Եժի Նեյման (լեհ.՝ Jerzy Spława-Neyman, ապրիլի 16, 1894(1894-04-16)[4][6][1], Բենդերի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1981(1981-08-05)[4][6][1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ մաթեմատիկոս և վիճակագրող, ով անցկացրել է իր կարիերայի սկզբնական մասը Վարշավայի տարբեր համալսարաններում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջում, իսկ երկրորդ մասը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Նեյմանը սկզբում ներկայացրեց վստահության միջակայքի ժամանակակից հասկացությունը վիճակագրության վարկածի թեստավորման մեջ[7] և մշակեց զրոյական վարկածի թեստավորումը (Էգոն Փիրսոնի հետ միասին)։

Եժի Նեյման
անգլ.՝ Jerzy Neyman
Jerzy Neyman2.jpg
Ծնվել է1894 ապրիլի 16
Բենդեր, Բեսարաբիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1981(1981-08-05) (տարիքը 87)
Օքլենդ, Կալիֆորնիա
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունլեհ
ՄասնագիտությունՄաթեմատիկա
Հաստատություն(ներ)Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտ
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)
Գործունեության ոլորտՄաթեմատիկական վիճակագրություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Institute of Mathematical Statistics?[1] և Տնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերՎարշավայի համալսարան
Խարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[3] (1924) և հաբիլիտացիա (1927)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4] և լեհերեն
Գիտական ղեկավարՎացլավ Սերպինսկի
Եղել է գիտական ղեկավարՎոլֆգանգ Բյուհլեր
Դուգլաս Չեփման
Ջորջ Դանցիգ
Լուսիեն լե Կամ
Էրիխ Լեո Լեհման
Անաստասիոս Ցիատիս
Ժոզեֆ Հոդգես
Ինչով է հայտնիվստահության միջակայք, գալակտիկայի բույլերի վիճակագրություն
ՊարգևներՆյուքոմբ Քլիվլենդ մրցանակ (1958)
Գայի շքանշան (Ոսկի, 1966)
Գիտության ազգային շքանշան (1968)
Թագավորական հասարակության անդամ[5]
Commons-logo.svg Jerzy Spława-Neyman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նեյմանը ծնվել է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի Բենդեր քաղաքում, լեհ ընտանիքում, Չեսլավ Սպլավա Նեյմանի և Կազիմիերա Լուտոսլավսկայի չորրորդ երեխան է։ Նեյմանի ընտանիքը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է և Նեյմանը մանկության տարիներին պատարագին սպասարկող դպիր էր։ Ավելի ուշ Նեյմանը դարձավ ագնոստիկ։ Նեյմանի ընտանիքը սերում է լեհ ազնվականներից և զինվորական հերոսներից։ Նա ավարտել է տղաների համար նախատեսված Կամիանեց Պոդոլսկի նահանգային գիմնազիան 1909-ին Յուրի Չեսլավովիչ Նեյման անվան տակ[8]։ Նա սկսել է ուսումը 1912-ին Խարկովի ազգային համալսարանում, որտեղ ուսանել է հավանականությունների տեսության մասնագետ ռուս Սերգեյ Նատանովիչ Բեռնստեյնի մոտ։ Հենրի Լեբեգի «Ինտեգրման և պարզ ֆունկցիաների հետազոտման դասերը» կարդալուց հետո, նա հիացած էր չափումներով և ինտեգրումով։

1921-ին նա վերադառնում է Լեհաստան Լեհա-սովետական պատերազմից հետո Ռազմագերիների հայրենադարձության ծրագրով։ Նա վաստակել է փիլիսոփայության դոկտորական աստիճանը Վարշավայի համալսարանում 1924-ին «Գյուղատնտեսական փորձերի վրա Հավանականությունների տեսության կիրառություններ» վերնագրով դիսերտացիայի համար։ Նեյմանը անցկացրել է մի քանի տարի Լոնդոնում և Փարիզում՝ միաբանության մեջ, որպեսզի ուսումնասիրի վիճակագրություն Կառլ Փիրսոնի և Էմիլ Բորելի հետ։ Լեհաստան վերադառնալուց հետո նա հիմնադրում է Կենսաչափական լաբորատորիա Վարշավայի Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտում։

Նեյմանը հրատարակել է շատ գրքեր փորձերի ու վիճակագրության մասին և մշակել է եղանակ, որով FDA-ը այսօր ստուգում է դեղորայքները։

1938-ին Նեյմանը տեղափոխվում է Բերկլի, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1966-ին նա պարգևատրվել է Վիճակագրության թագավորական հասարակության Գայի շքանշանով և երեք տարի անց ստացել ԱՄՆ-ի Գիտության ազգային շքանշան։ Նեյմանը մահացել է Օքլենդում 1981-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել