Ջորջո Բալիվի (Ջիուրո Բալիվի, ծննդյան անունը՝ Ջորջո Արմենո, Գեորգ (Ջորջո, Ջուրո) Բայլիվի[4], իտալ.՝ Giorgio Baglivi, սեպտեմբերի 8, 1668(1668-09-08)[1][2], Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն - հունիսի 15, 1707(1707-06-15)[1], Հռոմ, Պապական մարզ), հայկական արմատներով իտալացի բժիշկ, գիտնական, անատոմ, վիրաբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1686), պրոֆեսոր (1700): Բժշկական իր անձնական պրակտիկայով կարևոր ներդրում է կատարել կլինիկական բժշկության կրթության մեջ։ Առաջ է քաշել այն տեսությունը, որ մարդու օրգանների պինդ մասերը շատ ավելի կարևոր են իրենց բնականոն գործունեության համար, քան հեղուկը։

Ջորջո Բալիվի
Ծնվել էսեպտեմբերի 8, 1668(1668-09-08)[1][2]
Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն
Մահացել էհունիսի 15, 1707(1707-06-15)[1] (38 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, բժիշկ և անատոմ
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա և Արկադիայի ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[3]
Գիտական ղեկավարՄարչելլո Մալպիգի
Պարգևներ
 Giorgio Baglivi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջորջո Բալիվին ծնվել է 1668 թվականին Ռագուզայում (այժմ՝ Դուբրովնիկ) հայկական ծագում ունեցող Բլազուս Արմենոյի և Աննա դե Լուպիսի ընտանիքում։ Ծնողները եղել են պատկառելի, բայց աղքատ վաճառականներ։ Երկուսն էլ մահացել են 1670 թվականին՝ կրտսեր եղբոր՝ Հակոբի ծնվելուց հետո, և նրանց երկուսին էլ մեծացրել է հորեղբայրը։ 15 տարեկանում եղբոր հետ տեղափոխվել է Ապուլիայի մարզի Լեչե կոմունա, որտեղ հայտնի բժիշկ Պիետրո Անջելո Բալիվին որդեգրել է նրանց և տվել իր ազգանունը։ Ջորջիոն հաջողությամբ սովորել է Սալեռնոյի, Պադովայի, Բոլոնիայի համալսարաններում, հաճախել է իտալացի ֆիզիոլոգ, գրող Լորենցո Բելինիի դասախոսություններին, աշխատել է Պադովայի և Վենետիկի (Վենետիկի հանրապետություն) հիվանդանոցներում, Բոլոնյայում, Ֆլորենցիայում, Հոլանդական միացյալ պետությունում, Անգլիայում[5][6]։

1685 թվականի սկզբում սկսել է փորձարկումներ կատարել կենդանիների վրա՝ շների լծային արյունադարձ երակներում ներարկելով տարբեր նյութեր և ուսումնասիրել է մորմերի կյանքի ցիկլերը։ 1689-1691 թվականներին դիահերձել է կենդանիների՝ այդ թվում առյուծների, եղջերուների, կրիաների, օձերի։

1691 թվականից եղել է Մարչելլո Մալպիգիի օգնականը, սկսած Բոլոնիայից նրան հետևել է Հռոմում, երբ Մալպիգին եղել է Պապի անձնական գլխավոր բժիշկը։ Մալպիգիի հետ աշխատելու տարիներին Ջորջիոն գորտերի վրա արյան շրջանառության փորձեր է կատարել, ներարկումներ է կատարել շների երակներում և ողնաշարային փողերում՝ կատարելով շարժվող նյարդի փորձարկումներ։ Օգտագործել է մանրադիտակ՝ ուսումնասիրելու մկանների և ուղեղի կառուցվածքը։

1692 թվականին հաստատվել է Հռոմում, «Սապիենցա» ակադեմիայում դասավանդել անատոմիա և վիրաբուժություն, 1701 թվականից՝ տեսական բժշկության ամբիոնի վարիչ։ Հռոմի Ինոկենտիոս XII պապի, այնուհետև Կղեմես XI պապի անձնական բժիշկն էր։ Հռչակվել է որպես «բժշկության բարեփոխիչ», «հռոմեական Հիպոկրատ»։ Հայտնի են Բայլիվիի «Գործնական բժշկության մասին» (1696, լատիներեն) և «Բանախոսություններ» (1700, լատիներեն) աշխատությունները, որոնցում շոշափվում են տեսական բժշկության հարցեր[4]։

1694 թվականին Մալպիգիի մահից հետո դիահերձել է նրան և տվել նրան սպանած ուղեղային կաթվածի մանրակրկիտ նկարագրությունը։ Հռոմում անցկացրած տարիներին ընկերացել է Լորենցո Բելինիի, Ջիովանի Մարիա Լանցիսի, Ֆրանչեսկո Ռեդիի, Տոցցիի և Տրիոնֆետիի հետ։ 1695 թվականին դարձել է Հռոմի Իննոկենտ XIII պապի երկրորդ բժիշկը, 1696 թվականին ընտրվել է Լա Սապիենցա քոլեջի անատոմիայի պրոֆեսոր։ 1699 թվականից անդամակցել է Հռոմի Արկադյան ակադեմիային, 1700 թվականից՝ Տոսկանիայի մեծ դքսության Fisiocritici-ի անդամ։

Բայլիվին[4] ուսումնասիրել է մկանային հյուսվածքի կառուցվածքն ու ֆունկցիան (առաջինն է մկանները դասակարգել երկու հիմնական տեսակի՝ հարթ և միջաձիգ զոլավոր), ինչպես նաև Իտալիայի հանքային ջրերի բուժիչ հատկությունները։ Տատրոմեխանիստական ուսմունքի կողմնակից էր. ֆիզիոլոգիայում և ախտաբանության մեջ կարևոր նշանակություն է տվել ոսկրային հյուսվածքի ամրությանը[4]։

Մահ խմբագրել

Մահացել է Հռոմում,1707 թվականի հունիսի 15-ին։

Անդամակցություն խմբագրել

  • «Սապիենցա» և գերմանական բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիաների, Բժիշկների թագավորական և մի շարք այլ բժշկական ընկերությունների անդամ էր։

Աշխատություններ խմբագրել

Ջորջո Բալիվիի աշխատությունների ժողովածուն, բոլորը լատիներեն, հրատարակվել են 1704 թվականին, նույն տեսքով մի քանի անգամ արտատպվել է։

  • A. Toscano, Catalogo delle Carte di Giorgio Baglivi conservate nella Waller Samling presso Universitetsbiblioteket «Carolina Rediviva» di Uppsala, in “NUNCIUS”, a. IX (1994), fasc. 2, pp. 683–738
  • A. Toscano (ed.), G. Baglivi Carteggio (1679-1704). Conservato nella Waller Collection presso la University Library «Carolina Rediviva» di Uppsala, "Archivio della Corrispondenza degli Scienziati Italiani", 14, Firenze, Leo S. Olschki, 1999
  • A. Toscano, Mirabilis Machina. Il “perpetuum mobile” attraverso il ‘De statice aeris’ e il ‘De fibra motrice et morbosa’ di Giorgio Baglivi, Cosenza, Edizioni Brenner, 2004
  • A. Toscano, Giorgio Baglivi e la Comunità scientifica europea tra razionalismo e illuminismo, in Atti del Convegno: Alle origini della biologia medica. Giorgio Baglivi tra le due sponde dell’Adriatico, in “Medicina nei secoli”, n.s., vol. 12, n. 1 (2000), p. 49-79
  • A.Toscano, ‘Il Movimento agente universale’. Il moto armonico del cosmo e la macchina dei fenomeni vitali: Giorgio Baglivi ed il ‘De statice aeris’ , © Anna Toscano-www.storiadellascienza.it, 2008, [1] Արխիվացված 2011-01-26 Wayback Machine
  • Mihalić, Neva G (2009). «Re-evaluation of the epistemic foundation of Baglivi's medical doctrine and his anatomico-physiological theory». Lijecnicki vjesnik. Croatia. 131 (1–2): 34–9, discussion 40-1. ISSN 0024-3477. PMID 19348355.
  • Opera omnia medico-practica et anatomica, Lugduni, 1704.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Base biographique (ֆր.)
  3. CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 210-211։
  5. Encyclopædia Britannica, Ninth Edition/Giorgio Baglivi
  6. 1812 Chalmers’ Biography / B / George Baglivi (Italy; 1669-1707) [vol. 3, p. 303]

Գրականություն խմբագրել

  • Անասյան Հ. Ա. Հայկական մատենագիտություն, հ. 2, Երևան,1976։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Բալիվի» հոդվածին։