Ռազմաօդային ուժեր
Ռազմա-օդային ուժերը (ՌՕՈՒ) կամ ռազմաօդային նավատորմը (ՌՕՆ), անգլերեն՝ Air Force կամ Air Army[1] պետության զինված ուժերի (ԶՈՒ) տեսակ է, որի գործառույթների մեջ մտնում են
- տիեզերքում, օդային տարածությունում, ցամաքում, ծովում ստորջրյա և վերջրյա հակառակորդի հետ պայքարը,
- դեսանտի փոխադրումը,
- զինամթերքի և սարքավորումների առաքումը,
- օդային հետախուզումը,
- օժանդակ օդանավերի օգնությամբ եղանակի հետախուզումը։
Ռազմա-օդային ուժերը Զինված ուժերի կարևոր բաղադրամասն են։
ՌՕՈՒ-ն ներառում է.
- ռազմական ավիացիան կամ ռազմական օդուժը,
- հատուկ զորքերը կամ մասնագիտական զորքերը,
- հատուկ ծառայութունները կամ մասնագիտական ծառայությունները։
Օրինակ. բացի ավիացիայից՝ օդուժից, որոշ երկրների ռազմաօդային ուժերը, ունեն՝ հետախուզության, կապի, ռադիոտեխնիկական ապահովման և կառավարման ավտոմատ համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), ինժեներական (ճարտարագիտական), ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ), տոխոգեոդեզիական (տեղագրա-երկրագիտական), որոնողա-փրկարարական, օդերևութաբանական, օդանավարկման (նավիգացիոն), բարոյա-հոգեբանական, նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ), բժշկական ապահովման, ռազմական կառավարման մարմինների ապահովման և պահպանության զորամասեր և ստորաբաժանումներ[2]։
Զանազան պետություններում ՌՕՈՒ-ն կարող է հանդես գալ կամ որպես ԶՈՒ-ի ինքնուրույն տեսակ կամ միասնական զորատեսակ լինել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հետ միասին[3]։
ՌՕՈՒ-ի զորատեսակներն են.
- հեռահար գործողության (ռազմավարական) օդուժ,
- ճակատային օդուժ,
- ռազմափոխադրական օդուժ,
- սանիտարական օդուժ[3]։
Պետության բանակի, այսինքն՝ ցամաքային զորքերի (ՑԶ), ինչպես նաև՝ Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) և Հակաօդային պաշտպանության զորքերի (ՀՕՊ) կազմում կարող են լինել համապատասխանաբար՝
- բանակային օդուժ, այսինքն՝ ցամաքային զորքերի օդուժ (հիմնականում՝ ուղղաթիռներ),
- ծովային օդուժ, որը կարող է լինել տախտակամածային և առափնյա բազավորման,
- հակաօդային պաշտպանության օդուժ (ՀՕՊ-ի օդուժ)[3]։
Կարող է լինել նաև ռազմավարական միջուկային ուժերի օդուժ (օրինակ, Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի՝ ՌՆՀԶ-ի օդուժը)։ Նշված օդուժի զորատեսակները սովորաբար չեն մտնում պետության ՌՕՈՒ-ի կազմի մեջ[3]։
Օդուժի կազմավորումները
խմբագրելՍտորև ներկայացված են պետության զինված ուժերի ՌՕՈՒ-ի կամ ՌՕՆ-ի զորատեսակների հիմնական կազմավորումները (ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները և զորամիավորումները)[4]։
Կազմավորումների անվանումները | Զորատեսակը | Կազմի մեջ | Մշտական կամ ժամանակավոր |
---|---|---|---|
Անձնակազմ | Օդուժ (Ռազմավարական օդուժ, Բանակային օդուժ, Փոխադրական օդուժ, Ծովային օդուժ) | օղակ (ջոկատ) | Մշտական |
Օղակ (ջոկատ) | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Էսկադրիլիա | Մշտական |
Էսկադրիլիա | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Գունդ (Զորագունդ կամ Ավիագունդ), առանձին էսկադրիլիա (դիվիզիոն) | Մշտական |
Գունդ, առանձին էսկադրիլիա (դիվիզիոն) | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Բրիգադ | Մշտական |
Բրիգադ | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Դիվիզիա (էսկադրա) | Մշտական |
Դիվիզիա (էսկադրա) | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Օդուժի կորպուս, ավիացիոն կորպուս | Մշտական |
Օդուժի կորպուս (ավիացիոն կորպուս) | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Օդային բանակ (ԽՍՀՄ) | Մշտական |
Օդային բանակ | Օդուժ (ռազմավարական, բանակային, փոխադրական, ծովային) | Ռազմաօդային ուժեր (Ռազմաօդային նավատորմ) | Մշտական |
Ռազմաօդային ուժեր (Ռազմաօդային նավատորմ) | Օդուժ | Զինված ուժեր | Մշտական |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://en.wikipedia.org/wiki/Air_force
- ↑ «"С.в." ВВС ВС России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%BE%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B4%D1%83%D1%88%D0%BD%D1%8B%D0%B5_%D1%81%D0%B8%D0%BB%D1%8B
- ↑ * ВВС ВС России. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine