Բացել գլխավոր ցանկը

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

Բնակչությունը ըստ 2009 թվականի տվյալների կազմում է 191 639մարդ, խտությունը՝ 2112 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 90,68 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 25100։ Հեռախոսային կոդ՝ 00030։

Գտնվում է Ալպյան լեռների ստորոտին, Գարդա և Իզեո լճերից մի քանի կիլոմետր հեռավորութան վրա: Բնակչության թվով Լոմբարդիայի երկրորդ և հյուսիսարևմտյան Իտալիայի չորրորդ խոշոր քաղաքն է. Բրեշիայի քաղաքային տարածքը անցնում է նրա վարչական սահմաններից այն կողմ և ունի 672,822 բնակիչ[2] while over 1.5 million people live in its metropolitan area.[2]: Բրեշիան վարչական կենտրոնն է նույնանուն գավառի, որ Իտալիայում ամենաընդարձակներց մեկն է:

Քաղաքը հիմնադրվել է ավելի քան 3,200 տարի առաջ (հնում անվանվել է Brixia) և տարածաշրջանային կարևոր կենտրոն է եղել դեռևս նախահռոմեական ժամանակներում: Նրա հին քաղաքամասում այսօր էլ կանգուն են հին հռոմեական ժամանակների հասարակական շինություններ, որ ամենալավ պահպանվածներն են Հյուսիսային Իտալիայում[3][4], ինչպես նաև բազմաթիվ պատմական այլ հուշարձաններ, այդ թվում՝ միջնադարյան ամրոց, քրիստոնեական հին ու նոր տաճարներ, Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության նշանավոր նմուշ համարվող Պիացա դելլա Լոջիան (Piazza della Loggia) և այսպես կոչված՝ ռացիոնալիստական ճարտարապետության լավագույն նմուշօրինակներից մեկը՝ Պիացա դելլա Վիտտորիան (Piazza della Vittoria):

Քաղաքի՝ պատմական հուշարձաններով հարուստ հնագիտական տարածքը՝ հին հռոմեական ֆորումով և Սան Սալվատորե - Սանտա Ջուլիա վանական համալիրով ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայր՝ որպես «Լանգոբարդերն Իտալիայում. 568–774 թթ. իշխանության կենտրոնացման վայրեր» նախագծի մաս[5]:

Բրեշիան մեր օրերում համարվում է արդյունաբերական կարևոր բնակավայր[6]: Տնտեսական զգալի նշանակություն ունեն այստեղ գործող մետալուրգիական, գործիքաշինական, մեքենաշինական, ավտոմատ սարքերի, զենքի արտադրության ձեռնարկությունները, որոնց շարքում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ A2A]ն, պողպատ արտադրող Gruppo Lucchini-ն, հրազեն արտադրողներ Beretta-ն ու Perazzi-ն, գործիքաշինական Camozzi-ն, գազասարքավորումներ արտադրող Cavagna Group-ը...

Leonessa d'Italia («Իտալիայի էգ առյուծ») մականվանյալ Բրեշիան աչքի ընկնող դեր է խաղում նաև այդ երկրի սննդի արդյունաբերության բնագավառում. ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից շատ հեռու բարի համբավ են վայելում այստեղ արտադրվող խավիարն ու «Ֆրանչակորտա» (« Franciacorta ») անվանումով փրփրուն գինին: Պատահական չէ, որ 2017 թվականին քաղաքն ու նրա շրջական հռչակվել են «Գաստրոնոմիայի եվրոպական տարածաշրջան»[7]:

Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ դասական ավտոարշավի հեղինակավոր Mille Miglia մրցարշավը մեկնարկում և ավարտվում է Բրեշիայում:

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Brescia»։ Վերցված է 2017 հունիսի 28 
  2. 2,0 2,1 «Urbanismi in Italia, 2011»։ cityrailways.it (Italian)։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2011-ին։ Վերցված է 2014-08-02 
  3. «Italia langobardorum, la rete dei siti Longobardi italiani iscritta nella Lista del Patrimonio Mondiale dell'UNESCO» [Italia langobardorum, the network of the Italian Longobards sites inscribed on the UNESCO World Heritage List]։ beniculturali.it (Italian)։ Վերցված է 2014-05-14 
  4. «THE LONGOBARDS IN ITALY. PLACES OF THE POWER (568–774 A.D.). NOMINATION FOR INSCRIPTION ON THE WORLD HERITAGE LIST»։ unesco.org։ Վերցված է 2014-05-14 
  5. «"Brescia: description of goods" on Italialangobardorum.it»։ Վերցված է 2013-05-14 
  6. Meneghello Matteo (November 27, 2014)։ «Brescia remains Italy's industrial capital»։ italy24.ilsole24ore.com։ Վերցված է 2015-07-31 
  7. Bandirali Federica (July 13, 2015)։ «Anche Brescia nella Regione europea della gastronomia»։ Corriere della Sera (Italian)։ Վերցված է 2016-06-13 

Արտաքին հղումներԽմբագրել