Ջոն Դեսմոնդ Բեռնալ
Ջոն Դեսմոնդ Բեռնալ (անգլ.՝ John Desmond Bernal, մայիսի 10, 1901[1][2][3][…], Nenagh, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 15, 1971[1][2][3][…], Քամդեն Թաուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ։ Եղել է մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958), Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր՝ 1937 թվականից։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1939-1942 թվականներին աշխատել է հակաօդային պաշտպանության բնագավառում։ 1942-1945 թվականներին՝ միացյալ օպերացիաների շտաբի գիտական խորհրդատու։ Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության կատարող նախագահ (1959-1965), բյուրեղագետների միջազգային միության նախագահ (1963-66), գիտական աշխատողների համաշխարհային դաշնության փոխնախագահ։
Գիտական աշխատությունները վերաբերում են բյուրեղագիտությանը։ Ուսումնասիրել է գրաֆիտի, մետաղների, ջրերի, հորմոնների, վիտամինների, շինարարական նյութերի կառուցվածքը։ «Գիտության սոցիալական ֆունկցիան» (1938) և այլ աշխատություններում բացահայտել է գիտության փիլիսոփայական և հասարակական նշանակությունը, վերլուծել գիտության, տեխնիկայի և սոցիալական պայմանների փոխկապվածությունը, գիտության զարգացման յուրահատկությունները կապիտալիզմի և սոցիալիզմի պայմաններում։
Պարգևներ
խմբագրել- «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակ (1953)։
Երկեր
խմբագրել- Գիտությունը և հասարակությունը, Ե․, Հայպետհրատ, 1955, 437 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Բ. Ղուկասյան։
- Наука в истории общества, М․, 1956.
- Наука о науке, М․, 1966.
- Возникновение жизни, М․, 1969․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kojevnikov A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Бернал Джон Десмонд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 405)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեսմոնդ Բեռնալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեսմոնդ Բեռնալ» հոդվածին։ |