Ջորջ Փոյա (դեկտեմբերի 13, 1887(1887-12-13)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 7, 1985(1985-09-07)[1][2], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի մաթեմատիկոս: Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով: Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով:

Ջորջ Փոյա
հունգ.՝ Pólya György
George Pólya ca 1973.jpg
Ծնվել էդեկտեմբերի 13, 1887(1887-12-13)[1][2]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 7, 1985(1985-09-07)[1][2] (97 տարեկան)
Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանAlta Mesa Memorial Park[3]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ստենֆորդի համալսարան[2], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[2] և Բրաունի համալսարան[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ և կոմբինատորիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1912)[2], Վիեննայի համալսարան (1911), Berzsenyi Dániel High School (Budapest)? (1904)[2] և Գյոթինգենի համալսարան (1913)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԼիպոտ Ֆեյեր
Եղել է գիտական ղեկավարFritz Gassmann?[4], Alice Roth?[4], Albert Edrei?[4], Հանս Ալբերտ Այնշտայն[4], Albert Pfluger?[4], James J. Stoker?[4], Alfred Aeppli?[4], Michael Israel Aissen?[4], Florian Eggenberger?[4], Gottfried Grimm?[4], Jeremy Kilpatrick?[4], Imre Lakatos?[4] և Walter Saxer?[4]
ՀայրJakab Pólya?[2]
George Pólya Վիքիպահեստում

Կյանքը և աշխատանքըԽմբագրել

Նա ծնվել է Բուդապեշտում, անվանակոչվել է Փոյա Գեորգի: Ծնողները Աննա Դյուչը (մայր) և Ջեյքաբ Փոյան (հայր) են: Թեև նրա ծնողները կրոնասեր էին, և նա կնքվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, այնուհանդերձ, Ջորջ Փոլյան հետագայում նախընտրեց դառնալ ագնոստիկ: Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա մինչև կյանքի և կարիերայի վերջ՝ մնաց Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս: Փոյան աշխատել է բազմաթիվ մաթեմատիկական թեմաների շուրջ. մաթեմատիկական անալիզ, թվերի թեորեմ, շարքեր, երկրաչափություն, հանրահաշիվ, կոմբինատորիկա և հավանականութուն:

Մահացել է Պալո Ալտո, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում:

ԳործունեությունԽմբագրել

Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն): Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը: Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2): «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին: Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ:

2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն: Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար: Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ:

Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից: Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից: Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»:

ԺառանգությունԽմբագրել

Փոյայի պատվին ստեղծվել է մաթեմատիկայի կենտրոն` Այդահոի համալսարանում: Մաթեմատիկայի կենտրոնը հիմնականում կենտրոնանում է սովորողներին հանրահաշիվ սովորեցնելու վրա:

ԾանոթագրություններԽմբագրել