Մկներ (լատին․՝ Muridae), կաթնասունների դասի կրծողների ընտանիք։ Ներառում է շուրջ 1500 կենդանիներ, որոնք դասակարգվում են 7 ընտանիքներում՝

  • մկնայիններ,
  • համեստերայիններ,
  • նեզոմիդայիններ,
  • ճագարամկնայիններ,
  • կուրամկնայիններ,
  • մկնանման համստերներ
  • փշաքնամոլներ։

Մկնաիների դասում են 5 ենթաընտանիքներում, որոնցից նշանավոր են մկները և ավազամկները։ Մկնայիները տարածված են բոլոր աշխարհամասերում։ Մեծ մասը բնակվում է գետնափոր բներում։ Սնվում են սերմերով, երբեմն միջատներով և փոքր կաթնասուներով։ Մկնայիների նշանավոր ներկայացուցիչներ են անտառային և դաշտային մկները։

Հանդիպում են համարյա ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարվել են Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, նաև շատ կղզիներ։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ (Phloeomys cumingi)։ Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։

Սննդառություն խմբագրել

Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։

Կենսակերպ խմբագրել

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ։

Տեսակներ խմբագրել

Տնային մուկ խմբագրել

Տնային մուկը (լատին․՝ Mus musculus) տարածված է ամբողջ աշխարհում, չի բնակվում միայն Արկտիկայում, Անտարկտիդայում և բարձրալեռնային շրջաներում։ Ունի 5 ենթատեսակ։ Տնային մուկը կապված է մարդու հետ, տարածված է հատկապես մարդկանց բնակավայրերում։ Անապատային շրջաներում ապրում է օազիսների և ջրավազանների հարևանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


  Ընթերցե՛ք «մկներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկներ» հոդվածին։