Ջորջե Էնեսկու (ռումիներեն՝ George Enescu; օգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3][…], Ջորջե Էնեսկու, George Enescu, Botoșani County, Ռումինիայի թագավորություն - մայիսի 4, 1955(1955-05-04)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։

Ջորջե Էնեսկու
Բնօրինակ անունռումիներեն՝ George Enescu
Ծնվել էօգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3][…]
Ջորջե Էնեսկու, George Enescu, Botoșani County, Ռումինիայի թագավորություն
Երկիր Ռումինիա և  Ֆրանսիա[4]
Մահացել էմայիսի 4, 1955(1955-05-04)[1][2][3][…] (73 տարեկան)
Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6] և Grave of Enesco
Ժանրերօպերա, սիմֆոնիա, կամերային երաժշտություն և piano repertoire?
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, դաշնակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և երաժշտագետ
Գործիքներջութակ և դաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա, Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց, Չիկիի երաժշտական ակադեմիա, George Enescu Philharmonic Orchestra?, New York Philharmonic Orchestra? և BBC Symphony Orchestra?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինMarie Cantacuzène?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 George Enescu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից։ Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով։ Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով։ 1895 թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրիել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում։ 1923 թ. առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր։ 1920-1930 թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946 թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946 թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919 թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ։ Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ։

Ստեղծագործություն խմբագրել

Էնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիզմի բանաստեղծությունների վրա և այլն։ Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո։

Հետագայում Էնեսկուի երաժշտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում՝ («Էդիպ» օպերա 1910-1931 թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը։ Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902 թթ.)։ Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ։

Ճանաչում խմբագրել

Էնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով։ Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը։ Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը։ Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն։

Գրականություն խմբագրել

  • Voicana M. George Enescu. București։ Editura Academiei Republicii Socialiste România, 1971
  • Malcolm N. George Enescu։ his life and music. London։ Toccata Press, 1990
  • Samson J. Placing genius։ the case of George Enescu. Trondheim։ Norwegian University of Science and Technology, 2006
  • Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
  • Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Էնեսկու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 55