Կենսաֆիզիկա
Կենսաֆիզիկա, բիոֆիզիկա կամ կենսաբանական ֆիզիկա (հին հունարեն՝ βίος — կյանք, հին հունարեն՝ φύσις — բնություն)։
Կենսաֆիզիկայի դասկարգում
խմբագրելՆերկայումս, համաձայն տեսական և կիրառական կենսաֆիզիկայի Միջազգային միության (1961) ընդունած դասակարգման, կենսաֆիզիկան ընդգրկում է երեք հիմնական բաժիններ․
- մոլեկուլային կենսաֆիզիկա
- բջջի կենսաֆիզիկա
- բարդ համակարգերի (ղեկավարման և կարգավորման պրոցեսների) կենսաֆիզիկա
Մոլեկուլային կենսաֆիզիկա
խմբագրելՄոլեկուլային կենսաֆիզիկայի ուսումնասիրության առարկան են կենսաբանական միկրոմոլեկուլները և մակրոմոլեկուլային համալիրները, նրանց կառուցվածքը, փոխազդեցության բնույթը, էներգետիկան, կենսամոլեկուլների ֆիզիկական պարամետրերի կապը նրանց ֆունկցիայի հետ։
Բջջի կենսաֆիզիկա
խմբագրելԲջջի կենսաֆիզիկան հետազոտում է բջջի և նրա բաղադրամասերի ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկությունները, բջջաթաղանթի մոլեկուլային և վերմոլեկուլային կառուցվածքը, նրա կապը թափանցելիության, ակտիվ տեղափոխության, կենսապոտենցիալների առաջացման հետ։ Բջջի կենսաֆիզիկան ուսումնասիրում է նշված պրոցեսների էներգետիկան և թերմոդինամիկան, ինչպես նաև կենսասինթեզի և բջջի տարբեր բաղադրամասերի գործունեության հետ կապված պրոցեսները։
Բարդ համակարգերի կենսաֆիզիկա
խմբագրելԲարդ համակարգերի կենսաֆիզիկան զբաղվում է տարբեր կենսահամակարգերի ղեկավարման և կարգավորման պրոցեսների ուսումնասիրության հարցերով և այլն։
Կենսաֆիզիկայի խնդիրներ
խմբագրելԿենսաֆիզիկա զբաղվում է նաև օրգանիզմի վրա ֆիզիկական տարբեր գործոնների ազդեցության, իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հարցերով, որը ռադիոկենսաբանության հիմնական խնդիրն է։ Ըստ ուսումնասիրվող առարկայի, կենսաֆիզիկաում տարբերում են․
- պարզ կամ բարդ զգացողության օրգանների (մասնավորապես տեսողության) կենսաֆիզիկա
- կծկման պրոցեսների (մկանային կծկման) կենսաֆիզիկա
- թաղանթների (թափանցելիության) կենսաֆիզիկա
Կենսաֆիզիկայի ուղղություններ
խմբագրելԿենսաֆիզիկայի ուղղությունը որոշվում է ուսումնասիրվող օբյեկտով, կիրառման բնագավառով կամ գիտության որևէ ճյուղին մոտ լինելով, օրինակ՝ միկրոօրգանիզմների կենսաֆիզիկան, բույսերի կամ կենդանիների, բժշկական, տեսական, կիրառական, ռադիացիոն կենսաֆիզիկան։
Կենսաֆիզիկական հետազոտություններ
խմբագրելԿենսաֆիզիկական բնույթի առանձին հետազոտություններով զբաղվել են դեռ ևս 17-18-րդ դարերում, երբ սկսեցին փորձել ֆիզիկայում, քիմիայում ստեղծված հասկացությունները կիրառել կենսաբանական երևույթների վերլուծման համար (Ռ. Դեկարտ, Զ. Բորելի, Տ. Տունգ, Լ. էյլեր, Մ. Լոմոնոսով և ուրիշներ)։ Լուիջի Գալվանիի, Հ. Հելմհոլցի, է. Դյուբուա-Ռեյմոնի, Դ. Բերնշտեյնի, Վ. Ներնստի աշխատանքների շնորհիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կենսաֆիզիկան վերջնականապես ձևավորվեց որպես գիտություն։ Դրան մեծապես նպաստեցին ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեթոդների կատարելագործումն ու կիրառումը կենսաբանության մեջ (էլեկտրոնային միկրոսկոպ, սպեկտրային անալիզ, ուլտրացենտրիֆուգման մեթոդ ևն)։ Կենսաֆիզիկաով սկսեցին զբաղվել ֆիզիկոսները, քիմիկոսները և այլ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները։
Պատմություն
խմբագրել19-րդ դարի վերջում, Ռուսաստանում կենսաֆիզիկաի զարգացմանը նպաստեցին Կ. Տիմիրյազևի, Ի.Սեչենովի, Ա. Աամոյլովի, Պ. Լազարևի, Ն. Կոլցովի հետազոտությունները։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում կենսաֆիզիկաի զարգացման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ։ 1919 թվականին Պ. Լազարևը Մոսկվայում հիմնադրեց կենսաբանական ֆիզիկայի ինստիտուտը։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո կենսաֆիզիկան սկսեց բուռն կերպով զարգանալ։ Կենսաֆիզիկական կենտրոններ սկսեցին կազմավորվել ինչպես ակադեմիայի հաստատություններում, այնպես էլ բուհերում։ Մոլեկուլային կենսաֆիզիկան ուսումնասիրում է կենսաբանական երևույթները ատոմների և մոլեկուլների, իոնների ու ռադիկալների փոխազդեցության տեսանկյունով և սերտորեն կապված է կենսաքիմիայի, գենեաիկայի, բջջաբանության, մոլեկուլային կենսաբանության հետ։ ԽՍՀՄ-ում կենսաֆիզիկայի կարևորագույն հարցերի պարզաբանմամբ զբաղվում են բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկություններում, մասամբ ԽՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի, ԽՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտներում։
Գրականություն
խմբագրել- Аккерман Ю. Биофизика. — М.: Мир, 1964. — 684 с.
- Биофизика / Под общ. ред. акад. АН СССР П. Г. Костюка. — К.։ Выща шк. Головное изд-во, 1988. — 504 с.
- Волькенштейн М. В. Биофизика։ Учебное руководство, 2-е изд., перераб. и доп. — М.։ Наука. Гл. ред. физ.-мат. лит., 1988. — 592 с. — ISBN 5-02-013835-5
- Кудряшов Ю. Б., Перов Ю. Ф. Рубин А. Б. Радиационная биофизика։ радиочастотные и микроволновые электромагнитные излучения. Учебник для ВУЗов. — М.։ ФИЗМАТЛИТ, 2008. — 184 с. — ISBN 978-5-9221-0848-5
- Рубин А. Б. Биофизика (учебник) в 2-х т.т. — М., 1999, 2002.
Արտաքին հղումներ
խմբագրել- Нечипоренко Ю. Достижения современной биофизики — немного истории и достижения современной биофизики.
- Biophysical Society
- Journal of Physiology։ 2012 virtual issue Biophysics and Beyond
- bio-physics-wiki(չաշխատող հղում)
- Link archive of learning resources for students։ biophysika.de (60% English, 40% German)
- Journal of Medicine, Physiology and Biophysics, International Institute of Science, Technology, Education (IISTE), USA. Chief Editor of the journal is Ignat Ignatov.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 374)։ |