Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադագասկար (այլ կիրառումներ)

Մադագասկար, ամերիկյան 3Դ մուլտֆիլմ է, մուլտֆիլմի հերոսներն են Ալեքսը, Մարտինը, Մելմանը, Գլորիան և այլն։

Picto infobox cinema.png
Մադագասկար
անգլ.՝ Madagascar
Madagascar (2005 film) logo.svg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, մանկական ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թեմապինգվին
ԿերպարներAlex?
Գործողության վայրՆյու Յորք
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորԷրիկ Դարնել և Թոմ ՄակԳրաթ
ՍցենարիստՄարկ Բարտոն, Էրիկ Դարնել և Թոմ ՄակԳրաթ
ՀնչյունավորումԲեն Սթիլեր, Քրիս Ռոք, Դևիդ Շվիմմեր, Ջադա Փինքեթ Սմիթ, Սաշա Բերոն Կոեն և «Զվարճացնող» Սեդրիք
ՊրոդյուսերՄիրեյ Սորիյա
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ԽմբագիրՀ. Լի Պետերսոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG և Pacific Data Images
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm և United International Pictures France?
Տևողություն86 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՍիկվելՄադագասկար 2
Թվականմայիսի 27, 2005[1], սեպտեմբերի 2, 2005[2] և հուլիսի 14, 2005[3]
MPAA վարկանիշPG
Բյուջե75 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ542 063 846 ԱՄՆ դոլար
dreamworks.com/movies/madagascar

ՍյուժեԽմբագրել

Նյու Յորքի կենդանաբանական այգու կենդանիներ՝ առյուծ Ալեքս, զեբր Մարտինը, գետաձի Գլորիան և ընձուղտ Մելամանը շատ լավ ընկերներ են և վայելում են իրենց կյանքը։ Երբեմն զեբր Մարտինը բողոքում է իրենց կյանքից ասելով որ իրենք ամբողջ կյանքում անիմաստ և անհետաքրքիր են ապրել։

Մի օր գազանանոցի մոտակայքում Մարտինը նկատում է որ պինգվինները գաղտնի թունել են փորում և ուզում են փաղչել ազատություն։ Մարտինին դուր է գալիս այս գաղափարը և նա ասում է իր ընկերներին սակայն նրանք չեն համաձայնում փաղչել գազանանոցից։ Հաջորդ օրը առավոտյան ընկերները տեսնում են որ Մարտինը չկա և նրանք գնում են մետրո նրա ետևից, որպեսզի ետ բերեն գազանանոց։ Հասնելով մետրո նրանք գտնում են Մարտինին և այդ ժամանակ ոստիկանությունը գալիս է և բռնում գցում տուփերի մեջ։ Նրանք արթնանալով տուփերում տեսնում են որ նավի վրա են գտնվում և այդ նավը ուղևորվում դեպի Քենյա։ Պինգվինները գալիս են և կապում են նավապետին և նավի ուղղությունը փոխում դեպի Անտարկտիդա։ Նավի ուղղությունը փոխելու ժամանակ նավի վրայից տուփերով ջուրն են ընկնում Ալեքսը, Մարտինը, Գլորիան և Մելմանը։ Ջուրը նրանց քշում տանում է դեպի Մադագասկար։

Հասնելով տեղ նրանք ընկերները չեն գիտակցում որ հայտնվել են մեկ այլ մայրցամաքում, նրանք կարծում են, որ իրենք գտնվում են Սան Դիեգոյի գազանանոցում։ Բայց շուտով Ալեքսը այդտեղի մանր կենդանիներին և իրենց թագավոր Լեմուրին փրկում է գազաններից ովքեր ուզում են ուտել նրանց։ Մարտինը շատ գոհ իր ազատությունից վայելում է պահը իսկ Ալեքսը բողոքում է և ուզում վերադառնալ կենդանաբանական այգի։ Այնուհետև արքա Լեմուրը նրանց հետ կնքում է գործարք որով Ալեքսը իրեն և իր կենդանիներին կպաշտպանի գազաններից իսկ նրանք ընկերներին կապահովեն հանգիստ և խնամք։ Շուտով Ալեքսի աչքին սովից բոլորը ուտելիք են երևում և նա որոշում բաժանվել նրանցից, սակայն ընկերները կարողանում են դուրս իրավիճակից, իսկ Լեմուրին և իր կենդանիներին այդքան վախեցնող գիշատիչները Ալեքսի շնորհիվ հանգիստ են թողնում։ Մուլտֆիլմի վերջում ընկերները որոշում են ճանապարհորդել աշխարհով։

ԾանոթագրություններԽմբագրել