Բացել գլխավոր ցանկը

Պաուլ Դրուդե (Paul Karl Ludwig Drude) (հուլիսի 12, 1863 թ., Բրաունշվայգ - հուլիսի 5, 1906 թ., Բեռլին), գերմանացի ֆիզիկոս։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ Լայպցիգի (1894 թվականից), Գիսենի (1900 թվականից) և Բեռլինի (1905 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Բեռլինի ԳԱ անդամ։ 1900 թվականից՝ «Ֆիզիկայի տարեգրքի» («Annalen der Physik») խմբագիր։ Դրուդեի հիմնական աշխատանքները վերաբերում են օպտիկային, Էլեկտրոնային տեսությանը և Էլեկտրամագնիսական տատանումներին։ Մշակել է մետաղների Էլեկտրոնային հաղորդականության, մետաղական մակերնույթից անդրադարձած լույսի բևեռացմաև, լույսի դիսպերսիայի տեսություևևերը։ Առաջինն է հայտնաբերել ու բացատրել դիէլեկտրիկ թափանցելիության անոմալ դիսպերսիան (հետագայում այդ բացատրությունը փոխարինվեց Պ․ Դեբւսյի տեսությամբ)։ Առաջարկել է էլեկտրամագնիսական ալիքների մետրային և դեցիմետրային տիրույթում հեղուկ դիէլեկտրիկների կլանման ցուցչի և դիէլեկտրիկ թափանցելիության չափման մեթոդներ։

Պաուլ Դրուդե
Paul Drude
Paul Drude.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1863(1863-07-12)[1][2][3]
Բրաունշվայգ, Գերմանական միություն[1]
Մահացել էհուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3] (42 տարեկանում)
Բեռլին, Գերմանական կայսրություն
ինքնասպանություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Գիսենի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Գիտական ղեկավարՎոլդեմար Ֆոյգտ[4]
Եղել է գիտական ղեկավարՋեյմս Ֆրանկ[5]
Paul Drude Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457