Պլուտոն (դիցաբանություն)

հին հունահռոմեական առասպելաբանությունում մահվան և անդրշիրիմյան թագավորության աստված

Պլուտոն (հին հունարեն՝ Πλούτων, լատին․՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը։ Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը։

Պլուտոն
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էՀադես, Dis Pater?, Օրկուս և Aita?
ՀայրՍատուրն
Քույր/ԵղբայրՎեստա, Glauca?, Յուպիտեր, Նեպտուն, Կերես և Յունոնա
ԱմուսինՊրոզերպինա
 Pluto (mythology) Վիքիպահեստում

Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը[1]։ Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա։ Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ։ Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ։ Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում։ Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ։ Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով։

Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան[2] և Տևրիկյան խաղերը [3]։

Հին հունական առասպելաբանություն խմբագրել

Պլուտոնը կռվել է Հերակլեսի հետ, երբ նա գնացել է Եվրիսի համար դժոխային շան հետևից։ Հերակլեսը վիրավորել է Պլուտոնի ուսը, ով պետք է լքեր իր թագավորությունը և մեկներ Օլիմպոս՝ աստվածների բժշիկ Պեոնի մոտ, վերքը բուժելու համար։ Մի ուրիշ անգամ Պլուտոնը լքել է իր տարածքը Պերսեփոնեսին առևանգելու համար։ Պլուտոնը կախարդական գլխարկ ուներ, որը դարձնում էր նրան անտեսանելի։ Այն հագնում էին նաև Պերսևսը, Աթենասը և Հերմեսը։

Հին հռոմեական առասպելաբանություն խմբագրել

Հին հռոմեական դիցաբանության մեջ Պլուտոնը Սատուրնի և Օպայի (Քրոնոս և Ռեա) որդին է, Յուպիտերի, Յունոնայի, Նեպտունի, Սերեսի և Վեստայի եղբայրը։ Պլուտոնը որպես ժառանգություն է ստացել անդրշիրիմյան աշխարհը և նշանակվել ստորգետնյա հարստությունների աստված։ Նա մարդկանց մեջ ներշնչել է անդիմադրելի սարսափ, քանի որ նա հայտնվել է երկրի երեսին՝ միայն ընտրելու իր հաջորդ զոհին և նրան քաշելու իր մռայլ տունը։ Պլուտոնը ստուգել է, թե արդյոք երկրի վրա կան ճեղքեր, որոնց միջոցով արևի ճառագայթը կարող է ներթափանցել իր մութ թագավորությունը և ցրել այնտեղ տիրող մթությունը։ Նա ուներ կառք, որը տեղափոխվում էր չորս սև հենակներով։

Մի անգամ նա փախցնում է բույսերի գեղեցիկ աստվածուհի Պրոզերպինային, որին նա նստեցնում է Հադեսի գահի վրա և դարձնում իր թագուհին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пастухов, Пётр Иванович|Пастухов П. И. «Плутон, подземный бог, Прозерпина, его супруга и Протезилай умерший».
  2. РСКД, 1885, Tarentini
  3. РСКД, 1885, Taurii ludi
  4. Мифы Древнего Рима, 2000

Աղբյուրներ խմբագրել

  • Պլուտոն |հատոր 20
  • Պլուտոն|Ա.Ն.Շուկարյով
  • Յ.Բ.Ցիրկին Հին Հռոմի առասպելներ. — М., 2000.
  • Կեղծ-Ապոլոդորուս։ Դիցաբանական գրադարան I 6, 2 և այլն
  • «Պլուտոն». Առասպելաբանության հանրագիտարան. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլուտոն (դիցաբանություն)» հոդվածին։