Ջոն Ուիլյամ Ռելեյ
Ջոն Ուիլյամ Ռելեյ (անգլ.՝ John William Strutt, 3rd Baron Rayleigh, նոյեմբերի 12, 1842[1][2][3][…], Մոլդոն, Էսեքս[4] - հունիսի 30, 1919[1][2][3][…], Terling, Braintree, Էսեքս[5]), անգլիացի ֆիզիկոս, տատանումների տեսության հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1873 թվականից, 1905-1908 թվականներին՝ նախագահ)։ Իսկական ազգանունը՝ Սթրեթ (Strutt), Ռելեյի երրորդ բարոն՝ 1873 թվականից։
ԿենսագրությունԽմբագրել
Ջոն Ուիլյամ Ռելեյն ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1865), 1879 թվականին (Ջեյմս Մաքսվելի մահից հետո) դարձել է նույն համալսարանի պրոֆեսոր և Կավենդիշի լաբորատորիայի տնօրեն։
Գիտական գործունեությունԽմբագրել
1887 թվականից՝ Բրիտանական թագավորական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ձայնագիտությանը, տատանումների տեսությանը, օպտիկային, էլեկտրականությանը և այլն։ 1873 թվականին ձևակերպել է տատանումների գծային տեսության մի շարք հիմնարար թեորեմներ։ Առաջինն է ցույց տվել առանց արտաքին պարբերական ազդեցության չմարող տատանումներ կատարող ոչ գծային համակարգերի յուրահատկությունը, ինչպես նաև այդ տատանումների առանձնահատուկ բնույթը։ Բացատրել է խմբային և փուլային արագությունների տարբերությունը և ստացել խմբային արագության բանաձև։
Ջոն Ուիլյամ Ռելեյը դիտարկել է նաև պատահական փուլերով մեծ թվով տատանումների գումարման խնդիրը և ստացել արդյունարար ամպլիտուդի բաշխման ֆունկցիան։ Զբաղվել է ալիքների դիֆրակցիայի, ցրման և կլանման հարցերով, հետազոտել վերջավոր ամպլիտուդի ալիքներն ու յուրատեսակ մակերևութային ալիքները։ Տատանումների տեսության վերաբերյալ աշխատանքները Ռելեյը ամփոփել է «Ձայնի տեսություն» հիմնարար աշխատությունում։ 1900 թվականին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման օրենքներից մեկը, որը կարևոր նշանակություն է ունեցել քվանտների տեսության ստեղծման համար։ Դրել է լույսի մոլեկուլային ցրման տեսության հիմքը։ Պարզելով, որ լույսի ցրման ինտենսիվությունը հակադարձ համեմատական է ալիքի երկարության 4-րդ աստիճանին, բացատրել է երկնքի երկնագույն լինելը։ 1879 թվականին ստեղծել է օպտիկական սարքերի լուծունակության տեսությունը։ 1894 թվականին Ուիլյամ Ռամզայի հետ հայտնագործել է արգոնը։
Ռելեյի անունով են կոչվել ֆիզիկական շատ հասկացություններ, օրենքներ, սարքեր (Ռելեյի սկավառակ, Ռելեյի ինտերֆերոմետր, Ռելեյի ցրում, Ռելեյի մագնիսացման օրենք և այլն)։
Ջոն Ուիլյամ Ռելեյն արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի (1904)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 8,0 8,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 http://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2016.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=STRT861JW&sye=&eye=&col=all&maxcount=50
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1904 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ http://www.newworldencyclopedia.org/entry/John_Strutt,_3rd_Baron_Rayleigh
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ Premio Bressa (իտալ.) — Accademia delle Scienze di Torino.
- ↑ 20,0 20,1 20,2 Kindred Britain
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Ուիլյամ Ռելեյ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |