Մոնիկա Դենիզ Առնոլդ-Բրաուն (անգլ.՝ Monica Denise Arnold-Brown, հոկտեմբերի 24, 1980(1980-10-24)[1], College Park[2]), ամերիկացի երգչուհի, երգահան, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և ճառախոս-մոտիվատոր։

Մոնիկա
Ի ծնե անունանգլ.՝ Monica Denise Arnold
Նաև հայտնի է որպեսMonica
Ծնվել էհոկտեմբերի 24, 1980(1980-10-24)[1] (44 տարեկան)
College Park[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ[3][4], սոուլ[5][6], ջազ[7][8][9], hip hop soul?[10][11], փոփ[12][13], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[14][15] և ժամանակակից R&B[16][17]
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, J Records, RCA Records և Rowdy Records?
ԿրթությունNorth Clayton High School?
ԱմուսինShannon Brown?
Պարգևներ
Կայքmonica.com
monica.com
 Monica (entertainer) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մոնիկա Դենիզ Առնոլդը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 24-ին Քոլեջ-Պարկում (Ջորջիա նահանգ, ԱՄՆ) եկեղեցական երգչուհի Մերիլին Բեստի ընտանիքում։ Մոնիկան ունի կրտսեր եղբայր՝ Մոնտեսը (ծնվել է 1983 թվականին), ինչպես նաև՝ երեք խորթ եղբայրներ՝ մեկը՝ մորից, երկուսը՝ հորից՝ Ջերմոնդ Գրանտը, Թրոնը և Սայպրեսսը։

Կարիերա

խմբագրել

Իր երաժշտական կարիերան Մոնիկան սկսել է 1993 թվականին։

1996 թվականից մինչև 2009 թվականը Մոնիկան խաղացել է մոտ տասը ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Մոնիկան նաև երգահան է, երաժշտական և հեռուստատեսային պրոդյուսեր, ճառախոս- մոտիվատոր։

Անձնական կյանք

խմբագրել

2000-2010 թվականներին Մոնիկան փաստացի ամուսնության մեջ է եղել երաժիշտ Ռոքքոյի հետ (ծնված 1979 թվականին), ում հետ նա նշանված է եղել 2005 թվականից մինչև իրենց բաժանումը 2010 թվականին։ Այս հարաբերությունների արդյունքում նա ունեցել է իր երկու որդիներին՝ Ռոդնի Ռեմոն Հիլլ-երրորդին (ծնված 21.05.2005 թվականին) և Ռոմելո Մոնտես Հիլլին (ծնված 08.01.2008 թվականին)։

2010 թվականի նոյեմբերի 22-ից Մոնիկան ամուսնացած է բասկետբոլիստ Շեննոն Բրաունի հետ (ծնված 1985 թվականին թվականին), ում հետ նա հանդիպել է հինգ ամիս՝ մինչ իրենց հարսանիքը։ Այս ամւոսնությունից նա ունեցել է իր երրորդ երեխային՝ առաջին դստերը՝ Լայա Շեննոն Բրաունին (ծնված 03.09.2013 թվականին)[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա (երգչուհի)» հոդվածին։