Հանթսվիլ (Ալաբամա)
Հանթսվիլ (անգլ.՝ Huntsville), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի հյուսիսային մասում՝ Քամբերլենդ սարավանդի վրա: Շրջանի կենտրոնը Մեդիսոնն է: Բնակչությունը կազմում է 171 327 մարդ (2007 թվական), իսկ քաղաքի շրջանների հետ միասին՝ 395 645 մարդ (2008 թվական)[2]: Գտնվում է Թենեսի գետի ափին:
Հանթսվիլ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | 1805 թ. | |
Մակերես | 556,0566 կմ², 544,919874 կմ² | |
ԲԾՄ | 193±1 մետր | |
Բնակչություն | 180 105 մարդ (ապրիլի 1, 2010)[1] | |
Ժամային գոտի | Կենտրոնական ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 256 | |
Փոստային ինդեքսներ | 35800–35899 | |
Պաշտոնական կայք | huntsvilleal.gov(անգլ.) | |
| ||
Քաղաքը բաժանված է հինգ վարչական շրջանների. հյուսիսարևմտյան, արևելյան, հարավարևելյան, հարավարևմտյան և արևմտյան:
Քաղաքի շրջակայքում է գտնվում միջազգային Հանթսվիլ-Դեկեյտեր օդանավակայանը:
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է 1805 թվականին, անվանվել է հիմնադիր Ջոն Հանթսի պատվին: Հանթսվիլը նահանգի առաջին քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրն է (1811 թվական): Քաղաքում անցկացվել է նահանգի սահմանադրական կոնվենցիան: 1879 թվականին այն դարձել է նահանգի մայրաքաղաք: Երկար ժամանակ քաղաքը համարվել է եգիպտացորենի, բամբակի, տեքստիլ արտադրանքի առևտրի կենտրոնը: 1862 թվականին Հանթսվիլը պաշարվել է հյուսիսային ժողովրդի զորքերի կողմից:
Մինչև 1940 թվականը Հանթսվիլը փոքր քաղաք էր, դրա արագ աճը սկսվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քաղաքի մոտ տեղակայվեց «U.S. Army Redstone Arsenal» ռազմամթերքի արտադրամասը, որը 1950-ական թվականներին վերափոխվել է հրթիռաշինական կենտրոնի: Կենտրոնում աշխատում էր Վերերա ֆոն Բրաունի խումբը: 1960 թվականին կենտրոնը ստացել է Ջորջ Մարշալի անվանումը և դարձել ՆԱՍԱ-ի դեպի տիեզերք թռիչքների բազային օբյեկտներից մեկը (անգլ.՝ George C. Marshall Space Flight Center):
Հանթսվիլը հրթիռաշինարարական քաղաք է, որտեղ մշակվել և արտադրվել են բանակի համար բալիստիկական հրթիռներ և տիեզերանավերի համար սարքավորումներ: Առաջին անգամ ռուս տիեզերագնացները քաղաք են այցելել 1992 թվականին[3]:
ԿլիմաԽմբագրել
Քաղաքը տեղակայված է խոնավ մերձցամաքային կլիմայական գոտում (Cfa): Ամառը անձրևային է և շոգ, ձմեռը՝ բավական տաք, ամռանը միջին մաքսիմալ ջերմաստիճանը տատանվում է 31,6 աստիճան Ցելցիուսի սահմաններում, իսկ ձմռանը՝ 9,4: Գարնանը և աշնանը հնարավոր են տորնադոներ: Ձնային ծածկույթ հազվեդեպ է առաջանում, չնայած լինում են ձյան անոմալ տեղումներ, ինչպիսին տեղի էր ունեցել 1963 թվականի հունվարի 1-ին, երբ մեկ օրվա ընթացքում տեղացել էր 43 սմ ձյուն:
Հանթսվիլ, Ալաբամաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 79 (26) |
83 (28) |
90 (32) |
95 (35) |
99 (37) |
108 (42) |
111 (44) |
108 (42) |
108 (42) |
96 (36) |
84 (29) |
81 (27) |
111 (44) |
Միջին բարձր °F (°C) | 50.1 (10.1) |
54.9 (12.7) |
63.8 (17.7) |
72.6 (22.6) |
80.3 (26.8) |
87.2 (30.7) |
89.7 (32.1) |
89.9 (32.2) |
84.0 (28.9) |
73.6 (23.1) |
62.7 (17.1) |
52.5 (11.4) |
71.8 (22.1) |
Միջին օրական °F (°C) | 41.5 (5.3) |
45.7 (7.6) |
53.5 (11.9) |
61.8 (16.6) |
70.3 (21.3) |
77.7 (25.4) |
80.6 (27) |
80.1 (26.7) |
73.7 (23.2) |
62.8 (17.1) |
52.7 (11.5) |
43.9 (6.6) |
61.2 (16.2) |
Միջին ցածր °F (°C) | 31.0 (−0.6) |
34.7 (1.5) |
41.5 (5.3) |
49.3 (9.6) |
58.6 (14.8) |
66.4 (19.1) |
69.7 (20.9) |
68.6 (20.3) |
61.7 (16.5) |
50.2 (10.1) |
41.0 (5) |
33.7 (0.9) |
50.5 (10.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −11 (−24) |
−8 (−22) |
6 (−14) |
24 (−4) |
32 (0) |
42 (6) |
49 (9) |
50 (10) |
37 (3) |
23 (−5) |
1 (−17) |
−3 (−19) |
−11 (−24) |
Տեղումներ դյույմ (մմ) | 5.00 (127) |
5.03 (127.8) |
5.60 (142.2) |
5.10 (129.5) |
4.34 (110.2) |
3.89 (98.8) |
3.46 (87.9) |
2.78 (70.6) |
2.96 (75.2) |
3.02 (76.7) |
5.64 (143.3) |
5.77 (146.6) |
54,29 (1379) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 1.3 (3.3) |
0.6 (1.5) |
0.3 (0.8) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.2 (0.5) |
2.4 (6.1) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10.7 | 10.4 | 10.6 | 10.1 | 10.2 | 10.1 | 10.5 | 8.5 | 7.5 | 7.7 | 9.4 | 10.8 | 116.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.9 | 0.6 | 0.3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.4 | 2.2 |
% խոնավություն | 56.5 | 73.5 | 71.0 | 70.0 | 70.0 | 72.5 | 73.5 | 76.0 | 74.5 | 74.0 | 70.0 | 70.5 | 75.0 |
Աղբյուր #1: NOAA[4] | |||||||||||||
Աղբյուր #2: climate-zone.com[5] |
Ժողովրդագրական իրադրությունԽմբագրել
Ըստ 2000 թվականի բնակչության մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակչությունը կազմում է 158216 մարդ, 66742 տանուտեր և 41713 ընտանիք: Բնակչության խտությունը 351 մարդ/կմ2 է: Կար 73670 բնակատեղի՝ 163,4 բնակատեղի/կմ2 միջին խտությամբ: Քաղաքի ռասայական կազմը. 64,47 % սպիտակամորթ, 30,21 % աֆրոամերիկացի, 0,54 %՝ հնդկացի, 2,22 %՝ ասիացի, 0,06 %՝ խաղաղօվկիանոսյան կղզիներից եկվորներ, 0,66 %՝ ուրիշ ռասաներից և 1,84 %՝ երկու և ավելի ռասաների խառնածիններ: Բնակչության 2,04 %-ը՝ իսպանալեզու է:
Գրանցված են 66742 տնային տնտեսություններ, որոնցում 27,6 %-ը ունեն մինչև 18 տարեկան երեխա, 45,5 %-ը միասին ապրող ամուսնացած զույգեր են, 13,7 %-ը ոչ լիարժեք ընտանիքներ են, իսկ 37,5 %-ը ամուսնացած չեն: Տնային տնտեսությունների 32,3 %-ը կազմված են տարբեր դեմքերից, նրանցից 9,2 %-ը 65 և ավելի տարեկան են: Ընտանիքի անդամների միջին չափը 2,91 մարդ է:
ԱրդյունաբերությունԽմբագրել
Քաղաքում արտադրվում է հրթիռատիեզերական սարքավորումներ, Chrysler ապրանքանիշի ավտոմոբիլներ, ռադիոէլեկտրոնիկա: Զարգացած է քիմիական արդյունաբերությունը: «ԱՄՆ-ի հրթիռային քաղաքում» է արտադրվել ամերիկյան առաջին «Յուպիտեր-С» հրթիռ կրողը, լուսնային ծրագրի հրթիռ կրողները շաթլներ:
Հանթսվիլում են գտնվում նաև «Intergraph» և «Digium» ընկերությունների շտաբկայանները:
ԿրթությունԽմբագրել
Քաղաքում են տեղակայված Ալաբամայի համալսարանը, Օուքվուդի քոլեջը, Ալաբամայի գյուղատնտեսական համալսարանը:
ՄշակույթԽմբագրել
- Աշխարհի ամենամեծ տիեզերքի թանգարանը
- Արվեստի թանգարան
- Բուսաբանական այգի
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ United States Census 2010
- ↑ Estimates of the Population for Incorporated Places in Alabama, Listed Alphabetically: April 1, 2000 to July 1, 2006 (CSV). 2007 Population Estimates. U.S. Census Bureau, Population Division. June 28, 2007(չաշխատող հղում)
- ↑ По воспоминаниям последнего советского космонавта: «Когда в 92 году я посетил город Хантсвилл — это город ракетостроителей, секретнейший город, закрытый город Америки был. Вот когда они открыли его, я один из первых, который переступил порог этого города. И знаете, я встретил огромное количество людей, которые в конце 80-х — начале 90-х годов туда перебрались.» — http://www.svobodanews.ru/content/transcript/1607789.html
- ↑ «NOWData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է February 14, 2013
- ↑ «Huntsville climate data»։ climate-zone.com
- ↑ «Sister Cities»։ Администрация города Тайнань։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին