Կացուհիտո Իվաի
Կացուհիտո Իվաի (ճապ.՝ 岩井 克人 Իվաի Կացուհիտո, անգլ. Katsuhito Iwai) 13 փետրվարի 1947 թվական, Տոկիո, ճապոնացի տնտեսագետ, Միջազգային քրիստոնեական համալսարանի հրավիրված պրոֆեսոր, Տոկիոյի ֆոնդի պրոֆեսոր, Տոկիոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Կացուհիտո Իվաի ճապ.՝ 岩井克人 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Տոկիոյի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1972) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան, Միջազգային Քրիստոնեական եկեղեցի և Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Katsuhito Iwai Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կացուհիտոն ծնվել է Ճապոնիայի մայրաքաղաքոմ, և 1969 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Տոկիոյի համալսարանում, ինչից հետո՝ 1972 թվականին, տնտեսագիտության դոկտորական աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում[1]։
Դասավանդման գործունեությունը սկսել է Բերքլիի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտի կարգավիճակով (1972-1973)։ 1973-1979 թվականներին եղել է Յեյլի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, իսկ 1979-1981 թվականներին եղել է Յեյլի համալսարանի Քոուլզի ֆոնդի ավագ գիտաշխատող։ 1981-1989 թվականներին Կացուհիտոն եղել է դոցենտ, իսկ 1989-2010 թվականներին՝ Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր։ 1988-1989 թվականներին եղել է Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցի հրավիրված դոցենտ, ինչպես նաև Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրված պրոֆեսոր։ 1997 թվականին եղել է Սիենի համալսարանի տնտեսական քաղաքականության ամբիոնի հրավիրյալ աշխատակից։ 2001-2003 թվականներին Կացուհիտոն Իվաին եղել է Տոկիոյի համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դեկան, իսկ 2010 թվականին՝ Տոկիոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Սկսած 2004 թվականից՝ եղել է հրավիրված պրոֆեսոր, իսկ 2010-2012 թվականներին՝ Մուսասինո համալսարանի հատուկ նշանակված պրոֆեսոր։ 2005-2011 թվականներին Կացուհիտոն եղել է Ճապոնիայի տնտեսագիտական բաժանմունքի գիտական խորհրդի անդամ, իսկ 2006—2011 թվականներին՝ նախագահ։ 2006-2013 թվականներին եղել է Տոկոյի ֆոնդի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խորհրդատվական հետազոտական կոմիտեի ավագ գիտաշխատող, իսկ 2013 թվականից՝ անդամ[1]։
Կացուհիտոն Իվաին[1].
- 2009 թվականից Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր է։
- 2010 թվականից Միջազգային քրիստոնեական համալսարանի պրոֆեսոր է։
Հիմնական գաղափարներ խմբագրել
Իվային ստեղծել է ոչ ադիտիվ միջժամանակային օգտակարությամբ տնտեսական աճի օպտիմալ մոդելը[1]։ Մշակել է մակրոտտեսական դինամիկա, որը կապում է կումուլյատիվ գործընթացի Վիքսելյան տեսությունը և արդյունավետ պահանջարկի Քեյնսյան տեսությունը՝ ցույց տալով, որ երբ պետությունը չի միջամտում շուկայական մեխանիզմի գործունեությանը, այն ունենում է ներքին ոչ կայուն բնույթ, ինչն էլ նշանակում է, որ Սեյի օրենքը չի գործում։ Աշխատավարձի ոչ թե առաձգականությունը, այլ կոշտությունը կայունացնում է տնտեսությունը։ Աշխատավարձի և ինֆլյացիայի միջև փոխզիջումը չի դադարում գոյություն ունենալ` անկախ ժամանակից[1][2][3]։
Կացուհիտո Իվային ստեղծել է հեղափոխական մոդելների շարք, որտեղ ցույց է տվել ժամանակի ընթացքում տեխնոլոգիական կառուցվածքի շարժը, այդ թվում՝ ինչպես են փոխազդում նորարարությունները և ֆիրմաների մեծ մասի ներդրումները միմյանց միջև սինխրոն և դիախրոն[1]։ Ձևակերպել է փողերի բուտստրապ-տեսությունը (The bootstrap theory of money), որտեղ ցույց է տվել, որ բարտերային համակարգը չունի հավասարակշռություն, եթե երկու kwղմերից ապրանքները չհամընկնեն, իսկ դրամական համակարգը չի պահանջում որոշակի պայմաններ իրեն ապահովելու համար[1], և ներկայացրել է բիզնես կորպորացիայինոր նութագրություն. կառուցվածքը, որը ներառում է սեփականության հարաբերությունների երկու մակարդակ. բաժնետերերը տիրապետում են կորոպորացիաներ և կորպորացիան, որը տիրապետում է սեփական ակտիվներ։
Մրցանակներ խմբագրել
Կացուհիտոյի ձեռքբերումները մեկ անգամ չէ, որ արժանացել են համայնքի բարձր գնահատականներին[4]։
- 1982 թվականին ստացել է տնտեսագիտության բնագավառում Նիկկեյ մրցանակը «Անհավասարության դինամիկա՝ գործազրկության և ինֆլյացիայի տեսական վերլուծություն» գրքի համար։
- 1993 թվականին արժանացել է Սանտորի ակադեմիայի մրցանակը «Փողերի գոյաբանությունը» գրքի համար։
- 2003 թվականին ստացել է Կոբայասի Հիդեո մրցանակին «Ինչ կլինի կորպորացիայի հետ» գրքի համար։
- 2009 թվականին արժանացել է M&A ֆորումի մրցանակին։
- 2007 թվականին ստացել է Պատվավոր շքանշան Տնտեսագիտության տեսության զարգացման մեջ ունեցած ներդրման համար։
Մատենագրություն խմբագրել
- Iwai K. Optimal Economic Growth and Stationary Ordinal Utility — A Fisherian Approach// Journal of Economic Theory, 5(1), August 1972
- Iwai K. Persons, Things and Corporations։ the Corporate Personality Controversy and Comparative Corporate Governance// Journal of Economic Behavior and Organization, 5(2), June 1984, pp. 159–190
- Iwai K. Schumpeterian Dynamics։ An Evolutionary Model of Innovation and Imitation// Journal of Economic Behavior and Organization, 5(2), June 1984, pp. 159–190
- Iwai K. Schumpeterian Dynamics, Part II։ Technological Progress, Firm Growth and Economic Selection// Journal of Economic Behavior and Organization, 5(3), Aug.-Dec. 1984, pp. 321–351
- Iwai K. What is Macroeconomics? — Knut Wicksell and Macroeconomic Analysis//RIJE Discussion Paper 87-F-12, Oct. 1987
- Iwai K. The Bootstrap Theory of Money — A Search-Theoretic Foundation of Monetary Economics//Structural Change and Economic Dynamics, 7(4) Dec. 1996, pp. 451–477; Corrigendum, 9(2) 1998, p. 269
- Iwai K. Schumpeterian Dynamics։ An Evolutionary Model of Innovation and Imitation// American Journal of Comparative Law, 47 (4), Fall 1999, pp. 583–632
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Katsuhito Iwai Профиль.
- ↑ Katsuhito Iwai The Keynesian Postulate of Money: Wage Stickiness as the Stabilizer of the Capitalist Economy. — 2010. Архивировано из первоисточника 17 Նոյեմբերի 2015.
- ↑ Katsuhito Iwai The Wicksellian Theory of Disequilibrium Cumulative Process. — 2010.
- ↑ the Tokyo Foundation Our Team of Experts.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացուհիտո Իվաի» հոդվածին։ |