Ջորջ Փոյա
Ջորջ Փոյա (դեկտեմբերի 13, 1887[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 7, 1985[1][2], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի մաթեմատիկոս: Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով: Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով:
Կյանքը և աշխատանքըԽմբագրել
Նա ծնվել է Բուդապեշտում, անվանակոչվել է Փոյա Գեորգի: Ծնողները Աննա Դյուչը (մայր) և Ջեյքաբ Փոյան (հայր) են: Թեև նրա ծնողները կրոնասեր էին, և նա կնքվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, այնուհանդերձ, Ջորջ Փոլյան հետագայում նախընտրեց դառնալ ագնոստիկ: Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա մինչև կյանքի և կարիերայի վերջ՝ մնաց Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս: Փոյան աշխատել է բազմաթիվ մաթեմատիկական թեմաների շուրջ. մաթեմատիկական անալիզ, թվերի թեորեմ, շարքեր, երկրաչափություն, հանրահաշիվ, կոմբինատորիկա և հավանականութուն:
Մահացել է Պալո Ալտո, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում:
ԳործունեությունԽմբագրել
Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն): Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը: Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2): «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին: Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ:
2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն: Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար: Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ:
Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից: Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից: Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»:
ԺառանգությունԽմբագրել
Փոյայի պատվին ստեղծվել է մաթեմատիկայի կենտրոն` Այդահոի համալսարանում: Մաթեմատիկայի կենտրոնը հիմնականում կենտրոնանում է սովորողներին հանրահաշիվ սովորեցնելու վրա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Find A Grave — 1995.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջորջ Փոյա կատեգորիայում։ |