Ռոդրիկ Դեյվիդ (Ռոդ) Ստյուարտ (անգլ.՝ Roderick David "Rod" Stewart, հունվարի 10, 1945(1945-01-10)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացիերգիչ և հեղինակ-կատարող, որը ճանաչում է ստացել սկզբում The Jeff Beck Group-ում, այնուհետև The Faces-ում։ Ավելի մեծ հաջողության Ռոդ Ստյուարտը հասել է հիմնականում Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա 7 ալբոմները UK Albums Chart-ում գրավել են առաջին հորիզոնականը, իսկ 62 հիթ-սինգլներից 22-ը տեղ են գտել առաջին տասնյակում[4]։ Q ամսագրի «100 մեծագույն երգիչների» (անգլ.՝ 100 Greatest Singers) ցուցակում Ռոդ Ստյուարտն զբաղեցնում է 33-րդ տեղը[5]։
Ռոդ Ստյուարտը ծնվել է Հայգեյթում (Հյուսիսային Լոնդոն), Ռոբերտ և Էլզի Ստյուարտների ընտանիքում, որը մինչև կրտսեր որդու ծնունդը Շոտլանդիայից տեղափոխվել է բրիտանական մայրաքաղաք[6]։ 11 տարեկանում Ստյուարտն առաջին անգամ կիթառ է վերցրել, բայց երաժշտությանը նվիրվել անմիջապես չի որոշել։ 1960-ական թվականներին նա լրջորեն սկսել է դիտարկել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու հնարավորությունը։ Որոշ ժամանակ նա խաղացել է «Բրենտֆորդ» (Արևմտյան Լոնդոն) ակումբի պատանեկան կազմում[7]։ Մի քանի տարի գերեզմանատանն աշխատելով որպես գերեզմանափոր՝ Ստյուարտը որոշել է զբաղվել երաժշտությամբ և ժողովրդական երգիչ Ուիզ Ջոնսի հետ մեկնել է ճանապարհորդության ողջ Եվրոպայով (Իսպանիայից նրանց վտարել են որպես թափառաշրջիկ)։ 1962 թվականի ամռանը Ստյուարտը դարձել է հիմնադիրն ու մենակատարը The Ray Davies Quartet խմբի, որը հետագայում վերանվանվել է The Kinks։
1964 թվականին Ստյուարտը միացել է Jimmy Powell & the Five Dimensions խմբին, որը բրիտանական շրջագայության էր մեկնել, և ելույթ է ունեցել խմբի կազմում։ Այդ տարիներին Ստյուարտը գումար էր վաստակում փողոցում նվագելով ու երգելով․ շրթհարմոնի վրա նրա կատարումը հնչել է «My Boy Lollipop»-ում՝ 1963 թվականի Միլի Սմոլի հիթ-սինգլում[7]։
Լսելով Ստյուարտի կատարումը փողոցում՝ Լոնգ Ջոն Բոլդրին հրավիրել է նրան The Hoochie Coochie Men խումբ, որը 1964 թվականին ձայնագրել է «Good Morning Little Schoolgirl» սինգլը, իսկ այն բանից հետո, երբ այն տեղ գտավ հիթ-շքերթում, դարձավ Steampacket (Ստյուարտ, Բոլդրի, Ջուլի Դրիսքոլ, Բրայան Օուգեր, Միքի Ուոլեր, Ռիկ Բրաուն)[7]։ 1965 թվականին Ստյուարտը նկարահանվել է նորաձևության մասին պատմող «Բի-բի-սի» փաստագրական ֆիլմում, որից հետո ստացել է Rod The Mod մականունը։ Այդ ժամանակ էլ հենց խումբը Ռոլինգ Սթոունզի հետ համատեղ շրջագայության է մեկնել։ Այդ օրերին տեսագրված նյութերը հրապարակվել են միայն 1970 թվականին, երբ խմբի նախկին մենակատարն արդեն գրեթե հանրաճանաչ էր[8]։
1966 թվականին Steampacket-ը մասնատվել է, և Ստյուարտը տեղափոխվել է Shotgun Express (որտեղ նվագել են Միք Ֆլիտֆուդն ու Գրին Փիթերը՝ հետագայում ստեղծելով Fleetwood Mac-ը) խումբ, որը հասցրել է թողարկել միայն մեկ սինգլ։ Այստեղից Ստյուարտը միացել է The Jeff Beck Group խմբին։ Առաջին՝ «Truth» ալբոմը դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն 1969 թվականին այս խումբը ևս դադարեցրել է իր գոյությունը՝ չնայած նրան, որ երկրորդ՝ «Beck-Ola» ալբոմը ոչ պակաս հաջողություն է ունեցել։ Ստյուարտը բազմիցս ասել է, որ իր վոկալային ոճը, բեմական շարժուձևը, խոսելաոճը ձևավորվել են Ջեֆ Բեքի ազդեցությամբ։
Ստյուարտը (աջից) և Ռոնի Վուդը (ձախից) The Faces-ի համերգին, 1975 թվական
Սոլո-կարիերան և The Face-ի ալբոմներ (1969-1976)Խմբագրել
Մինչ The Faces-ը շարունակում էր ճանաչում ձեռք բերել Բրիտանիայում, Ստյուարտը շարունակում էր ձայնագրել սոլո․ համագործակցային առումով հաջողված «Gasoline Alley»-ին հաջորդել են շրջագայությունները դեպի Ավստրալիա, որի ընթացքում նա ելույթ է ունեցել Python Lee Jacksonի հետ («In a Broken Dream» սինգլը՝ ձայնագրված 1970 թվականին, երկու տարի անց դարձավ հիթ)։
Ստյուարտի՝ որպես մեներգիչ, հաջողությունը հետաքրքրություն է շարժել դեպի The Faces-ը, սակայն, անգամ չնայելով «Stay With Me» սինգլի հաջողությանը, պարզ էր, որ խմբի օրերը հաշված են։
Ավարտելով The Faces-ի շրջագայությունները՝ Ստյուարտը թողարկել է «Never a Dull Moment»–ը։ «You Wear It Well» հիթ-սինգլը գրավել է հիթ-շքերթները (#13-ը՝ ԱՄՆ-ում, #1-ը՝ Բրիտանիայում)[4]։ Սա Ռոդ Ստյուարտի աստեղային ժամն էր։
«Sailing», «Tonight’s The Night» և «The Killing Of Geogie» սինգլների հաջողությունները նպաստեցին Ստյուարտի հեղինակության վերադարձին[8]։
«First Cut Is The Deepest» սինգլը (Քեթ Սթիվենսի կոմպոզիցիան) դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն Բրիտանիայում ձեռք է բերել սկանդալային ճանաչում։
1977 թվականից Ստյուարտի արտաքին տեսքում սկսեցին հայտնվել գլամուրային դետալներ․ նա սկսեց օգտագործել կոսմետիկա, արհեստականորեն սկսեց ընդգծել իր սեքսուալությունը հագուստի մեջ։
Blondes Have More Fun-ի հաջողությունը, որը ԱՄՆ-ում գրավեց առաջին հորիզոնականը և վաճառվեց 14 միլիոն օրինակով, և հատկապես «Da Ya Think I’m Sexy?» դիսկո-հիթը, որը գլխավորել է Անգլիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթները, վերջնականապես նրա դեմ տրամադրեց ռոք-քննադատներին։
Դեռ երբեք բնատուր շնորհներով այդքան օժտված կատարողը, ինչպիսին Ռոդ Ստյուարտն է, այսքան էժան չի վաճառել իր տաղանդը։ Մինչ վերջերս նա, որ ռոքնռոլլում կրքի և անկեղծության մարմնացումն էր, այժմ ինքն իրեն դարձրել է ծաղրանքի առարկա՝ չնկատելով, թե ինչպես զգացմունքայնությունը փոխարինվում է սենտիմենտալությամբ, սեքսուալությունը՝ ֆլիրտով։
- Rolling Stone, Գրեյլ Մարկուս, «Illustrated History Of Rock & Roll», 1980)[10].
1982ից1988 թվականները Ստյուարտի կարիերայում ընդունված է անկումային համարել։ «Baby Jane»-ը երեք սինգլներից միակն էր, որ այդ տարիներին հիթ դարձավ։ Այդ տարիների լավագույն ձեռքբերումը Ստյուարտի ելույթն էր Rock 'n Rio փառատոնում (հունվար, 1985 թվական)։ Ինքն իր ելույթը համեմատել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի հետ։
1990 թվականին «Downtown Train» սինգլը (Թոմ Ուեյթսի կոմպոզիցիան) ԱՄՆ-ում բարձրացել է հիթ-շքերթի երկրորդ հորիզոնական։ Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել նաև «Rhythm Of My Heart» և «Motown Song» սինգլները ՝Vagabond Heart ալբոմից։ Իսկ «It Takes Two»-ն՝ Ստյուարտի դուետը Թինա Թըրների հետ, դարձել է բրիտանական հիթ։ Դրանից երկու տարի անց հիթ-շքերթներում առաջատար է դարձել «All For Love» երգը՝ Երեք հրացանակիրներ ֆիլմից՝ ձայնագրված Սթինգի և Բրայան Ադամսի հետ[4]։
1993 թվականին Ստյուարտը Ռոն Վուդին հրավիրել է MTV Unplugged՝ մասնակցելու ձայնագրմանը։ Քննադատները բարձր են գնահատել ելույթը, հատկապես «Handbags And Gladrags»-ը, «Cut Across Shorty»-ը, ինչպես նաև չորս գործ «Every Picture Tells A Story»-ից. Այստեղից էլ սինգլի տեսքով թողարկվել է Վան ՄորիսոնիHave I Told You Lately-ն, որը հայտվել է «Բիլբորդի» լավագույն տասնյակում, իսկ Unplugged ալբոմը ԱՄՆ-ում բարձրացել է մինչև երկրորդ հորիզոնական։ Մեկ տարի անց Ստյուարտը հայտնվել է Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ Ամանորի նախօրեին համերգ է ունեցել Ռիոյի«Կոպակաբանա»յում՝ հավաքելով ռեկորդային թվով լսարան՝ մոտ 3,5 միլիոն մարդ։
2015 թվականի հունիսի 23-ին Ստյուարտը հայտարարել է նոր՝ 'Another Country ալբոմի թողարկման մասին։ Այն հասանելի էր ներբեռնման համար և թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 23–ին։ Ալբոմի առաջին՝ «Love Is» սինգլի համար նկարահանվել է տեսանյութ, որը հասանելի է Vevo–ում[12]։
2018 թվականի սեպտեմբերի 28-ին Republic Recordsում Ստյուարտը թողարկել է իր երեսուներորդ ստուդիական ալբոմը՝ Blood Red Roses-ը[13]։
↑«100 Greatest Singers» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2009-10-07|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն); |description= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
↑«Rod Stewart» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2009-10-21|description= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
↑«Rod Stewart Gold» (անգլերեն)։ Արխիվացված է [www.cduniverse.com/search/xx/music/pid/6879756/a/Gold.htm օրիգինալից] Ստուգեք |url=-ի արժեքը (օգնություն) 2012-03-01-ին։ Վերցված է 2009-10-21|description= պարամետրը գոյություն չունի (օգնություն)