Շառլոտ լը Բոն
Շառլոտ լը Բոն (ֆր.՝ Charlotte Le Bon, սեպտեմբերի 4, 1986[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2]), ֆրանս-կանադացի դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավար, հայտնի է Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» թոք շոուից, նաև «Իվ Սեն Լորեն», «Համեմունք և կիրք»[4], «Զբոսանք» և «Խոստումը» ֆիլմերից։
Շառլոտ լը Բոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, film or television director, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ծնողներ | մայր՝ Brigitte Paquette?[3] |
Ամուսին(ներ) | Ali Baddou? |
lebonlebon.com | |
Կյանք
խմբագրելԼը Բոնը ծնվել է 1986թ․ Մոնրեալում, դերասաններ Բրիջիթ Փոքեթի և Ռիչարդ լը Բոնի ընտանիքում[5]։ Նա սկսել է իր մոդելի կարիերան 16 տարեկան հասակում[6] և հեռացել է Կանադայից 19 տարեկանում՝ շարունակելով կարիերան արտերկրում[7]։ Որոշ ժամանակ Նյու Յորքում և Տոկիոյում անցկացնելուց հետո[6]՝ նա, ի վերջո, 2011թ․ բնակություն է հաստատում Փարիզում։ Նրան դուր չի գալիս իր մոդելի աշխատանքը, մի անգամ նա ասել է․ «Ես ութ տարի է ինչ մոդել եմ և, իրոք, ատում եմ դա»[7]։ Շուտով նա հայտնվել է ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի Le Grand Journal թոք շոուում՝ եղանակի տեսության հաղորդավարուհու՝ «Միս Եղանակի» դերով[7][8]։
Կարիերա
խմբագրել«Le Grand Journal»-ից հետո, լը Բոնը սկսեց ստանալ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ[6]։ Ֆիլմերում նրա առաջին դերը եղել է 2012 թ․ ֆրանսիական «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» կատակերգությունը[9]։ 2013 թ․ նա հայտնվում է «Օրվա փրփուրը», «Մարքերները»[8] ֆիլմերում, իսկ 2014 թ․ «Իվ Սեն Լորեն» կենսագրական ֆիլմում մարմնավորում է Իվ Սեն Լորենի համար մուսա դարձած Վիկտորյա Դոթրելոյին[7]։ Անգլերեն լեզվով ֆիլմերից նրա համար առաջինը եղել է «Համեմունք և կիրք» մելոդրաման, ռոմանտիկ կատակերգություն գրված Լեսի Հալստրոմի կողմից, ֆիլմում նա մարմնավորել է Մարգարիտին, այնտեղ նրա խաղընկերն է եղել Հելեն Միրենը[6][10]։ Լը Բոնը Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ միասին 2015 թ․ հայտնվել է Ռոբերտ Զեմեկիսի «Զբոսանք» ֆիլմում, որը պատմում է 1974 թ․ Ֆիլիպ Պետիտի լարախաղացության մասին[11][12]։
Նա ապրում է Փարիզում[12] և տիրապետում է անգլերեն ու ֆրանսերեն լեզուներին[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Le Goût du Temps | Վաճառողուհի | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Անհնարինը | Նիհար աղջիկը | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում | Օֆելիա | |
2012 | Թափառաշրջիկի ստրատեգիան | Մարի Դևիլ | |
2013 | Օրվա Փրփուրը | Այզիս | |
2013 | Մեծ վնասակար գայլը | Նատաչա | |
2013 | Մարքերները | Քլեիր | |
2014 | Իվ Սեն Լորեն | Վիկտորյա Դոթրելո | Սեզար (կինոմրցանակ)-լավագույն դերասանական խաղի համար |
2014 | Գեղեցիկ և հեշտ | Աննա | |
2014 | Համեմունք և կիրք | Մարգարիտ | |
2015 | Գլուխկոտրուկ | Ջոյ | Ձայն |
2015 | Զբոսանք | Էնի | |
2016 | Արկտիկական սիրտ | Քրիստոֆին | |
2016 | Անտրոպեիդ | Մարի Կովարնիկովա | |
2016 | Բաստիլի գրավման օր | Զոյի Նեվիլ | |
2016 | Խոստումը | Աննա | |
2016 | Այրիս | Կլաուդիա/Այրիս | |
2017 | Իրական | Էլիզաբեթ |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010-11 | Le Grand Journal | Հաղորդավար | |
2012 | Le Petit Journal | 2 դրվագ | |
2013 | Le Débarquement | 1 դրվագ | |
2013-այժմ | Hubert and Takako | Տակակո | Ձայն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 The Fashion Model Directory (FMD) — 1998.
- ↑ 3,0 3,1 http://www.lapresse.ca/debats/chroniques/hugo-dumas/201009/03/01-4312249-de-mannequin-a-miss-meteo.php
- ↑ Laurelli, Mathilde. «Charlotte Lebon : Qui es-tu vraiment?». Marie Claire (French). Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «De mannequin à Miss Météo». La Presse (French). 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Charlotte Le Bon taking 'Hundred-Foot Journey' success in stride». Toronto Sun. 2014 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Model-Turned-Actress Charlotte Le Bon Is Turning Heads in Hollywood». Paper. 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 8,0 8,1 «Charlotte Le Bon». Violet Grey. 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 «International Star You Should Know: Charlotte Le Bon». Variety. 2014 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Montreal's Charlotte Le Bon a bit daunted working with Helen Mirren». The Chronicle Herald. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Former model Charlotte Le Bon says acting is 'liberation'». CBC Radio. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 12,0 12,1 «Charlotte Le Bon's culinary trip in The Hundred-Foot Journey». CBC News. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտ լը Բոն» հոդվածին։ |