Ռոզա Լուիզ Մաքքոլի (անգլ.՝ Rosa Louise McCauley Parks, փետրվարի 4, 1913(1913-02-04)[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 24, 2005(2005-10-24)[6][1][2][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[7]), աֆրոամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, ԱՄՆ-ում սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման նախաձեռնող, հայտնի է Մոնտգոմերիի ավտոբուսի բոյկոտում իր առանցքային դերակատարում ունենալու համար։ ԱՄՆ Կոնգրեսը Ռոզային անվանել է «քաղաքացիական իրավունքների առաջին տիկին» և «ազատության շարժման մայր»[12]։

Ռոզա Փարքս
անգլ.՝ Rosa Louise McCauley Parks
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1913(1913-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՏակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4][5]
Մահացել էհոկտեմբերի 24, 2005(2005-10-24)[6][1][2][…] (92 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[7]
ԳերեզմանՎուդլոն գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրոնՄիացյալ մեթոդիստական եկեղեցի
ԿրթությունԱլաբամա նահանգի համալսարան
Մասնագիտությունինքնակենսագիր, իրավապաշտպան, իրավապահ, հասարակական գործիչ և քաղաքական ակտիվիստ
ԱմուսինRaymond Parks?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAlpha Kappa Alpha
Ստորագրություն
Изображение автографа
 Rosa Parks Վիքիպահեստում

1955 թվականի դեկտեմբերի 1-ին (այն ժամանակ, երբ «միայն սպիտակամորթների համար» օրենքը ուժի մեջ մտավ) Մոնտգոմերիում (Ալաբամա նահանգ) Փարքսը հրաժարվել էր կատարել ավտոբուսի վարորդ Ջեյմս Ֆ. Բլեյքի հրամանը՝ ավտոբուսի «գունավոր հատվածում» իր տեղը զիջել մի սպիտակամորթ ուղևորի։ Օրենքն ասում էր, որ սպիտակամորթների բաժինը լցված լինելու դեպքում սևամորթ ուղևորները պարտավոր են իրենց տեղը զիջեն սպիտակամորթ ուղևորներին։ Սակայն նա անտեսում է այդ օրենքն ու ոստիկանության կողմից բերման ենթարկվում։ Փարքսն առաջինը չէր, որ պայքարել էր ավտոբուսների խտրականութան դեմ, բայց Գունավոր մարդկանց զարգացման ազգային ասոցիացիան (ԳՄԶԱԱ) հավատում էր, որ նա լավագույն թեկնածուն էր Ալաբամայում քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու համար։ Դեպքից հետո նա ձերբակալվել է։ Փարքսի՝ համայնքում աչքի ընկնող դիրքը և հակասական գործիչ դառնալու պատրաստակամությունը ոգեշնչում էր տեղի սևամորթ համայնքին բոյկոտել Մոնտգոմերիի ավտոբուսների դեմ։ Այս բոյկոտը պատերազմից հետո քաղաքացիական իրավունքների առաջին ամենամեծ շարժման արշավն էր։ Նրա գործի ընթացքը դադարեցվել էր պետական ատյաններում, սակայն Դաշնային Մոնտգոմերիի ավտոբուսի հայցը հաջողության է հասել միայն 1956 թվականի նոյեմբերին[13][14]։

Փարքսի բացահայտ անհնազանդությունը և Մոնտգոմերիի ավտոբուսի բոյկոտը դարձել էին շարժման կարևոր խորհրդանիշներ։ Նա դարձել է ռասայական անջատողականության դիմադրության միջազգային դեմք։ Նա կազմակերպել և համագործակցել է քաղաքացիական իրավունքների առաջնորդների հետ, այդ թվում՝ ԳՄԶԱԱ-ի տեղական մասնաճյուղի նախագահ Էդգար Նիքսոնի հետ, Մարտին Լյութեր Քինգի հետ, Մոնտգոմերիում նորանշանակ նախարարի հետ, որը քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման շնորհիվ ձեռք էր բերել ազգային հայտնություն և արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Այդ ժամանակ Փարքսը ԳՄԶԱԱ-ի Մոնտգոմերիի մասնաճյուղի քարտուղարն էր։ Նա մասնակցել էր Հայլենդեր ազգային դպրոցին (անգլ.՝ Highlander Folk School), որը Թենեսի նահանգում աշխատողների իրավունքների և ռասայական հավասարության ակտիվիստների վերապատրաստման կենտրոն է։ Նա գործում էր որպես շարքային քաղաքացի, որը «հոգնել էր հանձնվելուց»։ Թեև այդ տարիներին նա մեծ համբավ էր ձեռք բերել, սակայն իր արարքի համար բազմիցս տառապել է. նրան աշխատանքից հեռացրել են (աշխատում էր որպես դերձակ) և հետագա տարիներին մահվան սպառնալիքներ է ստացել[15]։

Բոյկոտից կարճ ժամանակ անց նա տեղափոխվել էր Դետրոյթ, որտեղ կարճ ժամանակահատվածում նմանատիպ աշխատանք էր գտել։ 1965-1988 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աֆրոամերիկացի անդամ Ջոն Կոնիսի մոտ աշխատել է որպես քարտուղար և ընդունարանի վարիչ։ Նա նաև մասնակցում էր «Սև ուժ» շարժմանը և աջակցում ԱՄՆ-ի քաղբանտարկյալներին։

Թոշակի անցնելուց հետո՝ Փարքսն գրել է իր ինքնակենսագրականը և շարունակել պնդել, որ արդարության համար պայքարը չի ավարտվել և դեռ անելու շատ բան կա[16]։ Կյանքի վերջին տարիներին նա մարազմով էր տառապում։ Փարքսը ազգային ճանաչում է ստացել, արժանացել է ԳՄԶԱԱ-ի Սպինգարնի անվան մեդալին, ստացել Ազատության Նախագահական մեդալ, Կոնգրեսի ոսկե մեդալ, իսկ մահվանից հետո ԱՄՆ-ի Կապիտոլիումի քանդակագործության սրահում տեղադրվել է նրա արձանը։ Կալիֆոռնիայում և Միսուրիում Ռոզա Փարքսի հիշատակի օր նշվում է իր ծննդյան օրը՝ փետրվարի 4-ը, մինչդեռ Օհայոյում և Օրեգոնում այդ օրը նշվում է դեկտեմբերի 1-ին՝ իր ձերբակալվելու օրվա կապակցությամբ։

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Փարքսը (ի ծնե՝ Ռոզա Լուիզ Մաքքոլի) ծնվել է 1913 թվականի փետրվարի 4-ին Ալաբամա նահանգի Թասքիջի քաղաքում՝ ուսուցչուհի Լեոնայի (օրիորդական ազգանունը՝ Էդվարդս) և հյուսն Ջեյմս Մաքքոլիի ընտանիքում։ Նա ունի կրիկական-չերոկիական արմատներ[17] և իր մեծ տատիկներից մեկը եղել է բնիկ ամերիկացի ստրուկ։ Ավելին, նա ուներ շոտլանդա-իռլանդական ծագում ունեցող մեծ պապ[18][19]։ Փոքր տարիքում տառապել է քրոնիկ տոնզիլիտով։ Երբ նրա ծնողները բաժանվել են, նա հետ էր գնացել մոր մոտ Փայն Լևլ՝ նահանգի մայրաքաղաք Մոնտգոմերիից ոչ այդքան հեռու։ Նա մեծացել է իր մորական ծնողների ագարակում, մոր և կրտսեր եղբոր՝ Սիլվեստերի հետ։ Նրանք բոլորը Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու (ԱՄԵ) անդամ էին, որը սևամորթների համար մեկդարյա անկախ հարանվանություն է (հիմնադրվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադեֆիա քաղաքի ազատ սևամորթների կողմից՝ 19-րդ դարի սկզբներին)։

Մաքքոլին մինչև տասնմեկ տարեկանը հաճախել էր գյուղական դպրոց[20]։ Մոնտգեմերիի աղջիկների համար նախատեսված արդյունաբերական դպրոցում ուսանող լինելու ժամանակ նա ակադեմիական և մասնագիտական կուրսեր էր անցել։ Փարքերը հաճախել է սևամորթների համար նախատեսված Ալաբամայի պետական մանկավարժական քոլեջի կողմից հիմնադրված լաբորատոր դպրոց` միջնակարգ կրթություն ստանալու համար, սակայն ուսումը կիսատ է թողել՝ հիվանդ տատի և հետագայում՝ մորը խնամելու համար[21]։

20-րդ դարի սկզբին նախկին Դաշնային նահանգները նոր սահմանադրություններ և ընտրական օրենքներ են ընդունել, որոնցով արգելվում էր սևամորթներին մասնակցել ընտրություններին, իսկ Ալաբամա նահանգում նույնիսկ բազմաթիվ աղքատ սպիտակամորթները չէին կարող ընտրության գնալ։ Երբ դեմոկրատները վերստին հսկողության տակ վերցրեցին հարավային օրենսդիր մարմինները՝ Ջիմ Քրոուի օրենքների համաձայն ռասայական առանձնացումը պարտադիր էր հանրային շինություններում և հարավային մանրածախ խանութներում՝ ներառյալ հասարակական տրանսպորտը։ Ավտոբուսների և գնացքների ընկերությունները նստելու հատուկ քաղաքականություն էին մշակել՝ սևամորթների և սպիտակամորթների համար նախատեսելով առանձին բաժիններ։ Հարավում դպրոցական ավտոբուսներով արգելված է սևամորթ աշակերտների փոխադրումը, իսկ սևամորթների համար կրթությունը, ի տարբերություն սպիտակամորթների, ֆինանսավորված չէր։

Ես ամեն օր տեսնում էի, որ ավտոբուսը գնում է․․․ Բայց դա ինձ համար ապրելակերպ էր, մենք ընտրություն չունեինք՝ բացի ընդունելուց այն, ինչն արդեն ընդունված էր։ Ավտոբուսները առաջին բաներից էին, որով ես հասկացա, որ կա սևամորթների և սպիտակամորթների աշխարհ[22]։

Թեև Փարքսի ինքնակենսագրությունը վերապատմում է սպիտակամորթ անծանոթների բարության մասին վաղ հիշողություններ, սակայն նա չէր կարող անտեսել հասարակությունում իր հանդեպ կիրառվող ռասիզմը։ Երբ Կու-կլուքս-կլանը (ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն) փողոցով իջնում էր դեպի իրենց տուն, Փարքսը հիշում էր, թե ինչպես էր իր պապը որսորդական հրացանով կանգնում դռան շեմին[23]։ Մոնտգոմերիի արդյունաբերական դպրոցը, որը հիմնադրվել էր սևամորթ երեխաների համար հյուսիսի սպիտակամորթների կողմից, երկու անգամ հրդեհի էր մատնվել արսոնացիների կողմից։ Դպրոցի ուսուցչական կազմը վտարվել էր տեղի սպիտակամորթ համայնքի կողմից։

Հարևան սպիտակամորթների կողմից շարունակաբար ծաղրի ենթարկվելով՝ Փարքսը հաճախ ֆիզիկապես էր պայքարում։ Ավելի ուշ նա ասում է․ «Ինչքան որ հիշում եմ, ես երբեք չէի ընդունում ֆիզիկական բռնությունը առանց պատասխան վրեժի, եթե դա հնարավոր էր»[24]:208

Վաղ ակտիվիզմ խմբագրել

1932 թվականին Ռոզան ամուսնացել է վարսավիր Ռայմոնդ Փարքսի հետ[24]:13, 15[25]։ Նա ԳՄԶԱԱ-ի անդամ էր[25], որը ժամանակին գումար էր հավաքում՝ Սքոթսբորոյի տղաներին պաշտպանելու համար (սևամորթ տղաներ), որոնց նկատմամբ կեղծ մեղադրանք էր առաջադրվել, ըստ որի նրանք բռնաբարել էին երկու սպիտակամորթ կնոջ[26]:690։ Ռոզան շատ տեղերում է աշխատել` սկսած տան ծառայից մինչև հիվանդանոցի օգնական։ Ամուսնու պնդումներից հետո նա 1933 թվականին ավարտել է ավագ դպրոցը՝ այն ժամանակ, երբ աֆրոամերիկացիների 7 տոկոսից քիչ մարդ ավագ դպրոցի դիպլոմ ուներ։

1943 թվականի դեկտեմբերին Փարքսը ակտիվ գործունեություն էր ծավալել քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում (շարժմանը միացել էր ԳՄԶԱԱ-յի Մոնտգոմերիի մասնաճյուղը), իսկ երբ քարտուղարությունը ճանաչել էր կանանց աշխատելու իրավունքը՝ նա քարտուղար է ընտրվել։ Ավելի ուշ նա ասել է․ «Ես միակ կինն էի այնտեղ, և նրանց քարտուղար էր պետք, իսկ ես «ոչ» ասելու համար չափազանց ամաչկոտ էի»[27]։ Նա քարտուղարի պաշտոնը զբաղեցրել էր մինչև 1957 թվականը։ Ռոզան աշխատել է ԳՄԶԱԱ-ի տեղական մասնաճյուղի նախագահ Էդգար Նիքսոնի հետ, որն ամեն դեպքում կարծում էր, որ «կնոջ տեղը այնուամենայնիվ խոհանոցում է»[28]։ Երբ Փարքսը հարցրել է՝ «Լավ, իսկ ի՞նչ կասես իմ մասին», նա պատասխանել է՝ «Ինձ քարտուղար է պետք, և դու լավն ես»[28]։

1944 թվավականին քարտուղարի պաշտոնում նա հետաքննել է Ռեյսի Թեյլորի բռնաբարության գործը (նա սևամորթ կին էր Ալաբամա նահանգից)։ Փարքսը և քաղաքացիական իրավունքների այլ ակտիվիստներ կազմակերպել էին «Հավասար արդարադատության հանձնաժողով տիկին Ռեյսի Թեյլորի համար» արշավը, որը Չիկագոյի ակտիվիստներից մեկն անվանել էր «վերջին տասնամյակում հավասար արդարադատության համար անցկացված ամենաուժեղ արշավը»[29]։

Թեև նա երբեք չէր եղել Կոմունիստական կուսակցության անդամ, սակայն ամուսնու հետ մասնակցել է կուսակցության հանդիպումներին։ Սքոթսբորոյի վատ համբավ ունեցող գործը հայտնի էր Կոմունիստական կուսակցության ներսում[30]։

1940-ական թվականներին Փարքսը և ամուսինը Ընտրողների լիգայի անդամ էին։ Մինչ 1944 թվականը նա աշխատել էր Մաքսվել ռազմաօդային բազայում, որը չնայած գտնվում էր Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում, ռասայական բաժանումների չէր ենթարկվում՝ համարվելով դաշնային սեփականություն։ Նա տեղաշարժվում էր աշխատակիցների համար նախատեսված տրոլեյբուսով։ Խոսելով իր կենսագրի հետ՝ Փարքսն ասել է. «Մի խոսքով, Մաքսվելը բացել է աչքերս»։ Փարքսը սպիտակամորթ ամուսինների՝ Քլիֆորդ և Վիրջինյա Դյուրի տանն աշխատել է որպես աղախին և դերձակուհի։ Քաղաքականորեն լիբերալ՝ Դյուրերը դարձան նրա ընկերները։ Նրանք ոգևորել և հովանավորել են Փարքսին, որպեսզի ուսում ստանա Հայլենդեր Ֆոլկ դպրոցում, որը կրթական կենտրոն էր աշխատողների իրավունքների և ռասակայան հավասարությանն ուղված ակտիվիզմի համար։ Դպրոցը գտնվում էր Մոնտիգլում, Թենեսիի նահագ։ Այնտեղ նրան դասավանդում էր վետերան-կազմակերպիչ Սեպտիմա Քլարքը[24]։ 1945 թվականին, չնայած Ջիմ Քրոուի օրենքներին և մատենավարների կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումներին, նրան երրորդ փորձից հաջողվել էր գրանցվել քվեարկության համար[26]:690։

1955 թվականի օգոստոսին սևամորթ դեռահաս Էմեթ Թիլը դաժանորեն սպանվել էր այն ժամանակ, երբ, ինչպես հայտնում են, Միսսիսիպիի իր հարազատներին այցելության ընթացքում սկսել էր սեթևեթել մի սպիտակամորթ երիտասարդ կնոջ հետ[31]։ 1955 թվականի նոյեմբերի 27-ին՝ ավտոբուսի դեպքից 4 օր առաջ, Ռոզա Փարքսը Մոնտգոմերիի Մկրտչական եկեղեցում մասնակցել էր զանգվածային հավաքի, որի ժամանակ քննարկվում էր սևամորթ դեռահասի սպանությունը (ինչպես նաև ակտիվիստ Ջորջ Վ. Լիի և Լամար Սմիթի սպանությունը)։ Հավաքի ժամանակ որպես խոսնակ ընտրվել է Թ. Ռ. Մ. Հովարդը, որը Միսսիսսիպիից սևամորթ քաղաքացիական իրավունքների առաջնորդ էր, որը գլխավորել է Նեգրո առաջնորդության տարածաշրջանային խորհուրդը (անգլ.՝ Regional Council of Negro Leadership)[32]: Հովարդը հայտարարել էր երկու տղամարդու անմեղ ճանաչվելու նորության մասին, որոնք սպանել էին Թիլին։ Փարքսը, լսելով նորությունը, խորապես վշտացել և զայրացել էր հատկապես այն պատճառով, որ Մոնտգոմերիի ԳՄԶԱԱ-ն ավելի մեծ ուշադրություն էր դարձրել այս գործին, քան երբևէ այլ գործի, իսկ արդյունքում այդ երկու տղամարդը ազատության մեջ էին[33]։

Մահ և հուղարկավորություն խմբագրել

Փարքսը իր բնական մահով է մահացել 2005 թվականի հոկտեմբերի 24-ին՝ 92 տարեկանում, Դեյթրոյթ քաղաքի արևելյան կողմում գտնվող իր բնակարանում։ Նա և նրա ամուսինը երբեք երեխաներ չեն ունեցել, և նա իր միակ եղբորից ավելի երկար է ապրել։ Նրան պահել են իր խորթ քույրը (Ռայմոնդի քույրը), 13 զարմուհիներն ու զարմիկները և նրանց ընտանիքները, ևս մի քանի զարմիկներ, որոնց մեծ մասը Միչիգան կամ Ալաբամա նահանգի բնակիչներ են։

2005 թվականի հոկտեմբերի 27-ին Մոնտգոմերի և Դետրոյթ քաղաքների քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ի պատիվ Փարքսի` իրենց քաղաքային ավտոբուսների առջևի նստատեղերը մինչև նրա հուղարկավորությունը սև ժապավեններով կփաթաթվեն։ Փարքսի դագաղը իջեցրել էին Սուրբ Պողոս առաքյալի Աֆրիկյան մոթոդիստական եպիսկոպոսական եկեղեցի, որտեղ նրա դագաղի կափարիչը բաց էր հանրության համար։ Նրան հագցրել էին եկեղեցական սարկավագուհու համազգեստ։ Հաջորդ առավոտ նրա հոգեհանգստի օրն էր։ Խոսնակներից մեկը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ասել էր, որ եթե Փարքսը չլիներ, նա, հավանաբար, երբեք էլ չէր դառնար պետքարտուղար։ Դագաղը երեկոյան տեղափոխվել էր Վաշինգտոն՝ Կապիտոլիում, այնպիսի ավտոբուսով, որի նմանի մեջ Փարքսը սկսել էր իր բոյկոտը։

 
Ռոզա Փարքսի դագաղը ԱՄՆ Կապիտոլիումի ռոտունդայում

Նա առաջին կինն էր և երկրորդ սևամորթը, որը նման պատվի է արաժանացել Կապիտոլիումում[34][35]։ Նախնական տվյալներով նրա հոգեհանգստին եկել էին 50,000 մարդ, և այն անգամ հեռարձակվել էր (հոտկեմբերի 31, 2005)։ Վաշինգտոնի Մետրոպոլիտան եկեղեցում կեսօրին նրա հոգեհանգիստն է անցկացվել[36]։

Երկու օր անց մարմինն ու դագաղը տեղափոխել են Դետրոյթ, որտեղ Փարքսը մնացել է Շառլ Հ․ Ուրայթի անվան աֆրոամերիկյան պատմության թանգարանում։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 2-ին և տևել է յոթ ժամ։ Հոգեհանգստից հետո նրա դագաղը ծածկել են ԱՄՆ-ի դրոշով և դիակը տեղափոխող ձիակառքով պտտվել են քաղաքում։ Այսպիսով, նրան տեսնում էին հազարավոր մարդիկ, ծափահարում էին նրան, գոռում-գոչում էին, սպիտակ փուչիկներ էին երկինք բաց թողնում։ Նա թաղվել է իր ամուսնու և մոր կողքին։ Տեղի մատուռը վերանվանվել էր՝ դառնալով «Մատուռ՝ ի պատիվ Ռոզա Լ․ Փարքսի ազատության»[37]։ Նախքան մահանալը Փարքսը պատրաստել էր իր գերեզմանաքարը, որի վրա գրված էր՝ «Ռոզա Լ. Փարքս, կին, 1913–»:

Արվեստում խմբագրել

  • «Գետտո» մուլտսերիալի մասերից մեկում Ռոբերտ Ֆրիմենը վերհիշում է, թե ինչպես է ականատես դարձել Ռոզա Փարքսի դեպքին։
  • Սթիվեն Քինգի «Մութ աշտարակ» վեպում պատկերված է այն դեպքը, որը տեղի է ունեցել Ռոզա Փարքսի հետ ավտոբուսում։
  • «Դոկտոր Հաուս» սերիալում (2-րդ եթերաշրջան, 9-րդ մաս, 42-րդ րոպե) բժիշկ Ֆորմանը խոսում է բժիշկ Հաուսի հետ՝ նրան համեմատելով Ռոզա Փարքսի հետ։
  • «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում (9-րդ եթերաշրջան, 23-րդ մաս, 15-րդ րոպե) բժիշկ Շելդոն Կուպերը հերթի համար վիճաբանելիս բերում է Ռոզա Փարքսի հետ կատարվածի օրինակը։
  • «Վերջին իսկական տղամարդը» սերիալում (4-րդ եթերաշրջան, 3-րդ մաս, 15-րդ մաս) մոր և դստեր երկխոսության մեջ ամերիկյան ֆուտբոլում կնոջ դերի մասին «ավելի շուտ նստած» կատակը վերաբերում էր Ռոզա Փարքսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/books/00/07/16/reviews/000716.16anderst.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2005/11/02/national/02cnd-parks.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.npr.org/templates/story/story.php?storyId=4973548&sourceCode=gaw
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119472678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. http://www.nytimes.com/2005/11/02/national/thousands-pay-final-respects-to-rosa-parks-in-detroit.html
  9. https://www.womenofthehall.org/inductee/rosa-parks/
  10. http://www.michiganwomen.org/Images/Parks,%20Rosa.pdf
  11. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  12. Կաղապար:USPL. Retrieved November 13, 2011. The quoted passages can be seen by clicking through to the text or PDF.
  13. {{cite episode}}: Empty citation (օգնություն)
  14. Branch, Taylor (1988). «PARTING THE WATERS: America in the King Years». Simon & Schuster. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  15. «Commentary: Rosa Parks' Role In The Civil Rights Movement». Weekend Edition Sunday, NPR. 1999 թ․ հունիսի 13.
  16. Theoharis, Jeanne (2015 թ․ դեկտեմբերի 1). «How History Got Rosa Parks Wrong» – via Washington Post.
  17. Douglas Brinkley, Rosa Parks, Chapter 1, excerpted from the book published by Lipper/Viking (2000), 0-670-89160-6. Chapter excerpted on the site of the New York Times. Retrieved July 1, 2008
  18. Brinkley, Douglas (2000). «Chapter 1 (excerpt): 'Up From Pine Level'». Rosa Parks. Lipper/Viking; excerpt published in The New York Times. ISBN 0-670-89160-6. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  19. Webb, James. «"Why You Need to Know the Scots-Irish"». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), Parade, October 3, 2004. Retrieved July 1, 2008.
  20. Shipp, E. R. (2005 թ․ հոկտեմբերի 25). «Rosa Parks, 92, Founding Symbol of Civil Rights Movement, Dies». The New York Times. էջ 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  21. Shraff, Anne (2005). Rosa Parks: Tired of Giving In. Enslow. էջեր 23–27. ISBN 978-0-7660-2463-2.
  22. «The Story Behind the Bus». Rosa Parks Bus. The Henry Ford. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  23. Harrington, Walt (1995 թ․ հոկտեմբերի 8). «A Person Who Wanted To Be Free». The Washington Post Magazine. republished in Congressional Record Volume 141, Number 176; November 8, 1995. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  24. 24,0 24,1 24,2 Theoharis, Jeanne (2013). The Rebellious Life of Mrs. Rosa Parks. Beacon Press. ISBN 9780807076927. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  25. 25,0 25,1 Crewe, Sabrina; Walsh, Frank (2002). «Chapter 3: The Boycott». The Montgomery Bus Boycott. Gareth Stevens. էջ 15. ISBN 9780836833942. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  26. 26,0 26,1 Whitaker, Matthew (2011 թ․ մարտի 9). Icons of Black America: Breaking Barriers and Crossing Boundaries (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9780313376436.
  27. Feeney, Mark (2005 թ․ հոկտեմբերի 25). «Rosa Parks, civil rights icon, dead at 92». Boston Globe. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  28. 28,0 28,1 Olson, L. (2001). Freedom's Daughters: The Unsung Heroines of the Civil Rights Movement from 1830 to 1970. Scribner. էջ 97. ISBN 9780684850122. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  29. McGuire, Danielle (2012 թ․ դեկտեմբերի 1). «Opinion: It's time to free Rosa Parks from the bus». CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  30. «How 'Communism' Brought Racial Equality To The South». Tell Me More. National Public Radio. 2010 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  31. "Justice Department to Investigate 1955 Emmett Till Murder", United States Department of Justice, May 2004. Retrieved May 27, 2007. R. Alexander Acosta, Assistant Attorney General for the Civil Rights Division, states, "This brutal murder and grotesque miscarriage of justice outraged a nation and helped galvanize support for the modern American civil rights movement."
  32. Beito, David T.; Royster Beito, Linda (2009). Black Maverick: T. R. M. Howard's Fight for Civil Rights and Economic Power. Urbana: University of Illinois Press. էջեր 138–39.
  33. «Emmett Till | The Rebellious Life of Mrs. Rosa Parks». rosaparksbiography.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  34. «Those Who Have Lain in State». Architect of the Capitol. 2009 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  35. Memorial or Funeral Services in the Capitol Rotunda, senate.gov (United States Senate); content cited to Architect of the Capitol. Retrieved November 23, 2011.
  36. Wilgoren, Debbi; Labbe, Theola S. (2005 թ․ նոյեմբերի 1). «An Overflowing Tribute to an Icon». The Washington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  37. Esparza, Santiago. "Parks to remain private in death", Detroit News, November 3, 2005. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link). Retrieved July 5, 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Փարքս» հոդվածին։