Ջեֆ Բեք (անգլ.՝ Jeff Beck, ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք, անգլ.՝ Geoffrey Arnold Beck, հունիսի 24, 1944(1944-06-24)[1][2], Wallington, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - հունվարի 10, 2023(2023-01-10)[4][5], Wadhurst, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի վիրտուոզ–կիթառահար, կոմպոզիտոր։ Գրեմմիի յոթակի դափնեկիր։ Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։ Դրանից հետո նա հանդես է եկել մենահամերգով և համագործակցել այլ կատարողների հետ՝ որպես հրավիրված երաժիշտ։

Ջեֆ Բեք
Բնօրինակ անունանգլ.՝ Jeff Beck
Ի ծնե անունանգլ.՝ Geoffrey Arnold Beck
Ծնվել էհունիսի 24, 1944(1944-06-24)[1][2]
Wallington, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 10, 2023(2023-01-10)[4][5] (78 տարեկան)
Wadhurst, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSt Mary the Virgin Churchyard[6]
Ժանրերռոք, բլյուզ[7], բլյուզ ռոք և ջազ-ֆյուժն
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, ջազ կիթառահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, ռոք երաժիշտ և ռոք երգիչ
Գործիքներկիթառ[7] և վոկալ[7]
ԼեյբլԷՄԻ, Atco Records և Epic Records
ԿրթությունՈւիմբլդոնի Արվեստի քոլեջ
ԱնդամակցությունThe Yardbirds?, The Jeff Beck Group? և Beck, Bogert & Appice?
Պարգևներ
Կայքjeffbeck.com
 Jeff Beck Վիքիպահեստում

Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ-ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։ Ժամանակ առ ժամանակ, կտրուկ փոխելով իր երաժշտական գործունեության ուղղությունը, Բեքն ամեն անգամ բարձունքների է հասել նոր երաժշտական տարածքում։

1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։ 2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին Բեքն ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում։

Կենսագրություն խմբագրել

Բեքը ծնվել է 1944 թվականին Առնոլդ և Էթել Բեքի ընտանիքում, Անգլիայի Ուոլլինգտոն քաղաքում ։ Տասը տարեկան հասակում Բեքը երգել է եկեղեցու երգչախմբում։ Կիթառ նվագել սովորելուց առաջ նա ուժերը փորձել է դաշնամուր, հարվածային գործիքներ և թավջութակ նվագելու մեջ։

 
Բեքը (ձախից) The Yardbirds-ի անդամների հետ, 1965 թվական

Դպրոցից հետո Ջեֆը ընդունվել է Ուիմբլդոնի արվեստի քոլեջ, իսկ կիթառ նվագել սկսել է՝ լսելով 60-ականների սկզբի Չիկագոյի բլյուզմեններ Մադի Ուոթերսին և Բադի Գային, որոնց ձայնասկավառակներն այդ ժամանակ հավաքում էր։ 1964 թվականին Բեքը միացել է Tridents ռիթմ և բլյուզ խմբին և գրավել Ջիմի Փեյջի ուշադրությունը, որի առաջարկությամբ 1965 թվականի մարտին նա միացել է «The Yardbirds» բրիտանական ռոք խմբին՝ փոխարինելով Էրիկ Քլեփթոնին։ «The Yardbirds» խմբի հետ անցկացրած քսան ամիսը, թերևս, խմբի պատմության ամենաստեղծագործ շրջանն է եղել, բայց 1966 թվականի հոկտեմբերին՝ իր առաջին ամերիկյան շրջագայության ժամանակ, Բեքը հեռացել է` պատճառաբանելով մրսածությունը, բայց ավելի շուտ չի ցանկացել ընդունել այն կանոնները, որոնցով ԱՄՆ-ում ստիպված էին խաղալ բոլոր սկսնակները։

 
Jeff Beck Group-ի կազմում, 1968 թվական

1967 թվականի հունվարին Բեքը ստեղծել է «Jeff Beck Group» խումբը, որի կազմում էին նաև Ռոդ Ստյուարտը (վոկալ), Ռոնի Վուդը (բաս), Էյնսլի Դանբարը (հարվածային գործիքներ)։ «Jeff Beck Group» խումբը աչքի չէր ընկնում իր կայունությամբ։ 1968 թվականին Միկի Ուոլլերը (Micky Waller) Դանբարի փոխարեն նվագել է հարվածային գործիքներ։ 1968 թվականին թողարկվել է Բեքի կարիերայի լավագույն ալբոմներից մեկը՝ «Truth»-ը:, որի ձայնագրման մեջ, բացի խմբի հիմնական անդամներից, մասնակցել են այնպիսի ռոք աստղեր, ինչպիսիք են Քիթ Մունը, Ջոն Փոլ Ջոնսը և Նիքի Հոփքինսը։ Ենթադրվում է, որ այս ալբոմի ձայնը դարձել է յուրահատուկ խթան առաջին «Led Zeppelin» ալբոմի համար։ Իսկ Ուիլի Դիքսոնի «You Shook Me» կոմպոզիցիան, որն ընդգրկված էր «Truth» ալբոմի մեջ, իսկ հետագայում ընդգրկվել է Ջիմի Փեյջի «Led Zeppelin I» ալբոմում, դարձել է Փեյջի հանդեպ Ջեֆ Բեքի երկարամյա վիրավորանքի պատճառը։ 1971 թվականին Բեքն ավտովթարի է ենթարկվել, ինչը նրան երեք ամիս դուրս է մղել բնականոն կյանքից։ «Rough & Ready» ալբոմի վերաբերյալ, որը ձայնագրվել է Բեքի հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Բեքն ինքն է ասել, որ կցանկանար, որ այն ինչ-որ տեղ անհետանար։ Ալբոմի ձայնագրությունը կատարվել է այն ժամանակ, երբ Ջեֆը դեռ լիովին չէր վերականգնվել վթարից, և ալբոմը անհաջող էր ստացվել։ 1972 թվականին «Jeff Beck Group» խմբի համանուն ալբոմն այնպիսի ժողովրդականություն չի ստացել ժամանակակիցների շրջանում, ինչպես «Truth»-ը և «Beck-Ola»-ն։ Սակայն «Classic Rock» ամսագրի կարծիքով այս զվարճալի մետալ ալբոմը 1972 թվականի լավագույն ռոք ալբոմներից մեկն էր։ 1970-ականների կեսերը Բեքի համար նշանավորվել են երաժշտական ուղղության փոփոխությամբ։ Ջեֆն անընդմեջ ձայնագրել է երկու գործիքային ալբոմ՝ «Blow by blow» (1975) և «Wired» (1976), որոնք դարձել են 70-ականների ջազ ռոքի գագաթը։ 1980-ականներին Ջեֆը թողարկել է ևս երկու ալբոմ՝ «There and Back» և «Jeff Beck`s Guitar Shop»: 1990 թվականին նա մասնակցել է Ջոն Բոն Ջովիի «Blaze Of Glory» ալբոմի առաջին անհատական ձայնագրությանը, որը «The Young Guns II» ֆիլմի սաունդթրեքն էր։

Անձնական կյանք խմբագրել

1969 թվականից նա բուսակեր է[8]։ 2005 թվականից Բեքն ամուսնացած է Սանդրա Բեքի հետ:։ Բեքն ունի առանձնատուն Արևելյան Սասեքսում՝ Վեդհըրսթի մոտակայքում[9]։

Մրցանակներ խմբագրել

Բեքը Գրեմմիի ութ մրցանակների դափնեկիր է[10]։ 1986 թվականին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է լավագույն ռոք-գործիքային կատարող «Escape» կատարման համար՝ «Flash ալբոմից»[11][12]։

Գրեմմի մրցանակներ[13] խմբագրել

  • 1976 - Best Pop Instrumental Performance - Wired - (nominee)
  • 1985 - Best Rock Instrumental Performance - "Escape" - (winner)
  • 1989 - Best Rock Instrumental Performance - Jeff Beck's Guitar Shop with Terry Bozzio & Tony Hymas - (winner)
  • 1992 - Best Rock Instrumental Performance - "Hound Dog" (track) - (nominee)
  • 1993 - Best Rock Instrumental Performance - "Hi-Heel Sneakers" (track) - (nominee)
  • 1999 - Best Rock Instrumental Performance - "A Day In The Life" (track) and "What Mama Said" (track) - (nominee)
  • 2001 - Best Rock Instrumental Performance - "Dirty Mind" - (winner)
  • 2003 - Best Rock Instrumental Performance - "Plan B" - (winner)
  • 2009 - Best Rock Instrumental Performance - "A Day In The Life" - (winner)
  • 2010 - Best Pop Collaboration with Vocals - "Imagine" - (winner)

. . . . . . . . Best Pop Instrumental Performance - "Nessun Dorma" - (winner)

. . . . . . . . Best Rock Instrumental Performance - "Hammerhead" - (winner)

. . . . . . . . Best Rock Performance by a Duo or Group with Vocals - "I Put A Spell On You" - (nominee)

. . . . . . . . Best Rock Album - Emotion & Commotion - (nominee)

  • 2011 - Best Rock Album - Rock 'N' Roll Party Honoring Les Paul - (nominee)

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 https://www.lemonde.fr/culture/article/2023/01/11/le-guitariste-jeff-beck-est-mort-a-78-ans_6157505_3246.html
  4. 4,0 4,1 4,2 Legendary rock guitarist Jeff Beck dies aged 78 — 2023. — ISSN 1756-3224; 1354-4322
  5. 5,0 5,1 5,2 Morris C. Jeff Beck, One of the Guitar Masters of the Rock Era, Dies at 78 // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2023. — ISSN 0042-2738
  6. https://fr.findagrave.com/memorial/248293188/geoffrey-arnold-beck
  7. 7,0 7,1 7,2 Montreux Jazz Festival Database
  8. Hjort, Hinman, էջ 96
  9. Gurner, Richard (2010 թ․ ապրիլի 10). «Jeff Beck "insures fingers for millions" after accident at Sussex home». The Argus. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  10. «JEFF BECK MAKES POWERFUL STATEMENT WITH LOUD HAILER ~ Aussie Osbourne [Official Website]». Aussieosbourne.com. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  11. «28th Annual Grammy Awards - 1986». Rock On The Net. 1986 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  12. «Flash - Jeff Beck | Awards». AllMusic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Jeff Beck». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Բեք» հոդվածին։