Անրի Լեոն Լեբեգ (ֆր.՝ Henri-Léon Lebesgue, հունիսի 28, 1875(1875-06-28)[1][2][3][…], Բովե - հուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1922), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1930)։ 1910–21-ին Փարիզի համալսարանի, իսկ 1921-ից Քոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ Իրական փոփոխականի ֆունկցիաների արդի տեսության հիմնադիրներից է։

Անրի Լեբեգ
ֆր.՝ Henri-Léon Lebesgue
Ծնվել էհունիսի 28, 1875(1875-06-28)[1][2][3][…]
Բովե
Մահացել էհուլիսի 26, 1941(1941-07-26)[1][2][3][…] (66 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանQ73663612?[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Պուատիեի համալսարան[5], Կոլեժ դե Ֆրանս[6], Փարիզի համալսարան[5] և Ռենի համալսարան[5]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, ֆունկցիոնալ վերլուծություն, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա[7], Lp space?[7], Լեբեգի ինտեգրալ[7] և տեղաբանություն[7]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][8]
Գիտական ղեկավարԷմիլ Բորել[9]
Եղել է գիտական ղեկավարՊոլ Մոնտել[10], Zygmunt Janiszewski?[11], Georges de Rham?[12], André Marchaud?[13] և Florin Vasilesco?[13]
Հայտնի աշակերտներԱռնո Դանժուա և Louis Antoine?[14]
Պարգևներ
 Henri-Léon Lebesgue Վիքիպահեստում

Հիմնական վաստակը չափելի ֆունկցիա հասկացության, չափի տեսության և ինտեգրալի նոր գաղափարի ստեղծումն է (տես Լեբեգի ինտեգրալ), որը հիմնված է չափի տեսության վրա և հնարավորություն է ընձեռում ինտեգրել ֆունկցիաների անհամեմատ ավելի լայն դաս։ Ֆունկցիաների անալիտիկ ներկայացման վերաբերյալ հետազոտություններով նպաստել է ֆունկցիաների նկարագրական տեսության ստեղծմանը։

Կենսագրություն

խմբագրել

Անրի Լեոն Լեբեգը ծնվել է 1875 թվականին հյուսիսային Ֆրանսիայի Բովե քաղաքում։ Մանուկ հասակում զրկվել է տպագրատան աշխատակից հորից։ Քաղաքային կրթաթոշակը, որը մայրը կարողացել էր ստանալ որդու համար, օժտված տղային հնարավորություն է ընձեռել ավարտելու քաղաքային քոլեջը, այնուհետև՝ Փարիզի Լյուդովիկոս Մեծի լիցեյը[17][18]։

1894 թվականին պատանի Լեբեգը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ընդունվել է Ֆրանսիայի մանկավարժական գլխավոր ինստիտուտը՝ Փարիզի հեղինակավոր Բարձրագույն նորմալ դպրոցը։ 1897 թվականին ուսումն ավարտելուց հետո նա ստացել է մաթեմատիկայի մանկավարժի դիպլոմ և երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ՝ միաժամանակ աշխատելով որպես գրադարանավարի օգնական։ 1898 թվականին հրապարակվել է նրա մաթեմատիկական առաջին հոդվածը։ Այնուհետև Լեբեգը երեք տարի (1899-1902) մաթեմատիկա է դասավանդել Նանսի քաղաքի կենտրոնական լիցեյում և նախապատրաստել է «Ինտեգրալ, երկարություն, մակերես» (ֆր.՝ Intégrale, longueur, aire) անվանումով թեզը, որը նվիրված էր չափի և ինտեգրալի իր ամփոփմանը, որը պաշտպանել է 1902 թվականին[17]։

1903 թվականին Լեբեգն ամուսնացել է իր համակուրսեցիներից մեկի քրոջ՝ Լուիզ Մարգերիտ Վալլեի (ֆր.՝ Louise-Marguerite Vallet) հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ժակն ու Սյուզանը։ 1916 թվականին ամուսինները բաժանվել են[19][20]։

Հիմնական աշխատություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. L'Enseignement Mathematique, L'enseignement mathématique — Vol. 38. — P. 330. — ISSN 0013-8584; 2309-4672
  5. 5,0 5,1 5,2 https://www.e-periodica.ch/digbib/view?pid=ens-001:1939:38#477 — P. 330.
  6. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  7. 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. CONOR.Sl
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. 13,0 13,1 Mathematics Genealogy Project — 1997.
  14. https://mathinfo.unistra.fr/websites/math-info/irem/Publications/L_Ouvert/n027/o_27_54-56.pdf
  15. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 213.
  16. https://www.persee.fr/doc/inrp_0298-5632_1988_ant_3_1_6123 — P. 126.
  17. 17,0 17,1 Тумаков И. М., 1975, էջ 7—8
  18. Hawking, Stephen W. God created the integers: the mathematical breakthroughs that changed history. — Running Press, 2005. — P. 1041–87. — ISBN 978-0-7624-1922-7
  19. Тумаков И. М., 1975, էջ 9—10
  20. MacTutor
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 510