Ջորջ Սել (անգլ.՝ George Szell, հունիսի 7, 1897(1897-06-07)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 30, 1970(1970-07-30)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), գերմանացի և ամերիկացի դիրիժոր, դաշնակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։

Ջորջ Սել
George Szell.png
Բնօրինակ անունանգլ.՝ George Szell
Ծնվել էհունիսի 7, 1897(1897-06-07)[1][2][3][…]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էհուլիսի 30, 1970(1970-07-30)[1][2][3][…] (73 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանArlington Memorial Park[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դասական դաշնակահար, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՆոր Դպրոց և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց
ԼեյբլEpic Records և His Master's Voice?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Commons-logo.svg George Szell Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
1909 թվական. Սելը 12 տարեկանում

Սելը ծնվել է հունգարա-հրեական ընտանիքում։ Մեծացել է Վիեննայում, որպես դաշնակահար սովորել Ռիխարդ Ռոբերտի մոտ՝ Ռուդոլֆ Սյորկինի հետ միաժամանակ, ում հետ նա հետագայում երկարատև համագործակցել է[5]։ Նա Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում Օյսեբիուս Մանդիչևսկու հետ սովորել է կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն։ Որոշ ժամանակ սովորել է նաև Մաքս Ռեգերի հետ Լայպցիգի կոնսերվատորիայում։ 10 տարեկանում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 14 տարեկանում կատարել իր ստեղծագործությունները։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Սելը որպես դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել 1914 թվականին Բեռլինի Բլյուտներ նվագախմբի հետ։ Մինչև 1916 թվականը նա Բեռլինի Թագավորական ներկայացումներ օպերային թատրոնի երկրորդ դիրիժորն է եղել, իսկ 1917-1918 թվականներին եղել է Ստրասբուրգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։ 1919-1924 թվականներին աշխատել է Պրահայում, Դարմշտադում և Դյուսելդորֆում, 1924-1929 թվականներին ղեկավարել է Գերմանիայի պետական ​​օպերայի նվագախումբը և միաժամանակ եղել Բեռլինի Բարձրագույն երաժշտական ​​դպրոցի պրոֆեսոր։ 1929-1937 թվականներին եղել է Նոր գերմանական թատրոնի երաժշտական ​​ղեկավար և Պրահայի Գերմանական երաժշտական ​​ակադեմիայի պրոֆեսոր։ 1932 թվականից ղեկավարել է եվրոպական խոշոր սիմֆոնիկ նվագախմբեր՝ Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի ֆիլհարմոնիան և այլն։ Սելը 1936-1939 թվականներին եղել է Գլազգոյի Շոտլանդական ազգային նվագախմբի և միևնույն ժամանակ Հաագայի Ռեզիդենց նվագախումբի գլխավոր դիրիժոր[6]։ 1938-1939 թվականների թատերական խաղաշրջանի ժամանակ աշխատել է Ավստրալիայում և ղեկավարել տեղի ռադիոյի նվագախումբը[6][6]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Սելը ռոմանտիկ դիրիժոր է եղել. նրա երաժշտության տեմպը ճկուն էր՝ արտահայտիչ ռուբատոյով (իտալերեն՝ rubato): Սելի երգացանկը հսկայական է, հիմնականում կատարել է մոնումենտալ կոմպոզիցիաներ՝ սիմֆոնիաներ. այդ թվում Ֆրանց Շուբերտի մեծ «Դո մաժորը» (ֆր.՝ C-dur), Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան («Հերոսական»), Սերգեյ Պրոկոֆևի 5-րդ սիմֆոնիան։

Սելը 1916 թվականին հեղինակել է նվագախմբի համար իր սեփական թեմայով վարիացիաներ, 1920 թվականին՝ Քնարական նախերգանքը, դաշնամուրային կվինտետ և ստեղծագործություններ դաշնամուրի համար։

ՇրջագայությունԽմբագրել

Սելը բազմաթիվ համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում և1946 թվականին քաղաքացիություն է ստացել [5]։ Ղեկավարել է ամերիկյան առաջատար նվագախմբերը, իսկ 1942-1946 թվականներին աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում[7]։ Նա 1946 թվականին ստանձնել է Քլիվլենդի նվագախմբի ղեկավարությունը, որը Սելի գլխավորությամբ դարձել է աշխարհում լավագույններից մեկը։ 1957-1965 թվականներին այդ նվագախմբի հետ շրջագայել են եվրոպական երկրներում, ինչպես նաև 1965 թվականին եղել են ԽՍՀՄ-ում։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երաժշտական ​​փառատոներում, այդ թվում՝ Զալցբուրգում[6]։

ՃանաչումԽմբագրել

2010 թվականի նոյեմբերին դասական երաժշտության մասին բրիտանական BBC ամսագրի (անգլ.՝ BBC Music Magazine) անցկացված հարցման հիման վրա, որը աշխարհի տարբեր երկրների 100 դիրիժորների վերաբերյալ էր և որում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դեվիս Կոլինը՝ (Միացյալ թագավորություն), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսւ (Լատվիա)։ Սելը բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում 14-րդն է եղել[8]։ Սելը դասվել է «Գրամաֆոն» (անգլ.՝ Gramophone) ամսագրի Փառքի սրահում[9]։

ՄահԽմբագրել

Սելը մահացել է 1970 թվականին։ Թաղված է Ջորջիայի Սենդի-Սպրինգս քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Find A Grave — 1995.
  5. 5,0 5,1 Rosenberg Donald (2000)։ «The Cleveland Orchestra story : second to none»։ Gray & Co։ Վերցված է 2021-02-20 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «The Arts»։ Arno Press։ 1978։ Վերցված է 2021-02-20 
  7. «classical music - andante - proper conduct»։ web.archive.org։ 2007-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-04-ին։ Վերցված է 2021-02-20 
  8. «BBC - Press Office - Carlos Kleiber voted greatest conductor of all time»։ www.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2021-02-20 
  9. https://www.gramophone.co.uk/halloffame

Արտաքին հղումներԽմբագրել