Լիզա «Լեֆթ Այ» Լոպես (անգլ.՝ Lisa 'Left Eye' Lopes, մայիսի 27, 1971(1971-05-27)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 25, 2002(2002-04-25)[1], Լա Սեյբա, Հոնդուրաս), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, ռեփեր, դերասանուհի և TLC խմբի անդամներից մեկը։

Լիզա Լոպես
անգլ.՝ Lisa Lopes
Ծնվել էմայիսի 27, 1971(1971-05-27)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 25, 2002(2002-04-25)[1] (30 տարեկան)
Մահվան վայրԼա Սեյբա, Հոնդուրաս
ԳերեզմանՋորջիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՖիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոց
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դերասանուհի, ռեփեր, պարուհի, երաժիշտ, երգերի հեղինակ, դաշնակահարուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱնդամությունTLC
 Lisa Nicole Lopes Վիքիպահեստում

TLC խմբագրել

TLC խումբը ստեղծվել է 1991 թվականին։ Խմբի անունը առաջացել է մենակատարուհիների մականունների առաջին տառերից (T-Boz (Թիոն Ուոթքիս), Left Eye (Լիզա Լոպես) և Chilli (Ռոզոնդա Թոմաս)։ Նրանց առաջին ալբոմը՝ «Ooooooohhh... On the TLC Tip»-ը (1992), ողջ աշխարհում վաճառվել է 6 մլն կրկնօրինակով։ 1994 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը՝ «CrazySexyCool»-ը, որը վաճառվել է ավելի քան 15 մլն կրկնօրինակով, իսկ 1999 թվականին՝ «FanMail» երրորդ ալբոմը՝ ավելի քան 15 մլն օրինակով[2]։

Լոպեսը խմբի կազմում նրա համար գրել է բազմաթիվ երգեր՝ «Ain’t 2 Proud 2 Beg»-ը, «What About Your Friends»-ը, «Hat 2 da Back»-ը,« No Scrubs»-ը, «Waterfalls» և «Girl Talk»-ը։

1994-1999 թվականներին խմբում հաճախակի հակասություններ են եղել, որոնք հանգեցրել են նրա անդամների միջև լարված հարաբերությունների։ Դա սկսվել է այն բանից հետո, երբ Լիզան այրել է իր ընկերոջ տունը։ Նրան մեղադրել են այն բանում, որ այդ արարքի պատճառով խումբը նյութական առումով խիստ տուժել է, քանի որ դատարանը Լիզային տուգանել է մեծ գումարով և խումբը ստիպված է եղել վճարել այդ տուգանքը։ Բայց մենեջերի փոփոխությունից հետո այդ դեպքը մեռացվել է և խմբում վերականգնվել է խաղաղությունը[3]։

Մենակատարի կարիերա խմբագրել

Լոպեսն իրեն համարել է կոլեկտիվի ամենավառ անդամը։ 2000-ականների սկզբին նա սկսել է մենակատարի կարիերան։ Նա համագործակցել է ուրիշ արտիստների հետ, մասնակցել է հեռուստատեսային նկարահանումներին և 2001 թվականին թողարկել իր առաջին «Supernova» անվամբ մենակատարային ալբոմը։ 2002 թվականին նախատսված էր թողարկել երկրորդ ալբոմը («N.I.N.A.»), բայց դրա թողարկումը հետաձգվել է երգչուհու մահից անմիջապես հետո՝ 2002 թվականի ապրիլին[4]։

Անձնական կյանք խմբագրել

Լիզա «Լեֆթ Այ» Լոպեսը տառապել է ալկոհոլային կախվածությունից և փորձել է բուժվել։ Իր խոսքերով՝ նա ալկոհոլից կախում է ունեցել անցյալում ունեցած խնդիրների պատճառով։

1994 թվականին, դավաճանության մեջ կասկածելով իր ընկերոջը՝ ֆուտբոլիստ Անդրե Ռայսոնին և գտնվելով ուժեղ ալկոհոլի ազդեցության տակ, Լիզան այրել է նրա տունը։ Փաստաբանների շնորհիվ դատարանում նրան հաջողվել է խուսափել դաժան պատժից, սակայն այնուամենայնիվ Լիզան ստացել է 5 տարվա պայմանական ազատազրկում։ Նա ստիպված է եղել վճարել հսկայական տուգանք (որը վճարել է խումբը) և անցնել վերականգնողական ծրագիր[3][5]։

Մահ խմբագրել

Ապրիլին հարբեցողությունից բուժվելու համար նա արձակուրդի է մեկնել Հոնդուրաս։ 2002 թվականի ապրիլի 25-ին, վարելով Mitsubishi Montero Sport մեքենա, բեռնատարից առաջ անցնելու և դիմացից եկող մեքենայի հետ բախումից խուսափելու համար Լոպեսն անզգուշաբար դուրս է եկել հանդիպակաց գոտի, նա ստիպված է եղել ճանապարհից կտրուկ շեղվել ճամփեզր, որտեղ պոկել տարել է մի քանի ծառ և մի քանի անգամ շրջվել[6]։ Ավտոմեքենայում գտնվողներից վախճանվել է միայն Լոպեսը։ Ինչպես հետո է հայտնի դարձել, նա ստացել է պարանոցի և գլխի ծանր վնասվածքներ, որոնք էլ հանգեցրել են մահվան։

Երգչուհու մահից անմիջապես հետո նրա մայրը հայց է ներկայացրել Mitsubishi Motors-ի դեմ՝ հայտարարելով, որ իբր մեքենայում եղել են տեխնիկական սխալներ, սակայն ամեն ինչ անցել է ապարդյուն[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2001: Supernova
  • 2002: N.I.N.A. (չեղարկված)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Freydkin, Donna (1999 թ․ փետրվարի 25). «TLC's glam goddesses resurface with 'Fan Mail'». CNN.com. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  3. 3,0 3,1 TLC(չաշխատող հղում)
  4. Cruz, Clarissa; Sinclair, Tom (2002 թ․ մայիսի 2). «Waterfalls of Tears». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  5. Reid, Shaheem (2007 թ․ ապրիլի 25). «Lisa Lopes Documentary Captures Singer's Last Days». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Life of Fiery Rapper Lisa Lopes Tragically Cut Short
  7. Harris, Chris (2005 թ․ հունիսի 20). «Left Eye's Mother Sues Automaker Over Fatal Crash». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Լոպես» հոդվածին։