Ռեհան կամ շահասպրամ (լատին․՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։

ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։

Անվանում

խմբագրել

Լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ ὤκιμον - «ռեհան», չունենալով հստակ ստուգաբանություն[1]։

Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։

Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։

Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։

Կիրառուում

խմբագրել

Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։

Բժշկության մեջ

խմբագրել

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

Քիմիական կազմ

խմբագրել
 
Ocimum tenuiflorum

Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %։ Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։

Դասակարգում

խմբագրել
 
Ocimum americanum
 
Ocimum tenuiflorum
Տեսակներ
խմբագրել

Հայտնի է 69 տեսակ[2]։

Տաքսոնոմիա

խմբագրել

Ռեհանի դասը մտնում է Nepetoideae ենթաընտանիքի, շրթնածաղկավորներ (Lamiaceae) ընտանիքի և Lamiales կարգի մեջ։

  ավելի քան 21 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելի քան 3 ցեղ  
         
  կարգ Շրթնածաղկավորներ     ենթաընտանիք Nepetoideae     դաս
ռեհան
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Խուլեղինջազգիներ     ցեղ Ռեհանազգիներ    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 8 ենթաընտանիք   52 դաս
     

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band II. — Carl Winter’s Universitätsbuchhandlung. — Heidelberg, 1960. — С. 1145.
  2. List of species Ocimum (անգլ.)

Գրականություն

խմբագրել
  • Волкова Е. В. Род 1308. Базилик — Ocimum L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 641. — 703 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհան» հոդվածին։