Հին Արևելք, Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանումը, որը վերաբերում է ստրկատիրության ծագման ու գոյության շրջանին (մ.թ.ա. 4-1-ին հազարամյակներ)։ Հին Արևելքի հնագույն հասարակությունները սկզբնավորվել են մ.թ ա. 5-4 հազարամյակներում Նեղոսի հովտում (Եգիպտոս), Եփրատի ու Տիգրիսի ավազանում(Միջագետք)։ Շումերը և Աքքադը Միջագետքի հնագույն պետություններից են։ Եգիպտոսում մշակվել է հիերոգլիֆ (մեհենագիր) գիրը, շումերները ստեղծել են սեպագիրը, նրանցից փոխառել են սեմական ցեղերը՝ աքքադացիները, որը հետագայում զարգացրել են Բաբելոնում և Ասորեստանում։ Նույն սեպագիրն իրենց լեզուներին են հարմարեցրել խեթերը, խուռիները, էլամցիները և ուրարտացիները, օգտվել են նաև քանանացիները, ուգարիթի քաղաքացիները։ Ուգարիթցիները մշակել են հնագույն տառային գրությունը, որն ընդունել են արամեացիները, եբրայեցիները և այլ ժողովուրդներ։ Սեպագիրն օգտագործել են նաև հին պարսիկները։ Մ.թ.ա. 2-1 հազարամյակներում քաղաքակրթության բարձր մակարդակի են հասել նաև Հնդկաստանի՝ Ինդոս-Գանգեսի ավազանի և Չինաստանի՝ Հուանհե-Յանցզի ավազանի ժողովուրդները։ Մինչև հիերոգլիֆների և սեպագրերի վերծանումը (13-րդ դար) Հին Արևելքի մասին պատկերացումները հիմնված էին գերազանցապես Աստվածաշնչի, մասամբ էլ հին հունական, պատմագրության տվյալների վրա։ Անհայտ էին մնում Հին Արևելքի հիմնական հասարակությունները, նրանց պատմությունն ու մշակույթը։ (մանրամասն...)
Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער) կոչվող երկիրը։
Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն: (մանրամասն...)
Հայկ նահապետ (նաև Հայկ թագավոր, Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։
Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։
Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։
11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։ Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։ Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների և մյուսների։ Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։ Այս եզրույթը վրացի և հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն և համահունչ չեն ինչպես Մովսես Խորենացու, այնպես էլ Լեոնտի Մրովելիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան և Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։ (մանրամասն...)
Եգիպտական դիցաբանությունը։ Եգիպտականառասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկլերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսիմահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի՝ վերածվելով արևելյան բռնապետության աստվածաբանական բարդ համակարգի։ Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։ Այսպես, Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը՝ կատվի, Տորը՝ բազեի և այլն։
Համարվում է, որ սկզբնապես եգիպտացիները պաշտում էին կենդանիներին նրանց ուժի և հզորության համար, որը նրանց մոտ սարսափ ու վախ էր առաջացնում: Հետագայում ծագեց պատկերացում, որ որոշ կենդանիներ հանդիսանում են աստվածային սկզբի կրողը:
Կենդանիների սրբացումը դինաստիական Եգիպտոսում տևել է դարեր՝ ծագելով նախապատմական տոտեմիզմից: Նոմերը և քաղաքները համեմատվում և կապված էին իրենց կենդանի-աստվածների հետ, ինչն արտացոլվել էր նրանց անվանումների մեջ, ինչպես նաև եգիպտական շատ հիերոգլիֆներ իրենցից ներկայացնում էին կենդանիներ, թռչուններ, սողուններ, ձկներ, միջատներ, որոնք հանդիսանում էին որևէ աստվածության նշան։ (մանրամասն...)