Ժինեթ Նևյո

(Վերահղված է Ժինեթ Նեվյոից)

Ժինեթ Նևյո (ֆր.՝ Ginette Neveu, օգոստոսի 11, 1919(1919-08-11)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 28, 1949(1949-10-28)[1][2][3], Ազորյան կղզիներ), ֆրանսիացի ջութակահար։

Ժինեթ Նևյո
Ժինեթ Նևյո.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Ginette Neveu
Ծնվել էօգոստոսի 11, 1919(1919-08-11)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 28, 1949(1949-10-28)[1][2][3] (30 տարեկան)
Ազորյան կղզիներ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

Նևյոն ծնվել է երաժշտական ընտանիքում և ջութակի առաջին դասերը ստացել է մորից։ Նա առաջին համերգը տվել է Փարիզի Գաբրիել Պյեռնեի նվագախմբի հետ երբ յոթ տարեկան էր։ 11 տարեկան հասակում ավարտելով Փարիզի կոնսերվատորիան Ժինեթ Նևյոն շարունակում է կատարելագործել իր վարպետությունը սկզբում Ջորջե Էնեսկուի, ապա Կարլ Ֆլեշի մոտ։ 1935 թվականին Վենյավսկու անվան ջութակահարների մրցույթում հաղթելով (Դավիդ Օյստրախին երկրորդ տեղում թողնելով) Նեվյոն միջազգային համբավ է ձեռք բերում։ Այդ օրվանից սկսում է նրա մենահամերգների շրջանը։ Մեծ հաջողությամբ են անցնում Լեհաստանի, Գերմանիայի (1935), Խորհրդային Միությունում (1936), ԱՄՆ-ի և Կանադայի (1937) մենահամերգները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզիբը խանգարեց այս համերգաշարին, սակայն արդեն 1945 թվականին նա ելույթ ունեցավ Լոնդոնում։ Երկու տարի անց Նեվյոն ելույթներ ունեցավ ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում։ 1949 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզից ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանավը, որով թռնում էին Ժինեթ Նևյոն և իր եղբայրը Ազորյան կղզիների մոտ ենթարկվեց վթարի։ 48 ուղևորներից և ոչ մեկը չփրկվեց։

Ժինեթ Նևյոյի կատարողական արվեստը առանձնացել է ոճի սուր զգացումով և վիրտուոզությամբ։ Չնայած կարճ ստեղծագործական կյանքին, երաժշտական քննադատները ընդունել են նրան որպես իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.

ԳրականությունԽմբագրել

  • M.-J. Ronze-Neveu։ Ginette Neveu. - Paris, 1952