Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքների (լատին․՝ textus muscularis), գլխավոր դերը տարածության մեջ ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի տեղափոխության ապահովումն է։ Դա պայմանավորված է նրանով, որ գրգիռների ազդեցությամբ այս հյուսվածքները ընդունակ են կծկվելու։
Մկանային հյուսվածքների կծկվող տարրերի ձևի փոփոխությանը հետևանք է կծկվող սպիտակուցների մոլեկուլների՝ ակտինի և միոզինի փոխազդեցությամբ, որն իրականանում է այլ սպիտակուցների և կալցիումի իոնների մասնակցությամբ։ Քանի որ կծկման համար պահանջվում է մեծ քանակությամբ էներիգիա, այդ պատճառով մկանային հյուսվածքները հարուստ են միտոքոնդրիումներով։ Նրանց ցիտոպլացմայում կան մեծ քանակով գլիկոգեն և միոգլոբին։
Ձևաբանական դասակարգում
խմբագրելԲոլոր մկանային հյուսվածքները կազմում են մորֆոֆունկցիոնալ խումբ, բայց կծկվող օրգանոիդների կառուցվածքով պայմանավորված բաժանվում են երկու ենթախմբի։ Առաջին ենթախումբը հարթ մկանային հյուսվածքներն են։ Հարթ մկանային բջիջների միոցիտների ցիտոպլազմայում գտնվող ակտինի թելերը և միոզինի թելերը առաջացնում են կծկվող միոֆիբբրիլներ և չունեն միջաձիգ գծավորություն։
Երկրորդ ենթախումբը միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներն են։ Սրանք կազմված են մկանային տարրերից, որոնց կազմում միշտ առկա են հատուկ օրգաններ՝ և ակտինային, և միոզինային միոֆիլամենտներ, որոնցից կազմավորվում են միոֆիբրիլները։ Ակտինային և միոզինային միոֆիլամենտների փոխադարձ դասավորությունը պայմանավորում է միջաձիգ գծավորությունը։
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքները ավելի արագ են կծկվում, քան հարթ մկանային հյուսվածքները։
Աղբյուրներ
խմբագրել- Կ.Թ. Սահակյան, Հյուսվածքաբանություն, Երևան 2013
- Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003