Բացել գլխավոր ցանկը

Ջորջե Էնեսկու (ռում.՝ George Enescu; օգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3][4][5], Ջորջե Էնեսկու, George Enescu, Բոտոշանի, Ռումինիա - մայիսի 4, 1955(1955-05-04)[2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[1]), ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։

Ջորջե Էնեսկու
Enescu24.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1881(1881-08-19)[1][2][3][4][5]
Ջորջե Էնեսկու, George Enescu, Բոտոշանի, Ռումինիա
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա
Մահացել էմայիսի 4, 1955(1955-05-04)[2][3][4][5] (73 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[1]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, դաշնակահար, դիրիժոր, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Գործիքներջութակ և դաշնամուր
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Փարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
Ստորագրություն
George Enescu Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից։ Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով։ Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով։ 1895 թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրիել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում։ 1923 թ. առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր։ 1920-1930 թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946 թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946 թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919 թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ։ Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ։

ՍտեղծագործությունԽմբագրել

Էնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիզմի բանաստեղծությունների վրա և այլն։ Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո։

Հետագայում Էնեսկուի երաժշտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում՝ («Էդիպ» օպերա 1910-1931 թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը։ Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902 թթ.)։ Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ։

ՃանաչումԽմբագրել

Էնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով։ Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը։ Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը։ Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն։

ԳրականությունԽմբագրել

  • Voicana M. George Enescu. București։ Editura Academiei Republicii Socialiste România, 1971
  • Malcolm N. George Enescu։ his life and music. London։ Toccata Press, 1990
  • Samson J. Placing genius։ the case of George Enescu. Trondheim։ Norwegian University of Science and Technology, 2006
  • Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
  • Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118684639 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.

Արտաքին հղումներԽմբագրել