Ռոնալդ Ուինտրոպ Ջոնս (անգլ.՝ Ronald Winthrop Jones, հուլիսի 5, 1931(1931-07-05), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 27, 2022(2022-09-27)[1]), ամերիկացի տնտեսագետ, Սամուելսոն Ջոնսոնի թեորեմի հեղինակ։

Ռոնալդ Ջոնս
անգլ.՝ Ronald Winthrop Jones
Ծնվել էհուլիսի 5, 1931(1931-07-05)
Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 27, 2022(2022-09-27)[1] (91 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռոչեստերի համալսարան և Սուորթմոր քոլեջ
Գործունեության ոլորտՄիջազգային առևտուր[2], Վճարային հաշվեկշիռ[2] և տնտեսագիտություն[2]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Սուորթմոր քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՌոբերտ Մերտոն Սոլոու
Եղել է գիտական ղեկավարEric Bond?, Makoto Yano?[4], Kerk Layne Phillips?, Akira Takayama?, Akihiro Amano?, Wilfred Ethier?, Karin Tuerlinckx?[4], JoAnne Feeney?[4], Akira Takayama?[4], Pedro Guimaraes?[4], Morihiro Yomogida?[4], Sayantani Ghose?[4], Sungik Park?[4], Shumpei Takemori?[4], Siew-Yean Tham?[4], Jorge E. Roldos?[4], Richard Ryan Pace?[4], Hajime Kubota?[4], Siu-kee Wong?[4], Baizhu Chen?[4], Hugo Mena Keymer?[4], Carsten Kowalczyk?[4], Basudeb Guha-Khasnobis?[4], Michihiro Ohyama?[4] և Winston Wen-tsuen Chang?[4]
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

1952 թվականին Սուորտմոր քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան։ 1964 թվական հուլիսի 20-ին առաջին անգամ ամուսնացել է Սառա Ջեյ-Սմիթի հետ, ամուսնալուծվել է 1964 թվականին, առաջին ամուսնությունից ունի որդի՝ Դին Ջոնսը։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1969 թվականի հունիսի 14-ին Կատերինա Մեյթլենդի հետ և ունի երեխաներ՝ Լաուրան, Դիլանը, Բրենն ու Պոլին[5]։

1955-1956 թվականներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սկսել է դասախոսական գործունեություն, 1956-1957 թվականներին շարունակել է Սուորտմոր քոլեջում։ Իսկ 1958 թվականից եղել է Ռոչեստերի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, իսկ 1968-1976 թվականներին՝ Ռոչեստերի համալսարանում անվանական պրոֆեսոր (Ջոն Մոնրո), իսկ 1976 թվականից դարձել է Քսերոքս ընկերության անվանական պրոֆեսոր։ 1979-1980 թվականներին՝ Ստոկհոլմի համալսարանի հրավիրված անվանական պրոֆեսոր (Գուննար Մյուրդալ

1983 թվականից հանդիսանում է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի, իսկ 2001 թվականից՝ ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Տնտեսական ընկերության անդամ է։ Հոնկոնգի Քաղաքային համալսարանի պատվավոր դոկտոր է[6]։

ՄրցանակներԽմբագրել

Ռոնալդ Ջոնսի մրցանակներն են[6].

  • 1990 թվական - Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր,
  • 1992 թվական - Սեջոնգ համալսարանի Դեյանգ մրցանակ,
  • 1993 թվական - Միջազգային տնտեսական և ֆինանսական ընկերության նախագահ,
  • 1994 թվական - Ռոչեստերի համալսարանի լավագույն դասախոս,
  • 1997 թվական - Սուորտմոր քոլեջի պատվավոր դոկտոր,
  • 1997 թվական - Կենտուկի տնտեսական ասոցիացիայի տարվա ականավոր տնտեսագետ,
  • 2001 թվական - Աթենքի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարանի պատվավոր դոկտոր (honoris causa),
  • 2002 թվական - Վարշավայի տնտեսագիտության դպրոցի պատվավոր դոկտոր (honoris causa),
  • 2002 թվական - Կոբե համալսարանի պատվավոր դոկտոր։

ԳրություններԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Jones R. W. World Trade and Payments, 1973
  • Jones R. W. The Exchange Rate and the Balance of Payments, 1974
  • Jones R. W. International Trade-Essays in Theory, 1979
  • Jones R. W. Heckscher-Ohlin Trade Theory, 1987.
  • Jones R. W. Globalization and the Theory of Input Trade, 2000

ՀոդվածներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել