Ռեքվիեմ երազանքի համար (սաունդթրեք)

Ռեքվիեմ երազանքի համար (սաունդթրեք) (ռուս.՝ Реквием по мечте), Դարրեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի սաունդթրեքը (Հյուբերտ Սելբիի վեպի էկրանավորումը)։ Թողարկվել է 2000 թվականին։ Կոմպոզիտորը Քլինթ Մենսելն (անգլ.՝ Clint Mansell) է։ Երգը կատարել է Kronos Quartet լարային քառյակը։ Երաժշտության պրոդյուսերը Քլինթ Մենսելն է, բացառությամբ Kronos Quartet քառյակի կատարումների, որոնց պրոդյուսերը Հուդիտ Շերմանն էր (անգլ.՝ Judith Sherman), կոմպոզիտոր Դեյվիդ Լենգի (անգլ.՝ David Lang), որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր էր, լարային քառյակի համար վերադաշնակումով։ Ալբոմի պրոդյուդերը Քլինթ Մենսելն ու Դեյվիդ Հարինգթոնն (անգլ.՝ David Harrington) են։ «Bialy & Lox Conga» և «Bugs Got a Devilish Grin Conga» երգերը գրել են Brian Emrich-ը և Theodore Birkey-ը, կատարել է The Moonrats-ը[1][2][3]։

Ռեքվիեմ երազանքի համար
Թողարկված2000
Ժանրբեմական երաժշտություն, էլեկտրոնային երաժշտություն, neoclassical music?, էմբիենտ, intelligent dance music? և neoclassicism?
Տևողություն234 վայրկյան
Լեզուառանց լեզվական բովանդակության
ԼեյբլNonesuch Records

Requiem for a Dream-ը Քլինթ Մենսելի գրած երկրորդ սաունդթրեքն է։ Առաջին սաունդթրեքը գրվել էր Դարրեն Արոֆսկու «Պի» ֆիլմի համար։ Ըստ ունեցած տեղեկությունների՝ Kronos Quartet-ը պահանջել է խելամիտ հոնորար, որին Արոնոֆսկին տվել է իր համաձայնությունը։ Արոնոֆսկին նաև հայտնել է, որ այդ երաժշտությունը նրան ոգեշնչել է ֆիլմը մոնտաժելու ընթացքում[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում տարվա երեք եղանակների ընթացքում՝ ամառ (Summer), աշուն (Fall) և ձմեռ (Winter)։ Այդպես կարելի է բաժանել նաև սաունդթրեքի երգերը։ Հատկանշական է, որ նրբաճաշակ լարային գործիքները, որոնք հաճախ ծառայում են փափուկ և տաք հնչյունների ստեղծման համար, օգտագործվել են սառը և անհարմարավետ հնչյունների համար[4]։ Քլինթ Մենսելը քառյակի և Դարրեն Արոնոֆսկու հետ աշխատանքի մասին մեկնաբանություններում գրել է․ «Բրենդների և զանգվածային արտադրության միատարր աշխարհում, մի աշխարհում, որտեղ արվեստը միշտ առևտրի հետ տարաձայնության մեջ է, աներևակայելի հաճելի է աշխատել այնպիսի ստեղծագործողների հետ, ինչպիսիք են Դարրեն Արոնոֆսկին և Kronos Quartet-ը, որի նորմերից դուրս, սպասվածի սահմաններից դուրս գնալու ցանկությունը չի զսպվում առևտրային հաջողակ լինելու ցանկությամբ»[1]։

Այս երաժշտությունը դարձել է պաշտամունքային հիթ[5], քանի որ սաունդթրեքը շատ երաժիշտների կողմից գնահատվել է ըստ արժանվույն և լայն ճանաչում է ստացել, իսկ «Lux Aeterna» երգը և նրա վերադաշնակված տարբերակը՝ «Requiem for a Tower» արդյունքում կիրառվել են զանգվածային լրատվության տարբեր ձևերում (ֆիլմերի, սերիալների, թրիլլերներ, տեսախաղեր, հեռուստահաղորդումներ, գովազդային հոլովակներ և այլ մեդիաներ)։ Requiem for a Dream սաունդթրեքն իր ժողորդականությունը ամրացրել է Requiem for a Dream: Remixed ալբոմի թողարկումից հետո, որը պարունակում էր Պոլ Աքենֆոլդի(անգլ.՝ Paul Oakenfold), Ջոշ Ուինքոմի (անգլ.՝ Josh Wink), Ջեգս Կուների (անգլ.՝ Jagz Kooner), Delerium-ի և շատ ուրիշների ստեղծած նոր ռեմիքսները[6]։

Քննադատություն և գրախոսականներ խմբագրել

Nonesuch Records-ը սաունդթրեքը բնութագրել է հետևյալ կերպ․ «այն ծառայում է ֆիլմ թափանցող հույզերի լայն դիապազոնի ուժեղացմանը»[1]։ Արձագանքները մեծամասամբ դրական են եղել․ AllMusic ալբոմին տվել է 5 աստղից 4-ը՝ ասելով, որ Քլինթ Մենսելը միավորել է արդյունաբերական և Էլեկտրոնային երաժշտություն նկատմամբ իր համակրանքը Kronos Quartet-ի մտախոհ, աչքի ընկնող կատարման հետ և որ սաունդթրեքը համապատասխանաբար մութ և հուզիչ է և այն պարտադիր է լսել[7]։ Salon.com-ը գովաբանել է «սարսափեցնող սաունդթրեքը»[8]։ The Observer of the University of Notre Dame du Lac and Saint Mary’s College-ը ֆիլմի երաժշտությունը անվանել է «սիրտ կանգնեցնող»[9]։ Filmcritic.com-ը բացասական գրախոսականում գրել է «շարժիչ, ճնշող, չարագուշակ, անողոք ջութակի մասին, որտեղ նաև թմբուկները որպես մուրճ և կապանքներ ստիպում են հնազանդվել»[10]։ The Independent-ը գրել է․ «…հետապնդող և համառ լարային երաժշտությունը համատեղում է էլեկտրոնային սկիզբը նվագախմբի հետ»[11]։ Alternative Press-ը 5 աստղից տվել է 4-ը[12]։ The Wire-ը գրել է «…Մենսելի երաժշտությունը արթնացնում է Սելբիի օրիգինալ վեպի խիստ քնքշությունը ... մեծ զգայունության, կարգապահության և մտքի ստեղծագործություն»[12]։ Sabotage Times-ից Ալեքս Գոլդֆրին գրել է․ «Մելամաղձոտ, լարված, հետապնդող, այո։ Բայց դեպրեսի՞վ, ո՛չ։ Ինձ համար Մենսելի սաունդթրեքը ճոխ, ջերմ և հանգստացնող աշխատանք է, նույնիսկ բիթերը, որոնք ստիպում են ձեզ զգալ, որ դուք ունեք խուճապի նոպա»[13]։

«Lux Aeterna» և «Requiem for a Tower» խմբագրել

«Lux Aeterna» (լատին․՝ Lux Æterna —Հավերժական լույս)՝ Քլինթ Մենսելի ամենահայտնի ստեղծագործությունը Requiem for a Dream սաունդթրեքում։ Հանդիսանում է լեյտմոտիվ (գլխավոր մոտիվ, թեմա)։ Դա սաունդթրեքի վերջին՝ 32-րդ երգն է։ Երգի ժողովրդակայնությունը հանգեցրել է ֆիլմից դուրս փոփ-կուլտուրայում կիրառմանը, հատկապես թրիլլերներում։ Սակայն Ռեքվիեմ երազանքի համար ֆիլմի թրելլերում գործածվել է ոչ այդ թեման, այլ երաժիշտ Մոբիի «Everloving» երգը։ Բովանդակությամբ մոտ է «Summer Overture» երգին (սաունդթրեքի առաջին ստեղծագործությունը), քանի որ նրանում կան «Lux Aeterna» տարրեր։

«Lux Aeterna»-ը վերադաշնակվել է նվագախմբի և երգչախմբի կիրառմամբ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմի թրեյլերի համար[14]։ Ստեղծագործության նոր տարբերակը ստացել է «Requiem for a Tower» անվանումը (չի մտնում ոչ «Ռեքվիեմ երազանքի համար» և ոչ «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմերի սաունդթրեքների մեջ։ Ստեղծագործությունը վերադաշնակել է Սիմոն Բենիքարը, Քրեյգ Ստյուարդ Գարֆինկլը, Դենիել Նիլսենը և Բեյգար Մարգեյսոնը։ Երկրպագուների մեծ պահանջարկից հետո նվագախմբավորումը թողարկվել է Corner Stone Cues[en] լեյբլի կողմից 2006 թվականին Requiem for a Tower ալբոմում[15]։

«Lux Aeterna»-ն և նրա վերադաշնակած «Requiem for a Tower» տարբերակը այնքան ճանաչված են դարձել, որ գործածվել են տարբեր մեդիաներում՝ «Եսենին», «Դա Վինչիի ծածկագիրը», «Մեր դարաշրջանի Բաբելոնը», «Զատուրա[5], «Ես Լեգենդ եմ» և «Կորուսյալները» ֆիլմերի թրեյլերներում, «FlashForward», «Սթոունի պատերազմը» սերիալների թրեյլերներում, «Britain’s Got Talent», «America’s Got Talent», «Україна має талант», «Gillette Soccer Saturday» 2008-2009 թվականների (Sky Sports ալիք) հեռուստաֆիլմերում, «Top Gear» հեռուստահաղորդման (Sky Sports News ալիքում), Heavy Rain, Assassin’s Creed, The Lord of the Rings: The Return of the King, Total Miner: Forge համակարգչային խաղերում (NASCAR-ի առաջխաղացման համար), Boston Celtics NBA-ից թիմի համար 2007/2008 մրցաշրջանում, Կոլորադո Էվելանշ Հոկեյի ազգային լիգայից 2009/2010 մրցաշրջանում, Ֆուլհեմ ՖԱ, Բոստոն Ռեդ Սոքս-Նյու Յորք Յանկիս խաղի թրեյլերում, 2007 թվականի մրցաշրջանի Բեյսբոլի գլխավոր լիգայի[5] EuroSport LIVE-ի թրեյլերում։ Նաև ստեղծվել են նոր ռեմիքսներ և քավեր տարբերակներ։

Կատարողներ խմբագրել

Kronos Quartet[1][3]

  • David Harrington — ջութակ
  • John Sherba — ջութակ
  • Hank Dutt — ալտ
  • Jennifer Culp — թավջութակ
The Moonrats («Bialy & Lox Conga» и «Bugs Got a Devilish Grin Conga»)[2]

Երգացանկ խմբագրել

Օրգինալ ալբոմ[1][3] խմբագրել

Summer (Ամառ)
# Անվանում Տևողություն
1. «Summer Overture»   2:36
2. «Party»   0:28
3. «Coney Island Dreaming»   1:04
4. «Party [2]»   0:36
5. «Chocolate Charms»   0:25
6. «Ghosts of Things to Come»   1:33
7. «Dreams»   0:44
8. «Tense»   0:37
9. «Dr. Pill»   0:42
10. «High on Life»   0:11
11. «Ghosts»   1:21
12. «Crimin' & Dealin'»   1:44
13. «Hope Overture»   2:31
14. «Tense [2]»   0:28
15. «Bialy & Lox Conga» (Composed By — Brian Emrich & Theodore Birkey / Performed By — The Moonrats) 0:45
Fall (Աշուն)
# Անվանում Տևողություն
16. «Cleaning Apartment»   1:25
17. «Ghosts-Falling»   1:11
18. «Dreams [2]»   1:02
19. «Arnold»   2:35
20. «Marion Barfs»   2:22
21. «Supermarket Sweep»   2:14
22. «Dreams [3]»   0:32
23. «Sara Goldfarb Has Left the Building»   1:17
24. «Bugs Got a Devilish Grin Conga» (Composed By — Brian Emrich & Theodore Birkey / Performed By — The Moonrats) 0:57
Winter (Ձմեռ)
# Անվանում Տևողություն
25. «Winter Overture»   0:19
26. «Southern Hospitality»   1:23
27. «Fear»   2:26
28. «Full Tense»   1:04
29. «The Beginning of the End»   4:28
30. «Ghosts of a Future Lost»   1:50
31. «Meltdown»   3:55
32. «Lux Aeterna»   3:54
33. «Coney Island Low»   2:13
50:52

Corner Stone Cues Presents: «Requiem For A Tower» (որոշ ստեղծագործություններ)[16][17] խմբագրել

Corner Stone Cues Presents: «Requiem For A Tower» (2006)
# ԱնվանումՎերադաշնակում Տևողություն
1. «Requiem For A Tower Mvt. II» (Composed By — Clint Mansell / Performed By — Sons of Sin Orchestra, Northwest Chapter)Veigar Margeirsson 0:57
2. «Requiem For A Tower Mvt. III» (Composed By — Clint Mansell / Performed By — Sons of Sin Orchestra, Northwest Chapter)Simone Benyacar & Craig Stuart Garfinkle 0:49
3. «Requiem For A Tower Mvt. IV» (Composed By — Clint Mansell / Performed By — Sons of Sin Orchestra, Northwest Chapter)Daniel Nielsen 0:41
2:27

Requiem for a Dream: Remixed[6][18] խմբագրել

Requiem for a Dream: Remixed (2002)
# ԱնվանումՌեմիքս / Կոմպոզիտոր / Կատարող Տևողություն
1. «Tappy's Intro (Film Score)»  Քլինթ Մենսել 0:51
2. «In The End Its All Nice»  Remix, Producer [Additional] — Plant 6:17
3. «Ghosts In The Machine»  Remix, Producer [Additional] — Psilonaut 6:56
4. «Aeternal»  Remix, Producer [Additional] — Andy Gray, Պոլ Օքենֆոլդ 6:50
5. «Seacoast Towers (Film Score)»  Քլինթ Մենսել 0:54
6. «Coney Island Express»  Remix, Producer [Additional] — Jagz Kooner 7:09
7. «Seacoast Alarm (Film Score)»  Քլինթ Մենսել 0:30
8. «Haunted Dreams»  Remix, Producer [Additional] — Wish FM 6:36
9. «Tense»  Written-By — Kronos Quartet 0:14
10. «Full Tension»  Remix, Producer [Additional] — Josh Wink 8:25
11. «Food (Film Score)»  Քլինթ Մենսել 1:21
12. «Deluxed»  Remix [Credited To], Producer [Additional] — Bill Leeb, Rhys Fulber / Remix — Delerium 7:20
13. «Island (Film Score)»  Քլինթ Մենսել 0:26
14. «Body And Fear»  Remix, Producer [Additional] — A Guy Called Gerald 5:48
15. «112 (Film Score)»  Քլինթ Մենսել 1:13
16. «Overturned»  Remix, Producer [Additional] — Ils 5:41
17. «Sara (Film Score)»  Քլինթ Մենսել 1:08
18. «Hand Jive»  Remix, Producer [Additional] — Jagz Kooner 3:27
19. «Arnold (Film Score)»  Քլինթ Մենսել 0:44
20. «Ghosts (Vocal Version)»  Written-By, Performer — Քլինթ Մենսել 4:22
76:12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Requiem for a Dream [Soundtrack]» (անգլերեն). Nonesuch Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 «Soundtracks for Requiem for a Dream» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Clint Mansell Featuring Kronos Quartet — Requiem For A Dream» (անգլերեն). Discogs. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 Marc Arlin (2001 թ․ մարտի 21). «Interview: Darren Aronofsky, réalisateur de Requiem for a dream» (անգլերեն). Mr Sizzle. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 «Sundance 2009 Composers of the Day - Clint Mansell» (անգլերեն). Broadcast Music, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  6. 6,0 6,1 «Clint Mansell Featuring Kronos Quartet — Requiem For A Dream - Remixed» (անգլերեն). Discogs.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  7. Heather Phares. «Requiem for a Dream» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  8. Andrew O'Hehir (2000 թ․ հոկտեմբերի 20). «Requiem for a Dream: Darren Aronofsky doesn't make movies about drugs. They are drugs» (անգլերեն). Salon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  9. Stephanie DePrez (2009 թ․ մարտի 27). «The Quirky Kronos Quartet» (անգլերեն). The Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  10. Jeremiah Kipp (2000 թ․ հոկտեմբերի 27). «Requiem for a Dream» (անգլերեն). Filmcritic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  11. ELISA BRAY (2011 թ․ հունվարի 28). «Duo Darren Aronofsky and Clint Mansell score on pointes» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  12. 12,0 12,1 «Requiem For A Dream Soundtrack CD» (անգլերեն). CD Universe. Արխիվացված է [www.cduniverse.com/search/xx/music/pid/1243049/a/Requiem+For+A+Dream.htm օրիգինալից] 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. Alex Godfrey (2010 թ․ նոյեմբերի 30). «Clint Mansell: Aronofsky, Reznor and Me, Part One» (անգլերեն). Sabotage Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  14. Roger Ebert (2002 թ․ նոյեմբերի 17). «The Movie Answer Man» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  15. Jarry Jonathan (2006 թ․ նոյեմբերի 8). «Corner Stone Cues Presents: "Requiem For A Tower"» (անգլերեն). SoundtrackNet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  16. «Various — Corner Stone Cues Presents Requiem For A Tower» (անգլերեն). Discogs. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  17. «Corner Stone Cues Presents: "Requiem For A Tower"» (անգլերեն). Amazon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  18. «Requiem for a Dream: Remixed» (անգլերեն). Amazon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել