Մումթազ
Մումթազ (հինդի` मुमताज़, հուլիսի 31, 1947[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2], Բոմբեյ, Հնդկաստան), պարսկական ծագումով հնդկական կինոդերասանուհի։
Մումթազ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | Hamraaz?, C.I.D. 909? և Brahmachari? |
Ամուսին(ներ) | Mayur Madhvani? |
Երեխա(ներ) | Tanya Madhwani? և Natasha Madhwani? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱռաջին անգամ Մումթազը կինոէկրանին հայտնվել է մանուկ հասակում։ Արդեն 14 տարեկանում նրան նկատել էին ռեժիսորները և 1960-ական թվականներին նա հիմնականում նկարահանվում էր ցածրորակ ֆիլմերում։ Աստիճանաբար նա կարողացավ գրավել հանդիսատեսի սիրտը և նրան սկսեցին վստահել գլխավոր դերերը։ Իր 12 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Մումթազը նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Սպասումներն արդարացան, երբ 1970 թվականին նկարահանված «Խաղալիքը» ֆիլմի համար Մումթազն արժանացավ Filmfare Awards մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար[3]։ Նրա խաղընկերներն են եղել Ֆերոզ Խանը, Սանջիվ Կումարը, Դհարմենդրան, Ռաջեշ Կհաննան, Ջիտենդրան, Շաշի Կապուրը և այլք։ Հիշարժան են նրա դերերը նաև «Ռամն ու Շյամը» (1967 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Հանցագործություն» (1972 թ.), «Խորամանկություն ընդդեմ ագահության» (1972 թ.), «Ակամա ինքնակոչները» (1974 թ.), «Մի կտոր հաց» (1974 թ.), «Սիրո փորձություն» (1975 թ.) և այլ ֆիլմերում։
1974 թվականին ամուսնանալուց հետո, Մումթազը հեռացավ կինոաշխարհից։ Սակայն դեռևս հանդիսատեսը հիշում է նրան և դիտում նրա ֆիլմերը։ 1996 թվականին Մումթազը կրկին արժանացավ Filmfare Award մրցանակի՝ այս անգամ կյանքում ունեցած ձեռքբերումների համար[4], իսկ 2008 թվականին՝ IIFA Awards-ի մրցանակը՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[5]։
Անձնական կյանքը
խմբագրելՄումթազն ամուսնացել է 1974 թվականին՝ միլիոնատեր Մայուր Մադհվանիի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ Նատաշա և Տանյա։ 2005 թվականին Նատաշան ամուսնացել է Ֆերոզ Խանի որդու՝ դերասան Ֆարդին Խանի հետ։
2000 թվականին Մումթազի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի ուռուցք, սակայն դերասանուհին պայքարում է հիվանդության դեմ։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1963 | Ոսկյա ճոճանակներ | Sehra | Ջուհի |
1963 | Թույլ տվեք ինձ` ապրել | Mujhe Jeene Do | Ֆարիդա |
1963 | Ռուստամ և Սոհրաբ | Rustom Sohrab | Շեհրու |
1964 | Սամսոն | Samson | արքայադուստր Շերա |
1965 | Թագավորական որդին | Do Dil | Ալբելի |
1965 | Իմ սիրելին | Mere Sanam | Կամինի |
1965 | Կրկնակի ամուսնություն | Bahu Beti | Սավիտրի |
1965 | Ընտանիք | Khandan | Նիլիմա Շյամ, Լալ |
1965 | Ստվերներ | Kaajal | Ջհարնա |
1966 | Արքայադուստրն ու ավազակը | Suraj | Կալավատի |
1966 | Կեցցե սերը | Pyar Kiye Jaa | Մինա Պրիյադարշինի |
1966 | Տատիկը | Daadi Maa | Սիմա |
1966 | Տղամարդն ու կինը | Ladka Ladki | Աշա |
1967 | Համրազ | Hamraaz | Շաբնամ |
1967 | Ռամն ու Շյամը | Ram Aur Shyam | Շանտա |
1967 | Գործակալ 909 | C.I.D. 909 | Ռեշմա |
1967 | Քարե սիրտը | Patthar Ke Sanam | Մինա |
1967 | Մարգարտահատ դարձած կաթիլ | Boond Jo Ban Gayee Moti | Շեֆալի |
1967 | Հուր | Aag | Պարո |
1968 | Գաուրի | Gauri | Գիտա |
1968 | Իմ ամենասիրելի ընկերը | Mere Hamdam Mere Dost | Մինա |
1968 | Ամուրին | Brahmachari | Ռուպա Շարմա |
1969 | Խուճապի մեջ | Do Raaste | Ռինա |
1969 | Ճանապարհ դեպի երջանկություն | Bandhan | Գաուրի Մալիկրամ |
1969 | Ընկերության փորձություն | Aadmi Aur Insaan | Ռիտա |
1969 | Լավագույն ընկերը | Jigri Dost | Շոբհա Դաս |
1970 | Խաղալիքը | Khilona | Չանդ |
1970 | Մայրական սեր | Maa Aur Mamta | Մարի |
1970 | Վտանգավոր նմանություն | Sachaa Jhutha | Լինա, Ռիտա |
1970 | Ճշմարտություն | Himmat | Մալտի |
1971 | Եղբայր և քույր | Haré Raama Haré Krishna | Շանտի |
1971 | Թշնամին | Dushmun | Փհուլմատի |
1971 | Թշնամիներ | Mela | Լաջու Չոուդհրի |
1971 | Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքը | Kathputli | Նիշա |
1972 | Հանցագործություն | Apradh | Մինա, Ռիտա |
1972 | Խորամանկություն ընդդեմ ագահության | Apna Desh | Չանդա, մադամ Պոպոլոլիտա |
1972 | Անհաջող փոխարինում | Roop Tera Mastana | արքայադուստր Ուշա, Կիրան |
1972 | Գոմատիի պարգևը | Gomti Ke Kinare | Ռոշնի Դաս |
1972 | Մեր սրտերի տրոփյունը | Dharkan | Ռեքհա Պրասադ |
1972 | Վերամիավորում | Tangewala | Պարո, Չանդիկա |
1972 | Խելացնոր սեր | Pyaar Diwana | Մամտա |
1973 | Անբանը | Loafer | Անջու |
1973 | Կապված ձեռքեր | Bandhe Haath | Մալա |
1973 | Լճի այն կողմում | Jheel Ke Us Paar | Նիլու |
1974 | Ակամա ինքնակոչները | Chor Machaye Shor | Ռեքհա |
1974 | Երդվում եմ ձեզանով | Aap Ki Kasam | Սունիտա Բհատնագար |
1974 | Մի կտոր հաց | Roti | Բիջլի |
1975 | Սիրո փորձություն | Prem Kahani | Կամինի Սինհա, Կամինի Կումար |
1975 | Ադամանդյա մանյակ | Lafange | Սապնա |
1976 | Կոբրա | Nagin | Ռաջկումարի |
1977 | Հայելի | Aaina | Շալինի Շաստրի |
1990 | Փոթորիկ | Aandhiyan | Շակունթալա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Jha, Subhash (2012 թ․ հուլիսի 30). «Mumtaz: I am lonely». The Times of India.
- ↑ 1–3. An interview with Mumtaz. 22 September 2006. Yahoo.com. Արխիվացված 15 Նոյեմբեր 2006 Wayback Machine
- ↑ «Top Bollywood sex symbols of all time». India Tribune. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «IIFA to honour Rehman, Benegal and Mumtaz». DNA. 2008 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումթազ» հոդվածին։ |