Տուսշար Կապուր (հինդի՝ तुषार कपूर, անգլ.՝ Tusshar Kapoor, նոյեմբերի 20, 1976(1976-11-20), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ պրոդյուսեր և դերասան[1]։ Հայտնի դերասան Ջիտենդրայի որդին։

Տուսշար Կապուր
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 20, 1976(1976-11-20) (47 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0969428

Կենսագրություն խմբագրել

Տուսշարը ծնվել է Բոմբեյում 1976 թվականի նոյեմբերի 20-ին, հայտնի դերասան և պրոդյուսեր Ջիտենդրայի ընտանիքում (մայրը`Շոբխի Կապուր)։ Քույրը`Էկտան, հայտնի հեռուստապրոդյուսեր և կինոպրոդյուսեր է։ Ավարտել է Բոմբեյի Շոտլանդական դպրոցը, որտեղ Աբհիշեկ Բաչչանի հետ նույն դասարանում է սովորել։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում։

Նախքան դերասանական դեբյուտը, Տուսշարը աշխատել է որպես ռեժիսոր Դխավան Դեվիդի[en] օգնական։ Դրանից հետո նա սովորել է Ռոշան Տանեդժայի և Մահենդրա Վերմայի հետ դերասանական վարպետության դպրոցում։ 2001 թվականին դեբյուտով է հանդես եկել Mujhe Kucch Kehna Hai ֆիլմում Կարինա Կապուրի հետ[2][3]։ Ֆիլմը դարձավ սուպեր-հիթ, իսկ Տուսշարը ներկայացվեց Filmfare Award տղամարդու լավագույն դեբյուտային դերի համար։

2 ձեռնարկության համատեր է Balaji Telefilms[en] և Balaji Motion Pictures[en]:

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին սուրոգատ մոր օգնությամբ ծնվում է նրա որդի Լակսշիյան[4][5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2001 Մուջե Կուչ Կեհնա Հայ Karan Բոլիվուդ դեբյուտ
2002 Կյա Դիլ Նե Կահաա Ռահուլ
Ջինա Սիրֆ Մերե Լայ Կարան
2003 Կուչչ Թո Հայ Կարան
Յեհ Դիլ Ռավի
2004 Shart: Մարտահրավեր Ջայ Կապուր
Գայաբ Վիշնու Պրասադ
Կհակե Sub Inspector Ashwin Gupte Սուպեր հիթ
2005 Ինսան Ավինաշ
Կյա Կուլ Հայ Հում Ռահուլ
2006 Գոլմալ Lucky
2007 Ցտեսություն, Վատ տղա Rajan Malhotra Սուպեր հիթ
Սիրո պատմություն Արջուն Սուպեր հիթ
Լոկհանդվալայի Dilip Buwa Սուպեր հիթ
Դհոլ Aryan Սուպեր հիթ
Dhol Sameer "Sam" Arya Սուպեր հիթ
2008 Մեկ, երկու ,երեք Լակշմի Նարայան Սուպեր հիթ
Օմ,Շանթի,Օմ Himself Special appearance in song "Deewangi"
Կոմպաանի Ակշայ Հումար
Հալլա Բոլ Himself Cameo appearance
Sunday Himself Special appearance in song "Manzar"
Գոլմոլի վերադարձը Lucky
2009 Կյանքի ընկեր Բհավեշ
2010 Գոլմալ 3 Lucky Սուպեր հիթ
2011 Շորը քաղաքում Tilak
Սեր ...Պրն.. Կալակար! Սահիլ Հում Շուն Տաբանա Ռիշի Մալհոտրա
Կեղտոտ Նկարը Ռամակենտ
2012 Չար Դին Կի Չանդի Վիր Վիկրամ Սինգ
Kyaa Super Kool Hai Hum Ադի
2013 Shootout at Wadala Շեյկ Մունիր
Bajatey Raho Սուկհի
2016 Կյա Կուլ Հայն Հու 3 Կանհայիա
Մաստիզադե Sunny Kele
2017 Պոթստեր Տղաները Lucky (promotion for Golmaal Again)
Կրկին Գոլմալ Lucky
2018 Simmba Lucky Special Appearance In the song "Aankh Maarey"
2019 Booo Sabki Phategi Մանավ Վեբ սերիա
2020 Laxmmi Bomb Քիննար Գեթհա Հետարտադրություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tusshar Kapoor at Fashion for a Cause 2012 – The Times of India». Indiatimes. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Tusshar Kapoor Birthday: 5 films that failed his career». India.com.
  3. Bollywood Hungama (2004 թ․ հուլիսի 16). «Gayab».
  4. 'I am thrilled to be a father!' Bollywood star Tusshar Kapoor welcomes a baby boy after turning to IVF and surrogacy
  5. Tusshar Kapoor: Single daddy cool