Հանս Ալբերտ Այնշտայն
Հանս Ալբերտ Այնշտայն (գերմ.՝ Hans Albert Einstein, մայիսի 14, 1904[1], Բեռն, Շվեյցարիա[2][3] - հուլիսի 26, 1973[4], Վուդս Հոլ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), շվեյցարացի, հետագայում ամերիկացի հիդրոտեխնիկ-ինժեներ և մանկավարժ, Ալբերտ Այնշտայնի և Միլևա Մարիչի երկու որդիներից ավագը՝ նրանց միակ թոռան՝ Բեռնարդ Սիզեր Այնշտեյնի հայրը։
Հանս Ալբերտ Այնշտայն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1904[1] Բեռն, Շվեյցարիա[2][3] |
Մահացել է | հուլիսի 26, 1973[4] (69 տարեկան) Վուդս Հոլ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6] բնական մահով |
Գերեզման | Վուդս Հոլ |
Բնակության վայր(եր) | Շվեյցարիա, Գերմանիա, ԱՄՆ և Սմիչով[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեյցարիա |
Դավանանք | հուդայականություն[7] |
Մասնագիտություն | ճարտարագետ, ուսուցիչ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1936) |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և անգլերեն |
Գիտական ղեկավար | Ջորջ Փոյա |
Եղել է գիտական ղեկավար | Marcel Frenette? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Ռոբոզ Այնշտայն |
Երեխա(ներ) | Բեռնարդ Սիզեր Այնշտեյն և Էվելին Այնշտայն |
Հայր | Ալբերտ Այնշտայն[7][3] |
Մայր | Միլևա Մարիչ[7][3] |
Կայք | einstein-website.de |
Hans Albert Einstein Վիքիպահեստում |
Հանս Այնշտայնը Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի հիդրոտեխնիկայի պրոֆեսոր[8][9]։ Լայնորեն հայտնի է դարձել նստվածքային ապարների տեղափոխման իր ուսումնասիրություններով[10]
Կենսագրություն
խմբագրելՀանս Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879 թվականի մայիսի 14-ին,Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Ալբերտ Այնշտեյնը, այն ժամանակ աշխատել է որպես փորձագետ արտոնագրային գերատեսչությունում։ Նրա կրտսեր եղբայր Էդուարդ Այնշտայնը ծնվել է 1910 թվականին և մահացել ծանր հոգեկան հիվանդությունից 1969 թվականին[11]։ Նրանց ծնողներն ամուսնալուծվել են 1919 թվականին՝ հինգ տարի առանձին ապրելուց հետո։ Որդիները Շվեյցարիայում են մնացել մոր հետ, հայրը, ով տեղափոխվել է Բեռլին, հաճախ է այցելել նրանց։
Հանս Այնշտայնը նախ գնացել է ծնողների հետքերով և ընդունվել Ցյուրիխի պոլիտեխնիկում, բայց ընտրել է ոչ թե տեսական գիտությունները, այլ ճարտարագիտությունը։ 1926 թվականին նրան շնորհվել է քաղաքացիական շինարարության բնագավառի դիպլոմ։ 1926-1930 թվականներին Հանս Այնշտայնը Դորտմունդում աշխատել է կամուրջի շինարարության նախագծման կոնստրուկտոր։ 1936 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Նրա դոկտորական ատենախոսությունը՝ «Խորքային բեռնվածության փոխանցումը որպես հավանական խնդիր» (Der Geschiebetriebals Wahrscheinlichkeitsproblem), համարվել է նստվածքային ապարների տեղափոխման վերաբերյալ վերջնական աշխատանք[12]։
Հանսի հայրը՝ Ալբերտ Այնշտայնը, լքել է Գերմանիան 1933 թվականին՝ նացիստների կողմից հակասեմական ոտնձգությունների և սպառնալիքների պատճառով։ Հոր խորհրդով Հանս Այնշտայնը նույնպես (1938) Շվեյցարիայից գաղթել է Գրինվիլ, Հարավային Կարոլինա։ 1938 թվականի դեկտեմբերին նա դիմել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ Կնոջ ազդեցության ներքո Հանս Ալբերտը մտերմացել է «Քրիստոնեական գիտություն» մարգինալ աղանդի հետ, ինչը ողբերգական հետևանքներ է ունեցել․ Ամերիկա ժամանելուց մի քանի ամիս անց Հանս Ալբերտի վեցամյա որդին՝ Կլաուսը, հիվանդացել է դիֆտերիայով և մահացել, քանի որ աղանդի գաղափարախոսությունն արգելել է դիմել բժիշկներին։ Հայրն այցելել է Հանս Ալբերտին, նրանք միասին շրջել են անտառներում և քննարկել ինժեներական խնդիրներ, նրանք մի քանի շրջագայություններ են կատարել Ամերիկայում[13]։
1938-1943 թվականներին Հանս Այնշտեյնն աշխատել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունում՝ ուսումնասիրելով նստվածքային ապարների փոխադրումը։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ տեղափոխվելուց հետո (1943) շարունակել է համագործակցել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հետ։ 1947 թվականին Բերքլիի համալսարանում նա զբաղեցրել է հիդրոտեխնիկայի դոցենտի պաշտոնը, որտեղ դարձել է պրոֆեսոր, այնուհետև՝ պատվավոր պրոֆեսոր։
Հանս Այնշտայնը շրջել է աշխարհով մեկ, մասնակցել հիդրոտեխնիկական կոնֆերանսների։ Նա մոլի նավաստի է եղել՝ հաճախ գործընկերներին և ընտանիքին էքսկուրսիաներ է տարել Սան Ֆրանցիսկոյի ծովածոց։ Իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում նա հազարավոր լուսանկարներ է արել, որոնցից շատերը ներկայացրել է որպես սլայդ շոուներ։ Սիրել է երաժշտություն (այդ մասին նույնիսկ նշված է նրա գերեզմանաքարի վրա), նվագել է ֆլեյտա և դաշնամուր[14]։ Նա արժեքավոր հիշողություններ է թողել հոր մասին, մասնավորապես՝ երաժշտության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին[15]։
1955 թվականին Հանս Ալբերտը Սան Ֆրանցիսկոյից մեկնել է մահամերձ հոր մոտ՝ վերջին հրաժեշտը տալու։
1973 թվականի հուլիսի 26-ին Հանս Այնշտայնը Մասաչուսեթս նահանգի Վուդս Հոլում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ վատ է զգացել, ընկել է և մահացել սրտային անբավարարությունից[16]։
Անձնական կյանք
խմբագրել1927 թվականին Հանս Ալբերտ Այնշտայնն ամուսնացել է գերմաներեն լեզվի և գրականության ուսուցչուհի Ֆրիդա Կնեխտի (1895-1958) հետ[15]։ Հայրը՝ Ալբերտը, հավանություն չի տվել Ֆրիդային այնպես, ինչպես իր ծնողները ժամանակին Միլևին[17]։ Այնշտայնն ու Ֆրիդան չորս երեխա են ունեցել՝
- Բեռնարդ Սիյզեր Այնշտայն (հուլիսի 10, 1930 - սեպտեմբերի 30, 2008)[18], ֆիզիկոս և ինժեներ։
- Կլաուս Մարտին Այնշտայնը (1932-1939)[19], մահացել է դիֆտերիայից վեց տարեկանում[20]։
- Դեյվիդ Այնշտայնը (1939, հոկտեմբեր-նոյեմբեր), չի ապրել նույնիսկ մեկ ամիս[21]։
- Էվելին Այնշտայն (մարտի 28, 1941 - ապրիլի 13, 2011), որդեգրված դուստր։ Նրա ծննդյան հանգամանքներն անհայտ են, ըստ չհաստատված լուրերի՝ նա հայր Այնշտայնի ապօրինի դուստրն է[22][23]։
Ֆրիդան մահացել է 1958 թվականին, իսկ մեկ տարի անց Հանս Ալբերտն ամուսնացել է նեյրոքիմիկոս Էլիզաբեթ Ռոբոզի հետ (1904-1995)[24]։
Ճանաչում
խմբագրելՀանս Այնշտայնը արժանացել է[25]
- Գուգենհայմի կրթաթոշակի (1953),
- Ամերիկյան Ինժեներ-շինարարների Միության մրցանակների, հետազոտությունների համար (1959 և 1960 թվականներին),
- Կալիֆոռնիայի համալսարանի «theBerkeleyCitation» մրցանակի (1971),
- ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության պատվոգիր (1971),
- Ամերիկյան ինժեներ- մեխանիկների միության Ճանաչման վկայականի, Applied Mechanics Reviews ամսագրում ավելի քան 20 տարվա «նվիրված և բացառիկ ծառայության» համար (1972)։
Հիդրոտեխնիկայի բնագավառում նրա ակնառու նվաճումները մեծարելու համար 1988 թվականին Ամերիկյան ինժեներ-մեխանիկների միությունը հիմնել է Հանս Ալբերտ Այնշտայնի մրցանակը, ամենամյա մրցանակ, որը տրվում է նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունենում այդ բնագավառում[26][27]։
Հանս Ալբերտ Այնշտայնի աշխատանքները պահվում են Ռիվերսայդի Կալիֆորնիական համալսարանի Ջրային ռեսուրսների արխիվում[28] և Այովայի համալսարանի հատուկ արխիվում[29]։
Արվեստում
խմբագրելՀանս Ալբերտի կյանքն ու նրա ոչ սովորական հարաբերությունները հոր հետ արտացոլված են ամերիկյան 10 մասանոց հեռուստաֆիլմում։
Մատենագիտություն
խմբագրել- Einstein, H. A. (1950). "The bed-load function for sediment transportation in open channel flows". United States Department of Agriculture Technical Bulletin 1026. Washington DC, 1950
- H. A. Einstein, Hsieh Wen Shen, Sedimentation։ Symposium to honor H. A. Einstein, edited and published by Wen Shen Hsieh, University of California, 1972
- Ettema, R., and Mutel, C.F., (2004) Hans Albert Einstein։ Innovation and Compromise in Formulating Sediment Transport by Rivers, Journal of Hydraulic Engineering ASCE, June, 477-486
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Thomas Fuchs, «Einstein, Hans Albert», dans Dictionnaire historique de la Suisse, Berne.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/1973/07/27/archives/dr-hans-albert-einstein-dies-physicist-was-river-authority-overcame.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.geni.com/people/Hans-Albert-Einstein/6000000009494798754
- ↑ 6,0 6,1 6,2 Alice Calaprice, Daniel Kennefick, Robert Schulmann, An Einstein Encyclopedia, Princeton University Press, 2015, ISBN 9781400873364, p. 57
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Digitalizované pobytové přihlášky pražského policejního ředitelství (konskripce) 1850-1914
- ↑ «University of California In Memoriam». www.lib.berkeley.edu. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Short life history: Hans Albert Einstein». www.einstein-website.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «University of California: In Memoriam, March 1976». texts.cdlib.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Dark Side of Einstein Emerges in His Letters». nytimes.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Hans Albert Einstein: His Life as a Pioneering Engineer. — ISBN 978-0-7844-7829-5 Accessed August 31, 2016.
- ↑ Айзексон, 2015, Глава «Смерть Эльзы»
- ↑ R. Ettema and C. F. Mutel Hans Albert Einstein: His Life as a Pioneering Engineer. — 2014. — С. 183. — ISBN 978-0-7844-7829-5
- ↑ 15,0 15,1 Айзексон, 2015, Глава «Основные действующие лица»
- ↑ Küpper, Hans-Josef. «Short life history: Hans Albert Einstein». Einstein-website.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Айзексон, 2015, Глава «Напарницы»
- ↑ «An Einstein Encyclopedia : Bernhard Einstein». Princeton University Press. 2015.
- ↑ «An Einstein Encyclopedia : Klaus Einstein». Princeton University Press. 2015.
- ↑ «Einstein on Death of Six-Year Old Grandson». Shapell Manuscript Collection. Shapell Manuscript Foundation.(չաշխատող հղում)
- ↑ «einstein-website.de». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Айзексон, 2015, Эпилог
- ↑ Martin, Douglas (2011 թ․ ապրիլի 18). «Evelyn Einstein Dies at 70; Shaped by a Link to Fame». New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Dennis Overbye: Einstein in Love: A Scientific Romance [retrieved 26 May 2016].
- ↑ Johnson, J. W., D. K. Todd and R. L. Wiegel. «Inventory of the Hans Albert Einstein Papers, 1937-1972». Online Archive of California. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Hans Albert Einstein Award | ASCE». www.asce.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Hans Albert Einstein Award | ASCE | Past Award Winners». www.asce.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Inventory of the Hans Albert Einstein Papers, 1937—1972 Online Archive of California
- ↑ «Papers of Hans Albert Einstein». Special Collections & University Archives The University of Iowa Libraries. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ալբերտ Այնշտայն» հոդվածին։ |