Ուիլոու Սմիթ
Ուիլոու Կամիլ Ռեյն Սմիթ (անգլ.՝ Willow Camille Reign Smith, հոկտեմբերի 31, 2000[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), կամ պարզապես Ուիլոու (անգլ.՝ Willow), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր և դերասանուհի։ Նա Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի դուստրն է, ինչպես նաև Ջեյդեն Սմիթի կրտսեր քույրը: Սմիթը դերասանական դեբյուտը կատարել է 2007 թվականին «Ես լեգենդ եմ» ֆիլմում, իսկ ավելի ուշ հայտնվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ» ֆիլմում՝ Էբիգեյլ Բրեսլինի հետ միասին:
Ուիլոու Սմիթ անգլ.՝ Willow Smith | |
---|---|
![]() Ուիլոու Սմիթը 2011 թվականին | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 2000 (20 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Ազդվել է | Մայլի Սայրուս |
Մասնագիտություն | |
Գործունեություն | 2007-այժմ |
Ծնողներ | Ուիլ Սմիթ Ջադա Փինքեթ Սմիթ |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
Կայք | willowsmith.com |
Willow Smith Վիքիպահեստում |
Սմիթը մեկնարկել է իր երաժշտական կարիերան 2010 թվականի գարնանը։ 2010 թվականին նա թողարկել է «Whip My Hair», իսկ 2011 թվականին՝ «21st Century Girl» սինգլները։ 2010 թվականին Սմիթը պայմանագիր կնքելով Ջեյ Զիի՝ Roc Nation լեյբլի հետ, դարձել է լեյբլի հետ պայմանագիր ունեցող ամենաերիտասարդ արտիստը։ «Whip My Hair»-ը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 11-րդ հորիզոնականը։ Դրա երաժշտական տեսահոլովակն առաջադրվել է 2011 թվականի BET Awards մրցանակին «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում[2]։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին Ուիլոուն թողարկել է իր դեբյուտային՝ «Ardipithecus» ալբոմը։
Վաղ կյանքԽմբագրել
Ուիլոու Սմիթը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսում[3][4]։ Նա երաժիշտներ և դերասաններ Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի դուստրն է։ Ուիլոուն երկու ավագ եղբայր ունի՝ դերասան և դիջեյ Թրեյ Սմիթը և դերասան և երաժիշտ Ջեյդեն Սմիթը։ Սմիթը և նրա եղբայրները «Zambi» նախագծի երիտասարդական դեսպաններն են, որը «Hasbro» ընկերության հետ համատեղ[5][6] օգնություն է ցուցաբերում ՁԻԱՀ-ից որբացած զամբիացի երեխաներին։
Սմիթը հաճախել է Լոս Անջելեսի Սիերա Կանյոնի դպրոցը (անգլ.՝ Sierra Canyon School)[7]։
ԿարիերաԽմբագրել
2007-2013․ Դերասանական և երաժշտական գործունեությունԽմբագրել
Սմիթն իր դերասանական դեբյուտը կատարել է «Ես լեգենդ եմ» ֆիլմում՝ իր հոր հետ միասին[8]։ Նրա հաջորդ՝ «Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ» ֆիլմը[9] լույս է տեսել 2008 թվականի հուլիսի 2-ին։ 2008 թվականին նա հնչյունավորել է երիտասարդ Գլորիայի կերպարը «Մադագասկար 2» մուլտֆիլմում, որտեղ նրա մայրը հնչյունավորել է հասունացած Գլորիային։
2009 թվականին Սմիթի մայրը՝ Ջադա Փինքեթ Սմիթը «Լոպեսն այսօր գիշերը» շոուում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուիլոուն ալբոմ է թողարկելու։ Ավելի ուշ Սմիթը թողարկել է իր առաջին՝ «Whip My Hair» սինգլը, որը պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում և չարթում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Մեծ Բրիտանիայում սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Շուտով Սմիթը հայտարարել է իր հաջորդ՝ «21st Century Girl» սինգլի մասին։ «Օփրա Ուինֆրիի շոուն» հեռուստաշոուում այս երգով ելույթ ունենալուց հետո, նա թողարկել է այն հաջորդ օրը՝ 2011 թվականի փետրվարի 3-ին։ Դրա երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի մարտի 9-ին։ 2011 թվականի հունվարի 20-ին Ուիլ Սմիթը հայտարարել է, որ պլանավորում է դառնալ բրոդվեյական՝ «Էննի» մյուզիքլի ժամանակակից ռեմեյքի պրոդյուսերը, որի գլխավոր դերը պետք է կատարի Ուիլոուն[10]։ Սակայն Սմիթի տարիքը չի համապատասխանել, և 2013 թվականի փետրվարին գլխավոր դերը տրվել է Քուավենժանե Ուոլիսին[11]։
2011 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկվել է «Fireball» երգը՝ ռեփեր Նիքի Մինաժի և Սմիթի համագործակցությունը։ «Fireball»-ի առևտրային ցուցանիշները շատ ցածր էին, երգը ձախողվել է և չի ընդգրկվել երաժշտական շուկայի ոչ մի տեսակի չարթերում, բացառությամբ ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ չարթին, որտեղ այն զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը։ Այն դրա առաջին երգն էր, որը չի ընդգրկվել Billboard Hot 100 չարթում։ Սմիթի պրոդյուսերը հայտարարել է, որ նրանք գրեթե ավարտել են աշխատանքը երգչուհու դեբյուտային ալբոմի վրա, և այն շուտով պատրաստ է լինելու։ Նա նաև նշել է, որ ալբոմը «Whip My Hair» երգի նման ոճ ունի։ Ավելի ուշ հայտարարվել է ալբոմի անվանման մասին՝ «Knees and Elbows»[12]։ Դրա թողարկումը նախատեսվել է 2012 թվականի ապրիլին, սակայն ավելի ուշ այն հետաձգվել է։ 2012 թվականի մայիսի 1-ին նա թողարկել է «Do it Like Me (Rockstar)»-ի երաժշտական տեսահոլովակը[13], ասելով, որ այն նրա «երբևիցե առաջին տեսահոլովակն» է[13]։ 2012 թվականի հուլիսի 2-ին BET Awards-ի ժամանակ Սմիթը թողարկել է «I Am Me» երգի տեսահոլովակը։ Հուլիսի 17-ին Ուիլոուն iTunes-ի և Amazon-ի միջոցով թողարկել է իր չորրորդ՝ «I Am Me» սինգլը։
«Knees and Elbows» ալբոմը մինչ օրս էլ չի թողարկվել։ 2013 թվականի ամռանը Սմիթը և DJ Fabrega-ն դուո են ստեղծել՝ «Melodic Chaotic» անվանմամբ։ «The Intro» երգը թողարկվել է որպես նրանց առաջին աշխատանք, իսկ «Summer Fling»-ը՝ 2013 թվականի հուլիսի 6-ին։ Որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսորներ հանդես են եկել Սմիթը և Մայք Վարգասը, որը նկարահանել էր նաև «I Am Me» սինգլի տեսահոլովակը։ Երգը լայն քննադատության է արժանացել չափազանց հասուն երանգի, «fling» ( անգլ. թարգմանաբար՝ «Անլուրջ սիրային (կամ սեռական) կապեր, ինտրիգ») բառի և կեղծ անգլերեն ակցենտի օգտագործման պատճառով[14][15][16]։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին Սմիթը հանդես է եկել «Summer Fling» երգով «Քուին Լաթիֆայի շոուն» հեռուստաշոուի պրեմիերային ժամանակ։ Ելույթի ընթացքում նա ասել է․ «Պարզապես պարզության համար։ «Fling» բառը ինչ-որ կարճատև բան է նշանակում․․․ Եվ այս երգը նվիրված է բոլոր երեխաներին, որոնց ամառը երբեք բավականին երկար չի տևում»[17]։
2014-2018․ «3», «Ardipithecus» և «The 1st»Խմբագրել
2014 թվականի հոկտեմբերի 24-ին Սմիթը և FADER-ը հայտարարել են, որ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին երգչուհին Google Play-ի միջոցով սահմանափակ ժամանակով թողարկելու է իր դեբյուտային՝ «3» մինի ալբոմը, սակայն այն հետաձգվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 17 և թողարկվել է iTunes-ի միջոցով։ Նույն օրը նա համերգ է կազմակերպել Նյու Յորքի The FADER Fort-ում, որտեղ նա որոշ երգեր է կատարել է մինի ալբոմից, ներառյալ «8»-ը և «9»-ը SZA-ի հետ։ Նա նաև կատարել է «5»-ն իր եղբոր հետ, «Summer Fling»-ը և իր հայտնի՝ «Whip My Hair» հիթի նոր տարբերակը։
2015 թվականի մայիսի 7-ին Սմիթը թողարկել է «F Q-C #7» անվանմամբ նոր սինգլը[18]։ Դրա երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը Vevo-ում[19]։ Սեպտեմբերին «Why Don't You Cry» երգի տեսահոլովակի թողարկումից հետո[20], Ուիլոու դեկտեմբերի 11-ին անսպասելիորեն թողարկել է իր առաջին՝ «Ardipithecus» ալբոմը[21][22]։
Իր ծնդդյան օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, նա թողարկել է իր երկրորդ՝ «The 1st» ալբոմը, որը գովասանքի է արժանացել իր երաժշտական զարգացման համար։ Այդ ալբոմը համեմատվել է 1990-ական թվականների ռիթմ ընդ բլյուզ կատարողների երաժշտության հետ, թեև Սմիթն այն ժամանակ դեռ չէր ծնվել[23]։ 2017 թվականի վերջին նա շրջագայել է ալբոմով Ջենեյ Այկոյի հետ՝ St. Beauty-ի, Քոդի Շեյնի և Քիթի Քեշի հետ միասին[24]։
Իր մոր՝ Ջադա Փինքեթ Սմիթի և տատիկի՝ Էդրիեն Բանֆիլդ-Նորիսի հետ միասին, Ուիլոուն վարում է «Զրույց կարմիր սեղանի շուրջ» վեբ թոք հեռուստաշոուն, որի համար նա առաջադրվել է Daytime Emmy Award մրցանակին[25][26]։
2019-այժն․ «Willow»Խմբագրել
2019 թվականի հունիսի 24-ին Ուիլոուն հայտարարել է իր երրորդ՝ «Willow» ստուդիական ալբոմի մասին։ Այն պրոդյուսերավորվել է իր և Թայլեր Քոուլի կողմից և թողարկվել է 2019 թվականի հուլիսի 19-ին[27]։
Անձնական կյանքԽմբագրել
2019 թվականի հունիսին Սմիթը քամինգ աութ է կատարել որպես բիսեքսուալ, ասելով․ «Ես սիրում եմ կանանց և տղամարդկանց հավասարապես»։ Նա նաև նշել է իր աջակցությունը բազմասիրային հարաբերություններին և հայտարարել է դրանցում լինելու իր ցանկության մասին[28]։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Ardipithecus (2015)
- The 1st (2017)
- Willow (2019)
- The Anxiety (2020)[29]
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Ես լեգենդ եմ | I Am Legend | Մարլի Նևիլ[30][31] | Ֆիլմ |
2008 | Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ | Kit Kittredge: An American Girl | Քաունթի Գարբի | Ֆիլմ |
Մադագասկար 2 | Madagascar: Escape 2 Africa | Մանուկ Գլորիա (հնչյունավորում) | Ֆիլմ | |
2009 | Մադագասկարի Նոր Տարին | Merry Madagascar | Էբբի (հնչյունավորում) | Հեռուստաֆիլմ |
2009-10 | Թրու Ջեքսոն | True Jackson, VP | Երիտասարդ Թրու[32] | 2 սերիաներ |
2017 | Նեո Յոկիո | Neo Yokio | Հելլենիստ (հնչյունավորում) | Սերիա՝ «Օ, հելլենիստները» |
2018 | Արկածային ժամանակ | Adventure Time | Բեթ Շնիկ արքայադուստր (հնչյունավորում) | Սերիա՝ «Արի՛ ինձ հետ» |
2018-այժմ | Զրույց կարմիր սեղանի շուրջ | Red Table Talk | Ինքն իր դերում | Համահաղորդավարուհ՝ 37 սերիաներ |
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Young Artist Awards | Լավագույն աշխատանք գեղարվեստական ֆիլմում (Երիտասարդ դերասանուհի՝ 10 տարեկան կամ ավելի ցածր) | Ես լեգենդ եմ | Առաջադրված |
2009 | Լավագույն աշխատանք գեղարվեստական ֆիլմում (Անսամբլի երիտասարդ դերասանական կազմ) | Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ | Հաղթանակ | |
2010 | Annie Award | Հնչյունավորման աշխատանք հեռուստատեսային արտադրությունում | Մադագասկարի Նոր Տարին | Առաջադրված |
2011 | VirtuaMagazine Awards | Լավագույն նոր արտիստ | Ինքը | Հաղթանակ |
NAACP Image Award[33] | Ականավոր նոր արտիստ | Ինքը | Հաղթանակ | |
Ականավոր երաժշտական տեսահոլովակ | «Whip My Hair» | Առաջադրված | ||
O Music Awards | Առավել վիրուսային տեսահոլովակ | Հաղթանակ | ||
BET Awards | Տարվա տեսահոլովակ | Առաջադրված | ||
Լավագույն նոր արտիստ | Առաջադրված | |||
YoungStar Award | Ինքը (կիսվել է Ջեյդեն Սմիթի հետ) | Հաղթանակ | ||
2012 | Ինքը | Առաջադրված | ||
MP3 Music Awards | The BTM Award | «Fireball» (Նիքի Մինաժի մասնակցությամբ) | Առաջադրված | |
2013 | «I Am Me» | Հաղթանակ | ||
2014 | VEVOCertifiedAwards | 100,000,000 դիտում | «Whip My Hair» | Հաղթանակ |
2016 | The 2016 Fashion Awards | New Fashion Icons | Ինքը (կիսվել է Ջեյդեն Սմիթի հետ) | Հաղթանակ |
2020 | Daytime Emmy Awards[26] | Տեղեկատվական թոք շոուի ականավոր հաղորդավար | Զրույց կարմիր սեղանի շուրջ | Սպասվող |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Video of the Year»։ Black Entertainment Television (BET)։ Վերցված է նոյեմբերի 21, 2011
- ↑ "Willow Smith Biography" Archived January 25, 2016, at the Wayback Machine.. Biography. Retrieved June 1, 2014.
- ↑ Leone Shewfelt, Raechal (October 31, 2012). "Happy birthday, Willow Smith! 12 reasons why she's cooler than most of us". Us Weekly.
- ↑ «Jaden and Willow Smith support Project Zambi»։ In Touch Weekly։ հոկտեմբերի 7, 2009։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ «Actors Jaden and Willow Smith Join Hasbro, Inc.'s Project Zambi as Youth Ambassadors»։ Project Zambi։ հոկտեմբերի 7, 2009։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 17, 2010-ին։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ Wiedeman Reeves (փետրվարի 19, 2020)։ «The Most Famous High School Basketball Team in the World»։ Intelligencer (en-us)։ Վերցված է ապրիլի 28, 2020
- ↑ Orloff Brian, Lazaruk Lauren (դեկտեմբերի 2, 2007)։ «Will Smith: My Daughter Wants to Be Paris Hilton»։ People։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ Smith Krista (June 2010)։ «Rising Son: The New Karate Kid»։ Vanity Fair։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ «Will Smith Planning 'Annie' Remake With Jay-Z»։ Screen Rant։ հունվարի 20, 2011։ Վերցված է փետրվարի 20, 2011
- ↑ Rottenberg Josh (փետրվարի 24, 2013)։ «Beasts of the Southern Wild' breakout Quvenzhané Wallis to star in new big-screen 'Annie'»։ EW.com
- ↑ Moody Nekesa Mumbi (դեկտեմբերի 8, 2011)։ «Willow Smith Talks New Album 'Knees and Elbows'»։ The Huffington Post։ Վերցված է հունվարի 23, 2012
- ↑ 13,0 13,1 Cubria Kaitlin (մայիսի 2, 2012)։ «Willow Smith Debuts Her First Ever Music Video for "Do It Like Me (Rockstar)"»։ Teen.com։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 25, 2013-ին։ Վերցված է հուլիսի 13, 2013
- ↑ «Willow Smith's "Summer Fling" Video Is Full of Fake Accents, Dancing & Young Love—Watch Now!»։ de.eonline.com։ հուլիսի 8, 2013։ Վերցված է սեպտեմբերի 17, 2013
- ↑ «Willow Smith and Her Fake Accent Have a Blast in 'Summer Fling' Video»։ jezebel.com։ Վերցված է սեպտեմբերի 17, 2013
- ↑ «Willow Smith's New Music Video Proves Whipping Your Hair Is Out, Faking A British Accent Is In»։ crushable.com։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 20, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2013
- ↑ Willow Smith Performs 'Summer Fling' on 'The Queen Latifah Show'։ Rap-Up։ Վերցված է հունիսի 1, 2014
- ↑ «F Q-C # 7 - Single by Willow»։ Itunes.apple.com։ մայիսի 7, 2015։ Վերցված է դեկտեմբերի 8, 2015
- ↑ «YouTube»։ YouTube։ Վերցված է դեկտեմբերի 8, 2015
- ↑ «world premiere: watch willow smith's new video 'why don't you cry'»։ i-d.vice.com/։ սեպտեմբերի 17, 2015։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015
- ↑ «ARDIPITHECUS by Willow»։ itunes.apple.com/։ դեկտեմբերի 11, 2015։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015
- ↑ «Willow Smith surprise-releases debut album 'Ardipithecus'»։ nme.com։ դեկտեմբերի 11, 2015։ Վերցված է դեկտեմբերի 11, 2015
- ↑ Cook, Cameron (November 9, 2017). "Willow: The 1st." Pitchfork.com. Retrieved September 25, 2018.
- ↑ "Jhené Aiko Announces ‘Trip’ Tour with Willow Smith" (October 11, 2017). Rap-Up.com. Retrieved September 25, 2018.
- ↑ Butler Bethonie։ «The understated genius of Jada Pinkett-Smith's Red Table Talk»։ Washington Post
- ↑ 26,0 26,1 Nordyke Kimberly, Howard Annie (2020-05-22)։ «Daytime Emmy Awards: 'General Hospital' Tops Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2020-05-22
- ↑ Barrie Fatima (հունիսի 25, 2019)։ «Willow Smith Announces New Album and Mini-Tour»։ Def Pen
- ↑ Henderson Taylor (հունիսի 25, 2019)։ «Willow Smith Comes Out: 'I Love Men and Women Equally'»։ Pride.com։ Վերցված է հունիսի 26, 2019
- ↑ Asmelash Leah։ «Willow Smith and Tyler Cole release new album 'The Anxiety' after spending 24 hours in a museum»։ CNN
- ↑ Howell Peter (դեկտեմբերի 3, 2007)։ «Will Smith goes it alone»։ Toronto Star։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ Freydkin Donna (դեկտեմբերի 11, 2007)։ «'Legend' premiere has that Smith family vibe»։ USA Today։ Վերցված է հունիսի 8, 2010
- ↑ don't forget "testing true"! :). Ashley Argota, YouTube, a.k.a. ashargota (official YouTube channel). 1:42 minutes in. "Willow Smith, who is Will Smith's daughter, is going to be playing Young True."
- ↑ D'Zurilla Christie (մարտի 7, 2011)։ «'21st Century Girl' Willow Smith wins new-artist NAACP Image Award»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է մարտի 8, 2011