Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսեր (անգլ.՝ Calvin Cordozar Broadus, Jr., հոկտեմբերի 20, 1971(1971-10-20)[1][2][3][…], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի իր Սնուփ Դոգ (Snoop Dogg), Սնուփ Դոգգի Դոգ (Snoop Doggy Dogg) և Սնուփ Լայոն (Snoop Lion) բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան։

Սնուփ Դոգ
Սնուփ Դոգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Snoop Dogg
Ի ծնե անունՔելվին Քորդոզար Բրոդուս կրտսեր
Նաև հայտնի է որպեսSnoop Dogg, Snoop Doggy Dogg, Snoop Lion, Bigg Snoop Dogg և Snoopzilla
Ծնվել էհոկտեմբերի 20, 1971 (52 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ-հոփ
ՄասնագիտությունՌեփեր, պրոդյուսեր, կինոդերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն1992–այժմ
ԼեյբլDeath Row Records, No Limit Records, Priority Records, Star Trak Entertainment, Geffen, Doggystyle Records
ԿրթությունՔոմփթոնի քոլեջ
ԱնդամակցությունRollin' 20's Crips, 213 և Death Row Records
ԿապվածTha Dogg Pound, Tha Eastsidaz, 213 , Դակտր Դրե, Ուորեն Ջի, Նեյտ Դոգ, Թուփաք Շակուր, Ֆարել, Ար Քելլի, Այս Քյուբ, Էյքոն, Գեյմ, Բրենդի Նորվուդ, Էմինեմ, Վիզ Քալիֆա
ԱմուսինՇանթե
Պարգևներ
Կայքsnoopdogg.com
 Snoop Dogg Վիքիպահեստում
Սնուփ Դոգը «Ռեսլմանիա XXIV»-ի ժամանակ

Ավագ դպրոցի տարիներին Սնուփ Դոգը եղել է «Crip» կոչվող գանգստերական խմբավորման անդամ։ Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով և ենթարկվել վեցամսյա կալանքի։ Բրոդուսի երաժշտական կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ բանտից դուրս գալուց հետո նրան նկատել է Դոկտր Դրեն։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մայրը նրան Snoopy էր անվանում (անգլերենից` հետաքրքրասեր) աչքերի կառուցվածքի պատճառով, և երբ նա սկսեց ձայնագրվել իրեն կեղծանուն վերցրեց Սնուփ Դոգգի Դոգ՝ ի պատիվ հայտնի մուլտֆիլմերի հերոսի։ «Մայրս տվել է ինձ իմ կեղծանունը,- ասում է երաժիշտը:- Ես շատ էի սիրում այդ Սնուպիով մուլտֆիլմը։ Ես սկսեցի նմանակել նրան, և մայրս սկսեց ինձ Սնուպի անվանել։ Շատ հաճախ երեխաները կեղծանուններ են ունենում, և կեղծանունները իրական անուններ են դառնում։ Ինձ մոտ այդպիսի դեպք է»։ Երեք որդիներից երկրորդը, ծնողները` Բևերլի Տեյտը և Վերնել Վերնադոն, հայրը Վիետնամի Վետերան "Անհավանական Բերնադո եղբայրները" ավետարանական-խմբում դափ էր նվագում, նա թողել է ընտանիքը երբ Կելվինը ընդամենը երեք ամսական էր, Կելվինը դա խորթ հոր անունն է, և դաստիարակությունում մեծ դեր է խաղացել պապը։ «Երբ փոքր ժամանակ դու հայր չունես դա այդքան էլ վատ չէ- ասում է Սնուպը։ Դա օրինակ ինձ օգնել է լավ հայր լինել իմ երեխաների համար։ Հայրությունը ավելի մեծ բան է, քան աշխատանքը, դա նաև պարտականությունից մեծ բան է։ Դա կյանքի ձև է։ Դու պետք է պատրաստ լինես դրան»։ Կելվինը մանկական եկեղեցական խմբում է երգել, նվագում էր դաշնամուրի վրա, ռեպ սկսել է կարդալ վեցերորդ դասարանում, երազում է ֆուտբոլային դիսպետչերի կարիերայի մասին։ Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ խմբի անդամ էր` Քրիպս, հետագայում դպրոցն ավարտելուց հետո մտավ պոլիտեխնիկական քոլեջ Լոնգ Բիչ և բանտարկված է եղել կոկային պահելու համար, վեց ամիս անց է կացրել վարչական Վեյսայդ բանտում, քոլեջը նա ավարտում է 1989 թվականի հունիսի 22-ին։ 1989-1991 թվականների մեծ մասը բանտում է անցկացրել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել