Բացել գլխավոր ցանկը

Փիթեր Դայմոնդ (անգլ.՝ Peter A. Diamond, ապրիլի 29, 1940(1940-04-29)[1][2][3][4][5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի ականավոր տնտեսագետ։ Հայտնի է ԱՄՆ անվտանգության ու սոցիալական քաղաքականության իր վերլուծությամբ և 1980-1990-ական թվականների վերջին սոցիալական ապահովագրման խորհրդատվական խորհրդում կատարած աշխատանքի համար։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010

Փիթեր Դայմոնդ
անգլ.՝ Peter Diamond
Peter Diamond (economist).jpg
Ծնվել էապրիլի 29, 1940(1940-04-29)[1][2][3][4][5][6] (79 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9]
Բնակության վայր(եր)Նյու Յորք և Մասաչուսեթս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[10][1][11]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի պրոֆեսոր և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտքաղտնտեսություն, welfare economics? և Behavioral economics?
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[12]
Ալմա մատերԵյլի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[13]
Գիտական ղեկավարՌոբերտ Մերտոն Սոլոու[14]
Եղել է գիտական ղեկավարMartin Hellwig?, David K. Levine?, Andrei Shleifer? և Emmanuel Saez?
Ազդվել էՌոբերտ Սոլոու[15]
Ազդել էԷմանուել Սաես
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Տնտեսագիտության Էրվին Պլեյն Նեմերսի մրցանակ[16] Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[17] Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ Էկոնոմետրիկ միության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Ամուսին(ներ)Փրիսցիլա «Քեյթ» Մայրիք
Peter Diamond Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Փիթեր Դայմոնդը ծնվել է Նյու Յորք քաղաքում Ռուսական կայսրությունից և Ռումինիայից գաղթած հրեաների ընտանիքում[18][19]։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ հաշվապահ։ Սովորել է Բրոնքսի ու Վուդմերի միջնակարգ դպրոցներում։

Մաթեմատիկայի բակալավրի աստիճանն ստացել է Յեյլի համալսարանում 1960 թ., իսկ գիտությունների թեկնածու աստիճանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1963 թ.։ 1964-1965 թթ. եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և դոցենտ։ 1966 թ. տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես պրոֆեսորի օգնական։ 1970 թ. նշանակվել է պրոֆեսոր, 1985-1986 թթ. զբաղեցրել է տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և 1997 թ. ստացել պրոֆեսորի կոչում։

1968 թ. Դայմոնդը ընտրվել է Էկոնոմետրիկ միության անդամ և զբաղեցրել նախագահի պաշտոնը։ 2003 թ. եղել է ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ 1978 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, 1984 թվականից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1988 թվականից՝ Սոցիալական ապահովագրության ազգային ակադեմիայի հիմնադիր անդամը։ 2008 թվականից Դայմոնդն ստացել է Ռոբերտ Բոլի մրցանակ՝ սոցիալական ապահովագրության ոլորտում զգալի ներդրումների համար[20]։

Դայմոնդը սոցիալական ապահովագրության մասին գիրք («Սոցիալական ապահովության պահպանումը․ 2004 թվականի հավասարակշռված մոտեցում») է գրել Փիթեր Օրզագի հետ, ով նախագահ Օբամայի ղեկավարման բյուրոյի և բյուջեի նախկին տնօրենն էր[21]։

2010 թ. ապրիլի 29-ին Դայմոնդը նախագահ Օբամայի կողմից հայտարարվեց Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարման խորհրդի թափուր աշխատատեղի 3 թեկնածուներից մեկը[22]։ Օգոստոսի 5-ին Սենատը քննեց Դայմոնդի թեկնածությունը, սակայն մերժեց վերջինիս[23]։ Նախագահ Օբաման երկրորդ անգամ ներկայացրեց նրա թեկնածությունը սեպտեմբերի 13-ին[24]։

Բեն Բերնանկեն, Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս ղեկավարը, եղել է Դայմոնդի ուսանողը[25]։

2010 թ. հոկտեմբերին Փիթեր Դայմոնդը Դեյլ Մորթենսենի հետ ստացել է Նոբելյան մրցանակ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[26]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1717018/Peter-A-Diamond
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/496/000063307/
  3. 3,0 3,1 http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2010/diamond-facts.html
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 http://dspace.mit.edu/bitstream/handle/1721.1/59420/33490193.pdf?sequence=1
  8. 8,0 8,1 8,2 http://ludwigbc.com/blog/readers-and-thinkers/
  9. 9,0 9,1 9,2 http://www.technologyreview.com/article/422824/infinite-history-on-video/
  10. http://www.bbc.co.uk/news/business-11515509
  11. http://www.nytimes.com/ref/opinion/17opclassic.html
  12. Notable Names Database — 2002.
  13. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. Peter A. Diamond - Autobiography - Nobelprize.org
  16. http://www.nemmers.northwestern.edu/economics.html
  17. http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2010/
  18. Jewish Virtual Library(անգլ.)
  19. Peter Diamond’s Autobiography(անգլ.)
  20. Национальная Академия социального страхования — Конференции и события(անգլ.)
  21. Сохранение социального обеспечения: сбалансированный подход(անգլ.)
  22. Обама назначил троих кандидатов в Совет управляющих ФРС(անգլ.)
  23. Сенат отверг кандидатуру Даймонда в ФРС до голосования(անգլ.)
  24. Два кандидата в Совет управляющих ФРС получили одобрение(անգլ.)
  25. Сенат упрекает Даймонда в недостатке опыта(անգլ.)
  26. Нобелевскую премию по экономике разделили трое ученых

Արտաքին հղումներԽմբագրել