Կրիկներ (անգլ.՝ Creek, «առվակ», ինքնաանվանում՝ մասկոգներ), հնդկացիական ժողովուրդ, որն ապրել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում գաղութացումից առաջ (մի քանի համայնքներ դեռ շարունակում են ապրել այնտեղ)[1]։ 1932 թվականին երկու խոշոր պատերազմներում կրած ողբերգական պարտությունից հետո, մեծ կորուստներ ստանալով կրիկները հսկողության տակ ուղարկվել են այսպես կոչված «Հնդկցիական Տարածք» մի ճանապարհով, որը ժամանակակից պատմագրության մեջ հայտնի է որպես «Արցունքների ճանապարհ»։

Ժամանակակից կրիկները հիմնականում ապրում են Օկլահոմա, ինչպես նաև Ալաբամա, Ջորջիա և Ֆլորիդա նահանգներում։ Ամենամոտ հարազատները սեմինոլներն են, որոնք ձևավորվել են 18-րդ դարում Ֆլորիդայից այլ հնդկացիներին դուրս մղած կրիկյան ցեղերի հիման վրա[2]։ Սեմինոլները, ինչպես և կրիկները, բացի անգլերենից, խոսում են նաև կրիկի բարբառներով /մասկոգի լեզվով/: Ամերիկյան պատմության մեջ կրիկներին և սեմինոլներին դասում են «Հինգ քաղաքակիրթ ցեղերի» մեջ։

Վաղ պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ հնագույն կրիկները սերում են միսսիսիպյան մշակույթի գերեզմանաթմբեր կառուցող տոհմերից, որոնք բնակվում էին Թենեսի գետի մերձակայքում, այժմյան Թենեսի և Ալաբամա նահանգներում և, հավանաբար կապված էին հարավային Ջորջիայի Ուտինահիկա մշակույթի հետ։ Հավանաբար «գերեզմանաթմբեր կառուցողները» խառնվել են մեքսիկական ծագումով այլ ժողովուրդների հետ, այդ իսկ պատճառով մեսոամերիկյան ազդեցությունը նկատելի է մուսկոգների մշակույթում և նրա ներկայացուցիչների մարդաբանական տեսակներում։ Հյուսիսամերիկյան ժողովուրդների շրջանում կրիկների ներկայացուցիչներն առանձնանում են իրենց բարձր հասակով և ամուր մարմանակազմությամբ։

Կրիկները հավանաբար իրենցից ներկայացրել են մի քանի ցեղերի դաշնակցություն, ոչ մեկ էթնիկ խումբ (այսպես կոչված Կրիկների դաշնություն, Հյուսիսային Ամերիկայի խոշոր ցեղային միություններից մեկը), նրանք ապրում էին գետահովիտներում գտնվող ինքնավար բնակավայրերում և բաղկացած էին մի քանի էթնիկ խմբերից, որոնք խոսում էին հարակից լեզուներով, ինչպիսիք են հիտչիտիերենը, ալաբամա լեզուն և կոուշատան։ Օկմալգի գետի շրջակայքում ապրողները հարավային Կարոլինայի բրիտանացիներից ստացել են «Կրիկ» մականունը (բառացիորեն «Առվակի հնդկացիներ», անգլ.՝ Creek Indians).

18-րդ դարում կրիկները նվաճել են Ֆլորիդան, համարյա ամբողջությամբ ոչնչացրել տեղաբնակ տիմուկուա, մայամի և այլ հնդկացիական ժողովուրդներին (մնացածներին իսպանացիները վերաբնակեցրել են Կուբայում)։ «Ներքին կրիկները» (հատկապես հիտչիտիները) չցանկանալով լինել Կոնֆեդերացիայի անդամ, տեղափոխվել են դեպի Ֆլորիդայի ճահիճները, որտեղ ժամանակի ընթացքում ստեղծել են սեմինոլների առանձին ցեղը։

Հայտնի ցեղակիցներ խմբագրել

  • Ջիմ Փեփփեր — ջազմեն
  • Սառա Ռեկտոր — հնդկցիական մասկոգի ցեղի ամերիկուհի (աֆրոամերիկուհի)
  • Ուիլլ Սեմփսոն — նկարիչ, կինոդերասան, որն իր դեբյուտը կատարել է օսկարակիր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում առաջնորդ Բրոմդենի դերակատարմամբ։
  • Էռնեստ Չիլդերս — փոխգնդապետ, առաջին հնդկացին, որն արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի Պատվո մեդալին[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transcribed documents Արխիվացված 2012-02-13 Wayback Machine Sequoyah Research Center and the American Native Press Archives
  2. Mahon, John K.; Brent R. Weisman (1996). "Florida's Seminole and Miccosukee Peoples". In Gannon, Michael (Ed.). The New History of Florida, pp. 183–206. University Press of Florida. ISBN 0-8130-1415-8.
  3. «Medal Of Honor Warfighter - EA». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականության ցանկ խմբագրել

  • Зорин А. В. Ярость отчаяния: Война криков и сопротивление семинолов в 1812-1818 гг. - СПб. [и др.] : Альманах "Первые американцы", 2014. - Կաղապար:ISBN с опечаткой.
  • Braund, Kathryn E. Holland. Deerskins & Duffels: The Creek Indian Trade with Anglo-America, 1685-1815. - Lincoln, NE : University of Nebraska Press, 1993. - (Indians of the Southeast). - ISBN 0-8032-1226-7.
  • Jackson, Harvey H., III. Rivers of History: Life on the Coosa, Tallapoosa, Cahaba and Alabama. - Tuscaloosa, AL : The University of Alabama Press, 1995. - ISBN 0-8173-0771-0.
  • Swanton, John R. Early History of the Creek Indians and Their Neighbors. - Washington, DC : US Government Printing Office, 1922. - (Bureau of American Ethnology Bulletin 73).
  • Swanton, John R. Social Organization and the Social Usages of the Indians of the Creek Confederacy // Forty-Second Annual Report of the Bureau of American Ethnology. - Washington, DC : US Government Printing Office, 1928. - P. 23-472.
  • Walker, Willard B. Creek Confederacy Before Removal // Handbook of North American Indians, Vol. 14: Southeast / Raymond D. Fogelson (ed.) - Washington, DC : Smithsonian Institution, 2004. - P. 373-392. - ISBN 0-16-072300-0.
  • Worth, John E. The Lower Creeks: Origins and Early History // Indians of the Greater Southeast: Historical Archaeology and Ethnohistory / Bonnie G. McEwan (ed.) - Gainesville, FL : University Press of Florida, 2000. - P. 265-298. - ISBN 0-8130-1778-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիկներ» հոդվածին։