Ջորջ Գաբրիել Ստոքս (անգլ.՝ George Gabriel Stokes), օգոստոսի 13, 1819(1819-08-13)[1][2][3][…], Skreen, Սլայգո, Կոննախտ, Իռլանդիա[4] - փետրվարի 1, 1903(1903-02-01)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][4]), անգլիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1851, 1854-1885 թթ.՝ քարտուղար, 1885-1890 թթ.՝ պրեզիդենտ)։

Ջորջ Գաբրիել Ստոքս
անգլ.՝ Sir George Stokes, 1st Baronet
Ծնվել էօգոստոսի 13, 1819(1819-08-13)[1][2][3][…]
Skreen, Սլայգո, Կոննախտ, Իռլանդիա[4]
Մահացել էփետրվարի 1, 1903(1903-02-01)[1][2][3][…] (83 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][4]
ՔաղաքացիությունԻռլանդիա և  Միացյալ Թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, քաղաքական գործիչ, աստվածաբան, համալսարանի դասախոս և ազնվական
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա[6], մեխանիկա, ֆիզիկա[6], քաղաքականություն[6] և աստվածաբանություն[6]
Պաշտոն(ներ)ՄԻացյալ Թագավորության 24-րդ պառլամենտի անդամ և Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[7], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՊեմբրոկ քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][6]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հոփկինս
Եղել է գիտական ղեկավարՋոն Ուիլյամ Ռելեյ[9] և Հորացի Լեմբ[10]
Հայտնի աշակերտներՀորացի Լեմբ
Պարգևներ
Ամուսին(ներ)Mary Susanna Stokes?
Երեխա(ներ)Sir Arthur Romney Stokes, 2nd Baronet?
ՀայրGabriel Stokes?[13]
ՄայրElizabeth Haughton?[13]
 George Gabriel Stokes Վիքիպահեստում

Ավարտել է (1841 թ.) Քեմբրիջի համալսարանը։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային, հիդրոդինամիկային, մաթեմատիկային, ֆիզիկային։ Հիդրոդինամիկայում ուսումնասիրել է անսեղմելի հեղուկի ստացիոնար շարժումը, կարծր գնդիկի շարժումը մածուցիկ հեղուկում։ Ուսումնասիրել է ֆոտոլյումինեսցենցիայի երևույթը․ գտել է դրա սպեկտրի և գրգռող լույսի սպեկտրի կապը (աոոքսի կանոն)։ Օպտիկայի բնագավառի այլ աշխատանքներ վերաբերում են սպեկտրային վերլուծությանը, դիֆրակցիային, լուսային ալիքների բևեռացմանը, երկբեկմանը, անդրադարձմանը և այլն։ Ստոքսի՝ մաթեմատիկայի բնագավառի աշխատանքները վերաբերում են վեկտորական անալիզին (ստոքսի բանաձև), շարքերի տեսությանը, որոշյալ ինտեգրալներին և այլն։ Ստոքսի անունով է կոչվում կինեմատիկական մածուցիկության միավորը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գաբրիել Ստոքս» հոդվածին։