Ջեյմս Ֆրանկ (գերմ.՝ James Franck, օգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 21, 1964(1964-05-21)[4][1][2][…], Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս։

Ջեյմս Ֆրանկ
գերմ.՝ James Franck
James Franck.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 21, 1964(1964-05-21)[4][1][2][…] (81 տարեկան)
Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Չիկագոյի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարEmil Warburg?[6] և Պաուլ Դրուդե[6]
Եղել է գիտական ղեկավարՖրից Հոուտերմանս, Հանս Քորֆերման[7], Wilhelm Hanle?[8], Heinz Maier-Leibnitz?[9], Heinz Maier-Leibnitz?[10], Հանս Քորֆերման[10], Robert Leroy Platzman?[10] և Wilhelm Hanle?[10]
Հայտնի աշակերտներՖրից Հոուտերմանս
Պարգևներ
Ամուսին(ներ)Hertha Sponer?
Commons-logo.svg James Franck Վիքիպահեստում

1921—1934 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Իշխանությունը ֆաշիստներին անցնելուց հետո հեռացել է Գերմանիայից։ 1934-1935 թվականներին աշխատել է Կոպենհագենում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ 1935-1938 թվականներին՝ Ջոնս Հոփկինսի (Բալթիմոր), 1938-1947 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային, մոլեկուլային սպեկտրոսկոպիային, ֆոտոսինթեզին։ 1913 թվականին, Գուստավ Հերցի հետ համաաեղ, փորձերով հետազոտել է էլեկտրոնների հարվածներով սնդիկի ատոմների գրգռման և իոնացման երևույթը (Ֆրանկ-Հերցի փորձ)։ Այդ հետազոտությունը (Նոբելյան մրցանակ, 1925) դարձել է ատոմների էներգիայի ընդհատուն մակարդակների գոյության ապացույց և հաստատել Բորի ատոմի տեսությունը։ Ձևակերպել է այսպես կոչված, Ֆրանկ-Կոնդոնի սկզբունքը (ատոմների հարաբերական դիրքի և արագությունների պահպանումը մոլեկուլների էլեկտրոնային անցումների դեպքում)։ 1945 թվականին հանդես է եկել ատոմային ռումբի օգտագործման դեմ։

Եղել է մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների, այդ թվում նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964)։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։