Ռոբերտ Սոլոու
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոբերտ Սոլոու (անգլ.՝ Robert Merton Solow, օգոստոսի 23, 1924[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 2023[3], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական աճի տեսության մեջ կատարած ներդրման համար (1987)։ Նա կրթություն է ստացել հարևան հանրային դպրոցում և տեսականորեն աչքի է ընկել երիտասարդ տարիներին։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կոլումբիայի և Հարվարդի համալսարաններում, որտեղ ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։
1999-2002 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, 1964 թվականին՝ Էկոնոմետրիկ միության, իսկ 1979 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։
Պարգևատրվել է Ջոն Բեյթս Կլարկի (1961) և Վ․ Լեոնտևի (2006) շքանշաններով տնտեսագիտության բնագավառում ունեցած հաջողությունների մասին։
Ֆ․ Սեյդմանի (1983) և Ա․ Սմիթի (1985) անվան մրցանակների դափնեկիր։
1940 թ. սեպտեմբերին Սոլոուն ընդունվում է Հարվարդի քոլեջ և բարձր առաջադիմության համար ստանում է կրթաթոշակ։ Հարվարդում նրա առաջին ուսումնասիրությունները եղել են սոցիոլոգիան և մարդաբանությունը, ինչպես նաև տարրական տնտեսագիտությունը։
1942 թ. վերջերին Սոլոուն ավարտեց համալսարանը և միացավ ԱՄՆ-ի զորքերին։ Նա խիզախորեն ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Սիցիլիայում, ավելի ուշ ծառայել է Իտալիայում 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին և զորացրվել է 1945 թ. օգոստոսին։ Նա 1945 թ. վերադարձավ Հարվարդ և սովորեց Վասիլի Զեոնտեֆի մոտ։ Որպես հետազոտող ասիստենտ՝ նա ներկայացրեց առաջին կապիտալ-գործոնը միջճյուղային մոդելում։
Հետո նա սկսեց հետաքրքրվել վիճակագրությամբ և հավանականության մոդելներով։ 1949-1950 թթ. նա անցկացրեց Կոլումբիայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի վիճակագրությունն ավելի մանրամասն։ Այդ տարիների ընթացքում նա նաև աշխատում էր իր Ph. D թեզի վրա։ այդ հետազոտական փորձերը ուսումնասիրում են աշխատավարձի բաշխման չափը եկամտի օգտագործման շուկայական գործընթացում զբաղվածության-գործազրկության և աշխատավարձերի մակարդակի համար։ 1949 թ.` հենց Կոլումբիա գնալուց առաջ նրան առաջարկեցին և ընդունեցին որպես «Պրոֆեսորական ասիստենտ» Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական բաժնում։ Այստեղ նա անցկացնում էր վիճակագրության և էկոնոմետրիկայի կուրսեր։ Սոլոուի հետաքրքրությունը աստիճանաբար փոխվեց դեպի մակրոտնտեսագիտություն։ Գրեթե 40 տարիների ընթացքում Սոլոուն և Պոլ Սամուելսոնը միասին աշխատել են շատ տեսությունների վրա (Վոն Նյումենի աճի տեսություն՝ 1953 թ., Կապիտալի տեսություն՝ 1956 թ., Գծային ծրագրավորում՝ 1958 թ., Ֆիլիպի կորը կամ դիագրամը՝ 1960 թ.)։
Սոլոուն զբաղեցրել է նաև մի քանի կառավարչական պաշտոններ, ներառյալ՝ ավագ տնտեսագետ, տնտեսական խորհրդատուների խորհուրդի և նախագահական հանձնաժողովի եկամուտների սպասարկման անդամ։ Նրա ուսումնասիրությունները գլխավորապես կենտրոնացված էին զբաղվածություն և աճի քաղաքականություն ոլորտներում, նաև կապիտալի տեսությանը։ 1961 թ. նա հաղթեց Ամերիկայի տնտեսագիտական հանձնաժողովի Ջոն Բեթս Կլարկի պարգևը, որը տրվում էր 40-ամյա լավագույն տնտեսագետներին։ 1979 թ. նա դարձավ այդ հանձնաժողովի նախագահը։ 1987 թ. Սոլոուն շահեց Նոբելյան մրցանակ իր տնտեսական աճի ուսումնասիրությունների համար։ 1999 թ. նա ստացավ գիտությունների ազգային մեդալ։
Սոլոուն տնտեսագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահն էր. համանախագահությունը հիմնադրվել էր 2000 թ.։ Նա նաև Խաղաղության և անվտանգության էկոնոմիկայի անդամ էր (հոգաբարձու)։
Սոլոուի մոդելը
խմբագրելՍոլոուի տնտեսական աճի մոդելը հայտնի է որպես Սոլոու-Սվեն նեոկլասիկական աճի մոդել, քանի որ մոդելը ինքնուրույն հայտնաբերվել է և 1956 թ. «Տնտեսական ռեկորդ»-ում հրապարակել է ավստրալիացի տնտեսագետ Թրեվոր Սվենը, թուլ տալով տնտեսական աճի դետերմինանտներին (որոշիչներ) առանձնացնել միջոցներից (աշխատուժ և կապիտալ) և տեխնիկական առաջընթացից։ Օգտագործելով նրա մոդելը՝ Սոլոուն հաշվարկեց, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր աշխատողի արտադրանքի աճը վերագրելի էր տեխնիկական առաջընթացին։
1999 թ. Բիլ Քլինթոնը Սոլոուին շնորհեց «Գիտությունների ազգային մեդալ»։ Սոլոուն նաև առաջինն էր, որ զարգացրեց հին կապիտալի աճի մոդելը։ Սոլոուի հին կապիտալի աճի մոդելի էությունն այն էր, որ նոր կապիտալն ավելի արժեքավոր է, քան հին կապիտալը, քանի որ նոր կապիտալն արտադրվում է նոր տեխնոլոգիաներով։ Չնայած Սոլոուի մոդելի սահմանափակումներին այս հայտնի տեխնոլոգիան մնում է հաստատականորեն բարելավող։ Հետևաբար այս տեխնոլոգիայի (նոր կապիտալ) արտադրանքը ենթադրվում էր, որ կլինի ավելի արտադրողական և ավելի արժեքավոր։ Հետագայում և Պոլ Ռոմերը, և Ռոբերտ Լուկասը զարգացրեցին Սոլոուի նեոկլասիկական աճի մոդելի ալտերնատիվները։
Սկսած 1950 թ. Սոլոուի սկզբնական աշխատանքներից շատ ավելի հարուստ կենսափորձ ունեցող տնտեսական աճի մոդելներն են առաջարկվել տանելով դեպի տնտեսական աճի պատճառների մասին տարբեր եզրակացությունների։
1980-ական թթ. ջանքերը կենտրոնացված էին տնտեսությունում տեխնիկական առաջընթացի դերի վրա՝ տանելով «նոր աճի» տեսության զարգացմանը։ Այսօր տնտեսագետները օգտագործում են Սոլոուի աճի աղբյուրները հաշվումը գնահատելու համար առանձին ազդեցությունները տեխնոլոգիական փոփոխությունների, կապիտալի և աշխատուժի տնտեսական աճի վրա։
Ներկայումս Սոլոուն M&P տնտեսագիտական բաժնում ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր է և նախապես ուսուցանել է Կոլումբիայի համալսարանում։
Աշխատություններ
խմբագրել- Policy of Full Employment (1962)
- The Economic of Resources and the Resources of Economics (1974)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Robert Solow, Nobelist who tied technology to economic growth, dies at 99
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ 6,0 6,1 Fellows of the Econometric Society — Econometric Society.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Ernst Bloch, philosophe de l'espérance (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1975. — P. 17. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Dans les salons dorés de la Sorbonne... (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1975. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1987 — Nobel Foundation.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
Գրականություն
խմբագրել- Блауг М. Солоу, Роберт М. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 271-273. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սոլոու» հոդվածին։ |