Լեչո
Լեչո (հունգ.՝ lecsó), հունգարական խոհանոցի դասական ուտեստ, շատ տարածված է Եվրոպայի երկրներում։
Լեչոյի բաղադրիչները | |
հունգարական | |
Ծագում | |
Ենթատեսակ | ստյու և սննդամթերք |
Առաջացման երկիր | Հունգարիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ |
Lecsó Վիքիպահեստում |
Ինչպես մնացած հայտնի ուտեստները չունեն ճշգրիտ բաղադրատոմս, այդպես էլ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր տան տիկին պատրաստում է այն իր ձևով։ Բաղադրատոմսում հաստատուն են մնում երեք բարնջարեղեններ. քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ։
Հաճախ լեչոն կատարում է խավարտի դեր, ինչպես ասում ենք, Գերմանիայի արևելյան շրջաններում՝ խորոված գրիլի մսի, երշիկի կամ նրբերշիկի վրա։
Լեչոյի բաղադրատոմսի մեջ են մտնում տարբեր մսային մթերք (Հունգարիայում հաճախ օգտագործվում են խոզապուխտի երշիկ կամ ապխտած միս)։ Դասական հունգարական լեչոն պատրաստվում է որպես առանձին ուտեստ, երբ այն պատրաստ է լինում, նրան ավելացնում են հարված ձվեր[1], ուտում են սպիտակ հացով։
Լեչոն շատ նման է ֆրանսիական ռատատույին։
Բաղադրիչներ
խմբագրելՊատրաստման եղանակ
խմբագրելՊատրաստման սկզբում անհրաժեշտ է ջուր եռացնել, այդ ընթացքում՝ լոլիկները լվանալ և գցել եռացած ջրի մեջ, որպեսզի կեղևը հեշտությամբ դուրս գա։ Մաքրած լոլիկները կտրատել, լցնել կաթսայի մեջ և եփել։ Ապա կտրատել պղպեղները, ավելացնել լոլիկին և եռացնել։ Երբ պղպեղը եփվի, փափկի, աղ ավելացնել։ Կանաչին կտրատել, ավելացնել լեչոյին։ Երբ կանաչին եփվի, անմիջապես լցնել բանկաների մեջ և փակել[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Լեչո
-
Շնիցել Լեչոյով
-
Լեչոն պատրաստելիս
-
Լեչոյի դասական տեսք
-
Տնային պայմաններում փակված լեչո