Ջադա Կորեն Փինքեթ Սմիթ (անգլ.՝ Jada Koren Pinkett Smith, սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2] կամ 1971[3], Բալթիմոր, Մերիլենդ)[6], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր։

Ջադա Փինքեթ Սմիթ
անգլ.՝ Jada Pinkett
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2] (51 տարեկան) կամ 1971[3]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան
ԵրկերEnter the Matrix?, Մադագասկար, Գոտեմ, Collateral?, Մատրիցա. Հեղափոխություն, Ալի, Hawthorne? և Շատ վատ մայրիկները
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դեմք, գործարար, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՈւիլ Սմիթ[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAlpha Kappa Alpha
ԵրեխաներՋեյդեն Սմիթ և Ուիլոու Սմիթ
Կայքjadapinkettsmith.com
Commons-logo.svg Jada Pinkett Smith Վիքիպահեստում

Նա իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Բնակական գույներ» կատակերգության երկրորդական դերում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում՝ տարբեր ժանրերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա։ Վերալիցքավորում», «Մատրիցա. Հեղափոխություն», «Հանցակից» և այլն։

Փինքեթ Սմիթը նաև երաժշտական կարիերայով է զբաղվում 2002 թվականից, երբ նա ստեղծել է «Wicked Wisdom» մետալ խումբը, որում նա վոկալիստ և կոմպոզիտոր է։ Նաև ստեղծել է երաժշտական ընկերություն[7] և հրապարակել է իր հեղինակային գիրքը 2004 թվականին[8]։

1997 թվականին ամուսնացել է ռեփեր և դերասան Ուիլ Սմիթի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեյդենը, Ուիլոուն և Թրեյը (Ուիլի նախորդ ամուսնությունից)։

Անձնական կյանքԽմբագրել

 
Փինքեթ Սմիթը 1997 թվականի ամուսնացել է Ուիլ Սմիթի հետ և նրա հետ նկարահանվել է «Ալի» ֆիլմում։

Փինկեթ Սմիթը 1990 թվականին հանդիպել է Ուիլ Սմիթի հետ «Բևեռլի Հիլզի արքայազնը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նա եղել է գլխավոր հերոսի ընկերուհու՝ Լիզա Ուիլքսի դերի համար նախատեսված քասթինգին։

Ջադան և Ուիլը դարձել են ընկերներ և սկսել են հանդիպել 1995 թվականին։ Մոտավորապես 100 հյուր ներկա է եղել նրանց հարսանիքին[9][10]։

Զույգն ունի երկու երեխա՝ Ջեյդենը[9] (ծնվել է 1998 թվականի հուլիս 8-ին)[11], Ուիլոուն[9] (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին) և Թրեյը (Ուիլի առաջին ամուսնությունից, ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին)[12][13]։

2008 թվականին Ուիլն ասել է․ «Մենք խիստ չենք, բայց մենք որոշակիորեն կարծում ենք, որ խստությունը շատ կարևոր որակ է երեխաների դաստիարակության հարցում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում խստություն։ Նրանք պետք է հասկանան, որ նրանք կառավարման կարիք ունեն»[14]։

2011 թվականի օգոստոսին տարածվել են լուրեր, որ Ջադա Փինքեթ Սմիթը և Ուիլ Սմիթը որոշել են ամուսնալուծվել 13 տարվա ամուսնությունից հետո[15], այն պատճառով, որ Փինքեթ Սմիթը սիրավեպ է սկսել «Հոթորն» սերիալի գործընկեր Մարկ Էնթոնիի հետ[16]։ Ընտանիքը հերքել է այդ լուրերը[17][18]։

Տվյալ պահին ընտանիքը ապրում է Մալիբուում։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • My Story (2004)
  • Wicked Wisdom (2006)
  • Wrath of the Wicked (2007)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Smith J. C. Notable Black American Women — Vol. 3.
  4. E! News / R. Seacrest — 1991.
  5. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  6. «Jada Pinkett-Smith - Biography»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-02 
  7. «Turner Newsroom: Jada Pinkett Smith to Star and Executive Produce as a Nurse and Single Mother in TNT Drama Pilot Time Heals»։ Turner Network Television։ Turner Broadcasting System։ 2008-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-16 
  8. «Jada Pinkett Smith's List of Books»։ Schoolastic.com։ Վերցված է 2012-08-05 
  9. 9,0 9,1 9,2 «Will Smith Biography»։ People Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-13 
  10. Dani Sarika։ «Jada Pinkett Smith on the Adventures of Love & Marriage to Will Smith»։ Tango Magazine։ Tango Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-17 
  11. «Jaden Smith bio»։ Tribute.ca։ Tribute Entertainment Media Group։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-13 
  12. «Biography for Trey Smith»։ IMDb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 
  13. «Trey Smith Style & Fashion»։ Coolspotters.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 
  14. Messer Lesley (2008-09-18)։ «Jada Pinkett Smith: I'm a Stricter Parent Than Will»։ People Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-13 
  15. Staff Andpop (2011-08-23)։ «Is Will Smith Divorcing Jada Pinkett?»։ Andpop.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 
  16. «Jada Pinkett Smith got close to Marc Anthony»։ Showbizspy.com։ 2011-09-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 
  17. Hawks Ava (2011-08-23)։ «Are Will Smith and wife Jada Pinkett Smith separating?»։ Starcasm.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 
  18. Hazlett Courtney (2011-08-23)։ «Will and Jada Pinkett Smith say they are still together»։ Scoop.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-01 

Արտաքին հղումներԽմբագրել