Ռեքվիեմ երազանքի համար (ֆիլմ)
Ռեքվիեմ երազանքի համար (ռուս.՝ Requiem for a Dream), հոգեբանական դրամա` հիմնված Հուբերտ Սելբիի նույնանուն նովելի վրա։ Ռեժիսորը Դարեն Արոնոֆսկին է, գլխավոր դերերում են Էլեն Բյորստինը, Ջարեդ Լետոն, Ջենիֆեր Քոնելին և Մառլոն Ուեյանսը։ Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել 2000 թվականին։ Ֆիլմը պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն իր սրտի խորքում պահած ունի մի երազանք, որին հասնելու համար օգտագործում են տարբեր միջոցներ` ոմանք կամա, ոմանք էլ ակամա զոհ գնալով այդ միջոցներին[12]։
Սյուժե
խմբագրելԲրայթոն Բիչում ապրում է վաղուց այրիացած մի կին՝ Սառա Գոլդֆարբը։ Նրա ամենասիրելի զբաղմունքը հեռուստացույց դիտելն է։ Նա շարունակ դիտում է հեռուստացույց, մասնավորապես Թեփփի Թիբոնսի գովազդային հոլովակները։ Մի օր նա զանգ է ստանում. Նրան հրավիրում են մասնակցելու իր ամենասիրելի հոլովակին։ Կինը այնքան է ոգևորվում, այնքան է ուրախանում։ Չէ՞ որ իրականանում է իր երազանքը՝ հայտնվել մեծ էկրանին։ Նա սկսում է պատրաստվել։ Երբ ձեռքն է ընկնում որդու՝ Հարիի ավարտական երեկոյի նկարը, նա տեսնում է, թե որքան երիտասարդ ու խնամված էր այդ տարիներին։ Եվ որոշում է ջանք չխնայել՝ երիտասարդ Սառայի ողջ գրավչությունն ու հմայքը փոքր-ինչ վերականգնելու համար։ Նա ներկում է մազերը։ Որպեսզի կարողանա նորից կրել այն կարմիր զգեստը, որը կրում էր որդու ավարտական երեկոյի լուսանկարում, նա անցնում է դիետայի։ Իր նպատակին ավելի շուտ հասնելու համար նա ընդունում է իր ընկերուհու խորհուրդը և ընդունում մի շարք նիհարեցնող դեղեր ողջ օրը, իսկ գիշերն էլ հանգստացնող հաբեր է խմում։ Որդին՝ Հարրին, զգուշացնում է Սառային այդ դեղերից կախվածության և առողջության հնարավոր վնասման մասին, բայց Սառան կտրուկ մերժում է որդուն և ասում, որ իր երազանքն իրականանում է. մեծ էկրանին հայտնվելու հնարավորությունը իրեն ապրելու նոր իմաստ է տվել։ Օրեցօր նա ավելի է շատացնում դեղերի ընդունման չափաբաժինը՝ 2-ից 3, 3-ից՝ 4…. Արդյունքում Սառայի մոտ սկսվում են հալյուցինացիաներ։ Սրանց մասին Սառան պատմում է իր բժշկին։ Վերջինս նոր դեղահաբեր է նշանակում։ Սակայն Սառայի տեսիլքներն ու հալյուցինացիաները ավելի ուժեղ ու նյարդային են դառնում, նա աստիճանաբար կորցնում է կապը իրականության հետ։ Սառայի վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Նրա երևակայությունը իրեն տանում է դեպի իր սիրելի շոու, նա պատկերացնում է իրեն՝ հսկայական լսարանի առջև կանգնած։ Այս ողջ ընթացքում նա անհամբեր սպասում է իր սիրելի հեռուստաշոուից նամակի, որով պիտի նրան հայտնեին նկարահանման օրը։ Բայց նամակը չկար…
Հարրիի կերպարը
խմբագրելՀարրին Սառայի որդին է։ Նա վարում է արկածային ու խենթ կյանք իր ընկերուհու՝ Մերիոն Սիլվերի և լավագույն ընկերոջ՝ Թայրոն Լավի հետ։ Այս երեքը ներգրավված են թմրանյութի բիզնեսի մեջ։ Թայրոնը որոշում է օգնել իր ընկերներին և առաջարկում մուտք գործել թմրանյութի ապօրինի առք ու վաճառքի մեջ։ Գործարքը հաջող իրականացնելու դեպքում նրանց մեծ գումար էր սպասում։ Այս գումարի հետ ընկերներից յուրաքանչյուրը իր մի երազանքն էր կապում. Հարրին և Մերիոնը ուզում էին բացել իրենց սեփական հագուստի մոդելավորման խանութը և փախչել Մերիոնի ճնշող ու խիստ ծնողներից, Թայրոնը ուզում էր իր ընտանիքի՝ ցածր եկամուտ բերող շրջապատից, պատվել իր հանգուցյալ մոր հիշատակը և ամուր բիզնես հիմնել։ Սակայն շուտով Թայրոնը ձերբակալվում է՝ բռնվելով թմրավաճառքի պահին։ Հարրին վատնում է իրենց ողջ փողերը` ընկերոջը գրավի դիմաց ազատելու համար։
Այսպես, չունենալով այլևս գումար` 3 ընկերների համար առավել դժվար է դառնում հերոին գտնելը։ Նրանք չէին կարող երկար դիմանալ առանց թմրանյութի, նրանք թմրամոլներ էին։ Չկա գումար, չկա թմրանյութ։ Հարրին Մերիոնին առաջարկում է գումար վաստակելու միակ միջոցը այդ պահին՝ մարմնավաճառություն։ Մերիոնը սեռական կապի մեջ է մտնում իր հոգեբույժի հետ և այդպես կարողանում ինչ-որ չափով փրկել իրեն ու իր ընկերներին՝ հայթայթելով գումար թմրանյութի համար։ Բայց Հարրին կարծես չի գնահատում այս ամենը։ Նա ինքը Մերիոնին դրդում է նման քայլի և ապա սկսում է չնկատել աղջկան։ Նրանց միջև անդունդ է առաջանում, և նրանց հարաբերությունները կամաց-կամաց սկսում են խզվել։ Հարրին և Թայրոնը գնում են մի թմրավաճառի մոտ, սակայն այնտեղ ծեծկռտուք է սկսվում, և նրանք այդպես էլ չեն կարողանում գնել իրենց հերոինը։ Վերադառնալով առանց թմրանյութի՝ Հարրին սկսում է վիճել Մերիոնի հետ և նրան է տալիս մեկ այլ թմրավաճառի՝ «Փոքրիկ Ջոնի» հեռախոսահամարը, որը պատրաստ էր թմրանյութեր տրամադրել սեռական հարաբերությունների դիմաց։
Սառան դեռ շարունակում է մնալ նույն գերլարված հոգեկան վիճակում։ Նա տեսնում է իրեն իր երազանքերի շոուն վարելիս, բայց մյուս աստղերն ու հանդիսատեսները ծիծաղում են և ծաղրում նրան՝ իր անբարենպաստ կենսական պայմանների համար։ Հալյուցինացիները հասնում են իրենց գագաթնակետին։ Սառան ճամփա է ընկնում դեպի հեռուստաընկերություն։ Անհանգստանալով կնոջ անկանոն հոգեվիճակի համար՝ ստուդիայի անվտանգության աշխատակիցը դիմում է բժիշկներին։ Սառան ակամա հայտնվում է հոգեբուժական բաժանմունքում, որտեղ ենթարկվում է անհաջող բժշկական բուժման։ Նա ենթարկվում է էլեկտրաշոկի թերապիայի՝ գոնե վերջնականապես իր խելքը կորցնելու համար։
Սյուժեի հետագա զարգացումը
խմբագրելՀարրին և Թայրոնը մեկնում են Մայամի` այնտեղ ինչ-որ գումար աշխատելու։ Սակայն ճանապարհին Հարրիի վիճակը վատանում է, և նրան տեղափոխում են հիվանդանոց Ջորջիայում։ Բժիշկը նկատում է թմրամոլության ախտանիշներ։ Հարրիին և Թայլոնին ձերբակալում են։ Թայրոնը ստիպված էր դիմակայել որպես պատիժ հարկադրված աշխատանքին, ռասիստ բանտակիցների ճնշումներին և առանց թմրադեղերի ապրելուն։ Հարրին բանտախցից տեղափոխվում է հիվանդանոց, որպեսզի բժիշկները կարողանան անդամահատել նրա ձեռքը, որն արդեն լիովին քայքայվել էր թմրանյութերից ու սրսկումներից։ Մերիոնը կապվում է Հարրիի տված հեռախոսահամարի տեր «Փոքրիկ Ջոն» թմրավաճառի հետ և իրեն զոհաբերելով՝ սեռական հարաբերությունների մեջ է մտնում տարբեր մարդկանց հետ և կարողանում է թմրանյութեր գտնել իր համար։
Ֆիլմի ավարտը
խմբագրելՖիլմն ավարտվում է հերոսներից յուրաքանչյուրի՝ իր երազած ապագային ուղղված հայացքով։ Սառան երազում է, թե ինչպես է շահում մեծ մրցանակը։ Այդ պահին նրա որդին հայտնվում է և ջերմորեն շնորհավորում էկրանների թագուհի դարձած մորը։ Իր երևակայության մեջ Հարրին նշանված է Մերիոնի հետ։ Սառան ու Հարրին գրկում են միմյանց, հանդիսատեսը ծափահարում է, բեմը շողում է լույսերով։
Դերասանական կազմ
խմբագրել- Էլեն Բյորստին` Սառա Գոլդֆարբի դերում
- Ջարեդ Լետո` Հարրի Գոլդֆարբի դերում
- Ջենիֆեր Քոնելի` Մերիոն Սիլվերի դերում
- Մառլոն Ուեյանս` Թայրոնի դերում
- Քրիստոֆեր Մք. Դոնալդ` Թեփփի Թիբբոնսի դերում
- Մարկ Մարգոլիս` Պրն. Ռաբինովիցի դերում
- Լուիս Լասսեր` Ադայի դերում
- Մարցիա Ջին Կուրց` Ռաեի դերում
- Սին Գուլլեթի` Առնոլդի` Մերիոնի հոգեբույժի դերում
- Կեյֆ Դեյվիդ` Փոքրիկ Ջոնի դերում
- Դայլան Բեյքըր` բժշկի դերում
- Աջայ Նաիդու
- Բեն Շենքմեն` բժիշկ Սփենսերի դերում
- Հյուբերտ Սելբի` ծիծաղող պահակի դերում
- Դարեն Արոնոֆսկի՝ այցելուի դերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.ew.com/article/2000/10/13/movie-review-requiem-dream
- ↑ http://www.imdb.com/title/tt0180093/
- ↑ 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film747961.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Requiem for a Dream — 2000.
- ↑ http://www.kinokalender.com/film3322_requiem-for-a-dream.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.bbfc.co.uk/releases/requiem-dream-2001-3
- ↑ 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/requiem-dla-snu
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.adorocinema.com/filmes/filme-26602/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=26602.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt0180093/fullcredits
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=requiemforadream.htm
- ↑ «Festival de Cannes: Requiem for a Dream». Festival-Cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2015-02-14 Wayback Machine (անգլ.) (դիզայն-ստուդիայի արխիվում)
- Ռեքվիեմ երազանքի համար(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում