարահանվել է R&B երգիչ Թայրիզ Գիբսոնի «Nothing On You» տեսահոլովակում։
2013 թվականին Թոմասը դարձել է Food Network հեռուստաալիքի «Rachael vs. Guy. Celebrity Cook-Off»-ի երկրորդ եթերաշրջանի «Team Guy» թիմի անդամ։ Նա մերկ հայտնվել է PETA կազմակերպության հակակրկեսային գովազդային արշավում[17]։ Թոմասը նաև նկարահանվել է WWE-ի ամենշաբաթյա հեռուստատեսային ծրագրում, որտեղ խոսել է Դուեյն Ջոնսոնի մասին[18]։ Ավելի ուշ Թոմասը truTV-ի «Fake Off» ռեալիթի շոուի մարզիչն էր, որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 27-ին[19]։
2017 թվականին նա նկարահանվել է Թերգուդ Մարշալի մասին պատմող «Մարշալ» կենսագարական ֆիլմում՝ կատարելով Զորա Հրստոնի դերը[20]։
Անձնական կյանք
խմբագրել20 տարեկանում Թոմասը հղիացել է պրոդյուսեր Դալլաս Օսթինից․ կարիերայի աճի ձգտումների և արտաքին ճնշումների պատճառով նա ընդհատել է հղիությունը։ Ավելի ուշ նա հայտնել է, որ զղջում է իր որոշման համար։ Թոմասը և Օսթինը շարունակել են իրենց հարաբերությունները և հետագայում ծնվել է զույգի որդին Թրոն Օսթինը (հունիսի 2, 1997)[21]։
2001 թվականին Թոմասը սկսել է հանդիպել Աշերի հետ, երբ Թոմասը նկարահանվել է երգչի՝ «U Remind Me», «U Got It Bad» և «U Don't Have to Call» տեսահոլովակներում։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 2003 թվականին[22]։
2022 թվականի վերջին Թոմասը սկսել է հանդիպել դերասան Մեթյու Լոուրենսի հետ։ Զույգը հայտարարել է իր հարաբերությունների մասին 2023 թվականի հունվարին[23][24]։
Թոմասը Գրանիտ Բեյի Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու անդամ է[25][26]։
Այլ գործունեություն
խմբագրելԹոմասը և TLC-ի այլ անդամները անվտանգ սեքսի խրախուսման մեծ ջատագովներ էին։ «Ain't 2 Proud 2 Beg» երգի տեսահոլովակի համար Թոմասը և խմբի անդամները պահպանակներ են կրել իրենց հագուստների վրա։ 2003 թվականին Թոմասը և Ուոտկինսը միավորվել են Պֆայզերի հետ՝ ստեղծելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգային կրթական ծրագիր։ Ծրագիրը մարդկանց տեղեկություններ է տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև դրա կանխարգելման և բուժման մասին[27]։
2012 թվականին Թոմասը հիմնել է «Chilli's Crew» ոչ առևտրային կազմակերպությունը։ Կազմակերպությունը Ատլանտայում գործող ծրագիր է, որը նպատակաուղղված է օգնելու 13-17 տարեկան աղջիկներին զարգացնել իրենց ինքնագնահատականը[28]։
2013 թվականին Թոմասը հանդես է եկել կիբերհալածանքի դեմ այն բանից հետո, երբ նրա որդի Թրոնը դրա զոհն է դարձել։ MediaTakeOut.com կայքը Թոմասի որդու հագուստի պատճառով կասկածի տակ է դրել տղայի սեքսուալությունը։ Ի պատասխան՝ Թոմասը խնդրագիր է ստեղծել change.org կայքում՝ հոդվածը կայքից ջնջելու և անձնակազմի անդամների՝ անչափահասների հալածանքը դադարեցնելու համար։ Իր խնդրագրի մեջ նա նկարագրել է, թե ինչ է կիբերհալածանքը և որոշ զոհերի վերաբերյալ վիճակագրություն է տրամադրել։ Կայքն ի վերջո հեռացրել է հոդվածը և ներողություն է խնդրել[29]։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրել- Dumb Dumb Dumb (2008)
- Gameproof (T-Boz-ի հետ համագործակցությամբ) (2008)
- Body (2016)
TLC-ի հետ
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1994 | Տնային երեկույթ 3 | Սեքսը որպես զենք | Որպես TLC-ի անդամ |
1997 | Hav Plenty | Քրիս | |
2000 | Ձյան օր | Մոնա | |
Սիրային երգ | Տան տեր | Հեռուստատեսային ֆիլմ | |
Դիվայի Սուրբ Ծննդյան երգը | Մարլի Ջեյքոբ | Հեռուստատեսային ֆիլմ | |
2001 | Ժամացույցի մեխանիզմ | Լիլի Մաքքաչոն | |
2017 | Մարշալ | Զորա Հրստոն |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1992 | CBS-ի դպրոցական ընդմիջման հատուկ թողարկում | Առաջին ռեփեր որպես TLC-ի անդամ | Սերիա՝ «Խոսքից վեր» |
Ողջ գիշեր դրում | Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ | Սերիա՝ «Պիլոտ» | |
Շոուի ժամը Ապոլլոում | Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ | Սերիա՝ «#6.12» | |
1995 | Ապրելով միայնակ | Ինքն իր դերում | Սերիա՝ «The Following Is a Sponsored Program» |
1999 | Ուլտրաձայնային | Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ | Սերիա՝ «TLC: Մեյլ ես ստացել» |
Երաժշտությունից դուրս | Ինքն իր դերում | Սերիա՝ «TLC» | |
2001 | Թոփ տասը | Ինքն իր դերում | Սերիա՝ «Գըրլ բենդերը» |
2003 | Այդ 70-ականների շոուն | Կրակոտ բուժքույր | Սերիա՝ «Դու զարմացրել ես ինձ» |
Ծնված է Դիվա | Մարզիչ | Հեռուստասերիալ | |
2004 | Պարքերները | Քայ | Սերիա՝ «Նա դրական է» |
Ուժեղ բժշկություն | Էմբեր Սթիլ | Սերիա՝ «Touched by an Idol» | |
Երաժշտությունից դուրս | Ինքն իր դերում | Սերիա՝ «TLC: Վերջին գլուխ» | |
2005 | R U the Girl | Ինքն իր դերում/հաղորդավար | Հեռուստասերիալ |
2009 | Սև դեպի ապագա | Ինքն իր դերում | Հատված՝ «Ամենասովորական երգերը» |
2010 | Անժամկետ | Ինքն իր դերում | Սերիա՝ «2 ժամ» և «5 ժամ» |
2010-2011 | Ինչ է ուզում Չիլին | Ինքն իր դերում | Հիմնական կազմ |
2011-12 | Միայնակ կանայք | Ինքն իր դերում | Հիմնական կազմ՝ 1-ին եթերաշրջան, հյուր՝ 2-րդ եթերաշրջան |
2013 | Rachael vs. Guy: Celebrity Cook-Off | Ինքն իր դերում / մասնակից | Հիմնական կազմ՝ երկրորդ եթերաշրջան |
Guy's Big Bite | Ինքն իր դերում | Սերիա՝ «Soup's On, Chill Out» | |
2016 | Ֆոնոգրամմայի մրցույթ | Ինքն իր դերում որպես TLC-ի անդամ | Սերիա՝ «Զոի Սալդանան ընդդեմ Զաքարի Քուինտոյի» |
2017 | Երեկույթի լեգենդներ | Ինքն իր դերում | Սերիա՝ «Beating Arsenion Hall in the Chest Repeatedly» |
2018 | Մարթայի և Դոգի սննդի երեկույթ | Ինքն իր դերում | Սերիա՝ «Համեմելով այն» |
2019 | Աղջիկների նավարկում | Ինքն իր դերում | Հիմնական կազմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Chilli"-Thomas «Rozonda "Chilli" Thomas Biography». AAE Speakers. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Chilli». PEOPLE.com (անգլերեն). People Magazine. 1996 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Christopher John Farley (2008). «The Spicier Girls». Time magazine. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Chilli's Truth». Back2Basics Magazine. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «RIAA Top 100 Certified Artists». riaa.com.
- ↑ «Grammy.com». Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Rosen on the Tentative Return of TLC». vulture.com. 2013 թ․ հունիսի 5.
- ↑ VH1 (2011). «VH1 Announces Plans To Produce A New TLC Movie». VH1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «TLC returns with 'CrazySexyCool' movie and music». CNN. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «TLC cancel two dates after Chilli loses her voice». msn entertainment. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Billboard Staff (2006 թ․ նոյեմբերի 14). «TLC's Chilli Inks With Akon's Konvict Muzik». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Chilli - Flirt (2012)». Youtube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Atkinson, Katie (2016 թ․ հունվարի 13). «TLC's Chilli Debuts Solo Song 'Body' for New Dance Workout & Offers Kickstarter Album Update». Billboard.
- ↑ «TLC's T-Boz, Chilli Announce Details Of Their Reality Show». MTV. Արխիվացված է օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «More Sober House, Fit Club, Pepa And Chilli On The Way From VH1!». vh1.com. 2009 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Date: 05/26/10 (2010 թ․ մայիսի 26). «Chilli Granted Second Season, Shot At Love». Singersroom.com. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Brett Malec,"TLC's Chilli Strips for PETA's Anti-Circus Campaign: See the Wild and Sexy Pic,"EOnline, November 25, 2013.
- ↑ «WWE Countdown». 1. June 10, 2014. WWE Network.
- ↑ «Harry Shum Jr., Chilli, and Michael Curry to judge new truTV series 'Fake Off'». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Review: 'Marshall' delivers the heroic bio-pic treatment Thurgood Marshall deserves». Los Angeles Times. 2017 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «MY ABORTION REGRET - TLC's "Chilli"». Youtube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Muhammad, Latifah. «Chilli Opens Up About Usher Split». BET. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Juneau, Jen (2023 թ․ հունվարի 3). «TLC's Chilli and Matthew Lawrence Are Dating: 'She Is Glowing,' Says Singer's Rep». People. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Rubenstein, Janine (2023 թ․ մայիսի 31). «Chilli and Matthew Lawrence Haven't Had an Argument Since They Began Dating Last Year». People. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Kellner, Mark (2018 թ․ մարտի 26). «Chili From TLC Meets The Batchelors!». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ McKinney, Taylor (2019 թ․ հոկտեմբերի 9). «Digital Evangelist: How Chilli of TLC shares her Christian faith online». EEW. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Varner, Jeff (2015 թ․ հունիսի 20). «TLC Providing Time, Love and Care to the World». Borgenmagazine.com. The Borgen Project. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Clark, Ashley (2013 թ․ հունիսի 19). «CHILLI'S CREW FOUNDATION HOSTS 2ND ANNUAL SUMMER CAMP SPONSORED BY BEACHBODY®». Enchantedpublicrelations.wordpress.com. WordPress. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Josephs, Brian (2013 թ․ նոյեմբերի 4). «Chilli Takes Stand Against Cyberbullying After Son Is Targeted». Theboombox.com. The XXL Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 30,0 30,1 «TLC:'I will never forget the day we were millionaires for five minutes'». The Guardian. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոզոնդա Թոմաս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզոնդա Թոմաս» հոդվածին։ |