«Ապոլլո» թատրոն
«Ապոլլո» թատրոն (անգլ.՝ Apollo Theater), համերգային դահլիճ Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, նշանակալի դեր է խաղացել աֆրոամերիկյան երաժշտական մշակույթի զարգացման գործում և ներառված է պատմական վայրերի ազգային գրանցիչում[2]։
«Ապոլլո» թատրոն Apollo Theater | |
---|---|
Ապոլլո թատրոնը | |
Տեսակ | երաժշտական հարթակ, կինոթատրոն և Գիշերային ակումբ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Գտնվելու վայրը | Նյու Յորք, ԱՄՆ |
Հիմնադրման ամսաթիվ | 1913 թ. |
Ճարտարապետ | George Keister? |
Կայք | apollotheater.org(անգլ.) |
Apollo Theater (New York City) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրումը և վերելքը
խմբագրելԱպոլլո Հոլը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին քաղաքացիական պատերազմի նախկին գեներալ Էդվարդ Ֆերերոյի կողմից որպես պարահանդեսային պարերի դահլիճ։ Շենքի վարձակալության ավարտից հետո՝ 1872 թ., այն վերափոխվեց թատրոնի, սակայն փակվեց 19-րդ դարի վերջում։
1913[2] կամ 1914 թ[3] կառուցվեց նոր շենք՝ ճարտարապետ Ջորջ Կեյստերի նախագծով[4] և Նյու Յորքի առաջին բապտիստական եկեղեցու օրինակով[2]։ Թատրոնը ղեկավարում էին Ջուլս Հարտիգը և Հարրի Սիմոնը, ովքեր ստացան 30 տարվա վարձակալության իրավունք[4]։ 1928 թվականին թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Բիլ Մինսկին։ 1932 թվականին «Ապոլլո»-ն ձեռք բերեց Սիդնի Կոենը, սակայն 1934 թվականին վաճառեց այն Ֆրենկ Շիֆմանին և Լեո Բրեչերին, ովքեր կրկին բացեցին թատրոնը 1934 թվականի հունվարի 26-ին՝ ներկայացնելով այն որպես Հարլեմի լավագույն թատրոն։ Կոենի մահից հետո «Ապոլլո»-ն և Հարլեմի օպերային թատրոնը միավորվեցին[5]։
Առաջին աշխարհամարտից հետո նկատվեց «Հարլեմյան Վերածնունդը», երբ սկսվեց ԱՄՆ-ի հարավային նահանգներից սևամորթների վերաբնակեցման ժամանակաշրջանը։ Շիֆմանը և Բրեչերը վարձեցին սևամորթ արտիստների ոչ միայն այն պատճառով, որ Հարլեմում այդ աստիճանական վերաբնակեցման արդյունքում սևամորթների թիվը գերակշռում էր, այլև այն պատճառով, որ սևամորթ դերասանների աշխատանքը զգալիորեն էժան էր, և Շիֆմանը կարող էր խելամիտ գնով որակյալ շոու բեմադրել։ Երկար տարիներ շարունակ «Ապոլլո»-ն Նյու Յորքի միակ թատրոնն էր, որտեղ սևամորթները կարող էին աշխատանք գտնել իրենց համար[5]։
Տարբեր ժամանակաշրջաններում թատրոնում հանդես են եկել Էլլա Ֆիցջերալդը[6], Բիլլի Հոլիդեյը, Ջեյմս Բրաունը, Դայանա Ռոսը, Գլեդիս Նայթը, Պատի Լաբելը, Մարվին Գեյը, Լյութեր Վանդրոսը, Սթիվի Ուոնդերը, Արետա Ֆրանկլինը, Լորին Հիլը և Սարա Վոնը[7]։
Անկումը և վերականգնումը
խմբագրելԹատրոնն անկում ապրեց 1960-1970-ական թվականներին մինչև 1975 թվականին չվերափոխվեց կինոթատրոնի[3]։
«Ապոլլո» թատրոնը վերածնվեց, երբ 1983 թվականին Inner City Broadcasting ընկերությունը գնեց շենքը։ Թատրոնն ստացավ դաշնային և պետական կարգավիճակ և լիովին վերականգնեց աշխատանքը 1985 թվականին։ Թատրոնի մեծ բացմանը ելույթ ունեցան Hall & Oates երաժշտական դուետը, ինչպես նաև The Temptations խմբի մենակատարներ Էդի Կենդրիքսը և Ջիմի Ռաֆինը։
1991 թվականին Նյու Յորք նահանգը գնեց «Ապոլլո» թատրոնը։
2005 թ դեկտեմբերի 15-ին սկսվեց թատրոնի վերակառուցման առաջին փուլը, որը արժեցավ 65 միլիոն դոլար։ Վերակառուցման սկիզբը ազդարարող հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Time Warner-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Պարսոնսը։
2009 թվականից թատրոնը գտնվում է Apollo Theater Foundation Inc. ոչ առևտրային ընկերության ենթակայության ներքո։
Թատրոն այցելողների թիվը տարեկան կազմում է 1,3 միլիոն մարդ։
2001 թվականից սկսած Ամերիկյան ջազի հիմնադրամը այստեղ անց է կացնում ամենամյա «Մեծ գիշեր Հարլեմում» համերգը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ապոլլո» թատրոնը Բրիտանիկա հանրագիտարանում.
- ↑ 3,0 3,1 Jackson, Kenneth T, The Encyclopedia of New York City, Yale University Press, p.40
- ↑ 4,0 4,1 Apollo Theater Foundation press release: «Apollo 75th Anniversary: Milestones in Apollo Theater History», January 27, 2009
- ↑ 5,0 5,1 Fox Ted, "Showtime at the Apollo", 2nd Ed, New York, N.Y.: Holt, Rinehart and Winston, 1983
- ↑ Jim Moret, 'First Lady of Song' passes peacefully, surrounded by family, CNN (15 июня 1996)
- ↑ Holloway, Lynette. Show Time for Sad Time at Apollo, The New York Times
- ↑ jazzfoundation.org. 2009-15-10. URL: http://www.jazzfoundation.org/JFA_2007_invite.pdf Արխիվացված 2007-04-22 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Ապոլլո» թատրոն» հոդվածին։ |