Ջակոմո Չերուտի
Ջակոմո Չերուտի (իտալերեն՝ Giacomo Ceruti, հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - օգոստոսի 28, 1767[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[1]), իտալացի նկարիչ։ Հայտնի է նաև Յակոբուս Չերուտի Բրիքսեբսիս (Jacobus Ceruti Brixsebsis) անվամբ, որով մի քանի ստեղծագործություններ է ստորագրել։ Նրա մականունը Պիտոկետո (իտալերեն՝ Il Pitocchetto) էին կնքել, որը, բառացի, իտալերենից նշանակում է «փոքրիկ չքավոր», քանի որ իր ստեղծագործություններում Ջակոմո Չերուտին շատ հաճախ էր վրձնում իրական սյուժեներ ու հասարակ մարդկանց։
Ջակոմո Չերուտի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1767[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Carlo Ceresa? |
Ներշնչվել է | Antonio Cifrondi? և Giacomo Francesco Cipper? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ջակոմո Չերուտին ծնվել է 1698 թվականի հոկտեմբերի 13-ին իտալական Միլան քաղաքում[5]։ Երկար ժամանակ հետազոտողները տիրապետում էին շատ աղքատիկ տվյալներ նկարչի կենսագրական տվյալների մասին։ Միայն 20-րդ դարում շնորհիվ իտալացի հետազոտողներ Ռ. Լոնգի և Ջ. Դե Լոգուի հնարավոր եղավ ստանալ Ջակոմոյի կենսագրության մասին որոշ հավաստի տվյալներ։ 1931 թվականին Դե Լոգուն հայտնաբերեց և հրատարակման ներկայացրեց Ջակոմո Չերուտիի 46 ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել էին Պադերնելոյի դղյակում, որը պատկանում էր Սալվադեգո կոմսերին։ Այսօր նկարչի կտավների մեծաքանակ հավաքածուն պահպանվում և ցուցադրվում է իտալական Բրեշիա քաղաքի պատկերասրահում։ Ըստ գտածո նկարների պարզ դարձավ, որ Ջակոմո Չերուտին աշխատել և ստեղծագործել է Իտալիայի մի շարք տարածաշրջաներում ու շարունակել է Կարավաջոյի ավանդույթները։ Լոնգին Ջակոմո Չերուտիին անվանել է «Իրականության գեղանկարիչ» (pittori della realtà)[6]:
Կյանքի վաղ տարիները նկարիչը անցկացրել է Միլանում։ Հետո ապրել և ստեղծագործել է Բրեշիայում (1728 թվական), Վենետիկում (1736 թվական), Պադովայում (1737-1741 թվականներ), Պյաչենցայում (1743 թվական)։
Ջակոմո Չերուտին իր մահկանացուն կնքել է 1767 թվականի օգոստոսի 28-ին Միլանում, վաթսունութ տարեկան հասակում։
Ստեղծագործական կյանք Խմբագրել
Ջակոմո Չերուտին այսպես կոչված «ստորին յուրաձևության» (maniera piccola) հետևորդներից էր։ Այդ յուրաձևությունը պաշտոնական արվեստի հակոտնյան էր, որը կոչվում էր «մեծ ոճ» (maniera grande): Նկարչի շատ ստեղծագործություններ իրենից ներկայացնում են հասարակ մարդկանց դիմանկարներ՝ գյուղացիների, արհեստավորների, չքավորների։ Այդ նկարները հեղինակը վրձնել է ռեալիստական ոճով։
Նկարիչը նաև շատ նատյուրմորտներ է ստեղծել, որոնք տարբերվում են սյուժեի բնական հորինվածքով և զարմանալի ռեալիզմով։
Չերուտին նաև մի շարք հոգևոր սյուժեներով նկարների հեղինակ է համարվում։ Նկարազարդել է նաև Ստրայի Դե Ձազարա վիլլայի ինտերիերը։
Ընտիր ստեղծագործություններ Խմբագրել
- «Երկու չքավորները» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Ճանապարհորդը» (Անհատական հավաքածու)
- «Լվացարարուհին» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Զամբյուղ գործող կինը» (Անհատական հավաքածու)
- «Մանածուհին» (Անհատական հավաքածու)
- «Թզուկը» (Բրեշիա, Տոզիո Մարտինենգո պատկերասրահ)
- «Միանձնուհին» (Միլան, Պոլդի Պեցոլի պատկերասրահ)
- «Երիտասարդ մարդը» (Հռոմ, Ժամանակակից արվեստի արզգային պատկերասրահ)
- «Հովհարով աղջիկը» (Բերգամո, Կարրարայի Ակադեմիայի պատկերասրահ)
- «Ձկներով և սոխով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
- «Դդումով և տանձով նատյուրմորտ» (Միլան, Բրերի պատկերասրահ)
- «Շնիկով աղջիկը» (Նյու Յորք, Մետրոպոլիտեն թանգարան)
- «Երեկոն հրապարակում» (Թուրին, Հին արվեստի քաղաքային թանգարան)
- «Շնիկով տղան» (Բելֆաստ, Օլսթերի թանգարան)
- «Աղքատների ճաշը» (Անհատական հավաքածու)
- «Երեք չքավորները» (Բարոն Տիսսեն-Բորնեմիսի հավաքածու)
- «Բեռնակիրը՝ նստած զամբյուղի, թռչունի և ձվերի հետ» (Բրերա պատկերասրահ)
Պատկերասրահ Խմբագրել
-
Թզուկը
-
Հանգստացող չքավորը
-
Մանածուհին
-
Զամբյուղով տղան
-
Հանդիպում անտառում
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://explore.rkd.nl/explore/artists/16162 — Netherlands Institute for Art History.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Giacomo Ceruti (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 http://explore.rkd.nl/explore/artists/16162 — Italian Baroque Painting (1962).
- ↑ Г.Богеро: Шедевры Западноевропейской живописи XIV—XVIII веков из собрания Тиссен-Борнемиса. Collection Thyssen-Bornemisza Lugano and Electa, S.p.a., Milano
- ↑ Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. М.: Белый город, 2006. ISBN 5-7793-0920-5
Գրականություն Խմբագրել
- Spike John T. (1986)։ Giuseppe Maria Crespi and the Emergence of Genre Painting in Italy։ Fort Worth: Kimball Museum of Art։ էջեր 66–67
Արտաքին հղումներ Խմբագրել
- Painters of reality: the legacy of Leonardo and Caravaggio in Lombardy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Ceruti (see index)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջակոմո Չերուտի կատեգորիայում։ |